Filtrer par genre

Իմ ռադիո

Իմ ռադիո

Im Radio

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիք: FM 103.8

798 - Խոշոր պլան. Գաղափարը բիզնեսի վերածել կօգնի պետությունը
0:00 / 0:00
1x
  • 798 - Խոշոր պլան. Գաղափարը բիզնեսի վերածել կօգնի պետությունը

    2019թվականից մեկնարկած «Գաղափարից բիզնես» պետական ծրագիրը շարունակվում է. այս տարի էլ նորարարական գաղափարներ ունեցող ՏՏ ընկերությունները կարող են դիմել մրցույթին և ԲՏԱ նախարարությունից ստանալ դրամաշնորհ։

    Sun, 05 May 2024 - 16min
  • 797 - IT շաբաթ. Մարզաբնակ երիտասարդները սովորում են ծրագրավորման լեզուներ

    «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Sololearn ընկերությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում իրականացնում են «Քո աշխատանքի բանալին․․․․» նոր նախաձեռնությունը, որի նպատակն է մարզաբնակ 15-29 տարեկան երիտասարդներին  ծանոթացնել ծրագրավորման լեզուների հիմունքներին։

    Ծրագրի մանրամասների մասին պատմում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ղեկավարի տեղակալ Լուսինե Ղուկասյանը։ 

    Sun, 05 May 2024 - 11min
  • 796 - IT շաբաթ. Անվտանգ համացանց երեխաների համար

    Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության մասին հանրային իրազեկվածությունը բավարար մակարդակի չէ: Իսկ ահա երեխաների անձնական տվյալների պաշտպանությունն ունի իր առանձնահատկությունները։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության փորձագետ Մկրտիչ Խաչատրյանը հորդորում է սոցիալական ցացներում ինչ որ բան հրապարակելիս առաջնորդվել երեխայի շահով և անհարկի չվտանգել նրան։ Երեխաների անձնական տվյալների հրապարակումը կարող է հետագայում ազդեցել նրանց կյանքի որակի վրա:

    Sun, 28 Apr 2024 - 03min
  • 795 - Խոշոր պլան. «Ալիք» երիտասարդական նախաձեռնության ծրագրերը

    «Ալիք» երիտասարդական նախաձեռնությունը շուտով 1 տարեկան կդառնա. զրուցում ենք անցած ճանապարհի և առաջիկա ծրագրերի մասին։

    Fri, 26 Apr 2024 - 19min
  • 794 - IT շաբաթ․ «Բլոկչեյն և Վեբ3 տեխնոլոգիաներ» կրթական նոր ծրագիր պոլիտեխնիկական համալսարանում

    Պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկում է «Բլոկչեյն և Վեբ3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող կրթական ծրագիրն, որը իրականցվում է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության և Web3 Հայաստան հիմնադրամի հետ համատեղ։ Ուսումնական ծրագիրը ստեղծվել է այս նորարար տեխնոլոգիական ոլորտում հմուտ մասնագետների աճող պահանջարկը լուծելու համար՝ խթանելով ակադեմիական գերազանցության և իրական աշխարհի խնդիրների լուծման միջավայրը: Նոր ծրագրի ընդունելությունը սկսվում է այս տարվա սեպտեմբերից։

    Sat, 20 Apr 2024 - 03min
Afficher plus d'épisodes