Filtrer par genre
- 107 - Ճամփորդենք միասինFri, 08 May 2026 - 33min
- 106 - Երբ ընկերներդ դեմ են սիրելիիդTue, 05 May 2026 - 34min
- 105 - Կյանքը փոքր քաղաքումThu, 30 Apr 2026 - 29min
- 104 - Բոլորս ունենք օգնության կարիք
«–Ո՞րն է եղել ամենախիզախ բանը, որ երբեւէ ասել ես,
– օգնիր»․ սա հատված է հայտնի մուլտֆիլմից, որն անտեղի չենք հիշել։ Հատկապես մեր օրերում օգնություն խնդրելու համար երբեմն, իսկապես, խիզախություն է պետք։ Փորձել ենք հասկանալ՝ ինչու ենք հաճախ ամաչում կամ խուսափում օգնություն խնդրելուց եւ ինչպես հաղթահարել դա։
Wed, 15 Apr 2026 - 31min - 103 - Ընտրել երջանկությունը, նույնիսկ միայնակWed, 08 Apr 2026 - 30min
- 102 - «Սովորական կյանքի» իրավունքը
Եթե լինում են երեկոներ, երբ քո սովորական աշխատանքից գալիս ես տուն, քո սովորական օրն ամփոփելով մտնում ես ինստագրամ ու բախվում մարդկանց էքստրա հաջողություններին, ամպագորգոռ նպատակներին, հետո էլ սկսում կասկածել, թե արդյո՞ք ճիշտ ես ապրում, կամ բավականաչափ մեծ ես երազում, ապա այս էպիզոդը քեզ համար է։ Խոսել ենք «սովորական կյանքի» իրավունքի ու հասարակության՝ դրան հակադրվող ճնշման մասին։
Mon, 30 Mar 2026 - 33min - 101 - Խաղ էպիզոդ մեր մասինWed, 18 Mar 2026 - 30min
- 100 - «Ինձ չես հիշու՞մ»․ հաջողության հետ հայտնվող ընկերները
Եթե ձեր կյանքում հանկարծ սկսել են հայտնվել մարդիկ, որոնց գոյության մասին վաղուց մոռացել էիք, դպրոցում ձեզ վատ վերաբերված համադասարանցիները աջուձախ պատմում են ձեր՝ գոյություն չունեցած ընկերության մասին, ուղղակի ծանոթներն էլ հանկարծ չափազանց բարեհամբույր են դարձել, ապա շնորհավորում ենք, ամենայն հավանականությամբ դուք հաջողության եք հասել։ Էպիզոդը «հաջողության ընկերների» մասին է։
Wed, 04 Mar 2026 - 30min - 99 - Զագսից առա՞ջ, թե՞ հետո․ էպիզոդ ամուսնության մասինWed, 18 Feb 2026 - 33min
- 98 - Ո՞վ եմ ես կամ գտիր քո տեղն այս կյանքումWed, 11 Feb 2026 - 28min
- 97 - Իսկ դու ի՞նչ ես փնտրում կամ ե՞րբ սահմանել նպատակներդ հարաբերություններումWed, 04 Feb 2026 - 36min
- 96 - «Բա ե՞րբ հանդիպենք»․ ընկերությունը 30-ից հետոWed, 28 Jan 2026 - 34min
- 95 - ՎերադարձWed, 21 Jan 2026 - 29min
- 94 - Զուտ ամանորյա էպիզոդSun, 31 Dec 2023 - 29min
- 93 - Հրաժեշտ տալ՝ ճիշտ ժամանակին
Մեզանից շատերի խնդիրներից մեկը կյանքում ճիշտ ժամանակին հրաժեշտ տալ չկարողանալն է: Հաճախ շարունակում ենք հարաբերություններ, որոնք, շատ լավ գիտակցում ենք, իրականում արդեն ավարտվել են, չենք կարողանում բաց թողնել մարդկանց, իրավիճակներն ու երբեմն նույնիսկ իրերը:
Այսօրվա էպիզոդում քննարկել ենք հենց ժամանակին հեռանալու կարողության կարևորությունը:
Wed, 26 Jul 2023 - 31min - 92 - Անահիտը սիրահարվել էThu, 20 Jul 2023 - 25min
- 91 - Անակնկալ էպիզոդWed, 12 Jul 2023 - 30min
- 90 - Թրենդներն ու մենք
Չէ, չէ, էպիզոդը նորաձության մասին չէ․ իհարկե, անդրադարձել ենք նաև հագուստի հետ կապված թրենդներին, բայց առհասարակ խոսել ենք մեր կյանքի ամենատարբեր ոլորտներում անընդհատ ի հայտ եկող ու մեզ իրենց ճանկը գցող թրենդների մասին: Որքա՞ն հաճախ ենք անում բաներ, որ չենք ուզում, բայց դա թրենդային է, և արդյո՞ք թրենդը վատ բան է:
Thu, 06 Jul 2023 - 29min - 89 - Որտե՞ղ փնտրել սեր
Իրականում էպիզոդն այն մասին է, թե արդյո՞ք պետք է փնտրել սեր, և եթե այո, ապա ինչպե՞ս, ե՞րբ ու որտե՞ղ, սակայն, ինչպես գրեթե բոլոր էպիզոդներում, այստեղ նույնպես հասցրել ենք շեղվել թեմայից, անդրադառնալ հարաբերություններին, զուգընկերոջից կախվածությանը ու մի շարք այլ թեմաների: Իհարկե վիճել նույնպես չենք մոռացել:
Wed, 28 Jun 2023 - 28min - 88 - Ապրել ծնողների՞ հետ, թե՞ առանձին
Դու՞ք էլ եք ամեն անգամ ընտանիքի հետ փոքր վեճից կամ դարակի վրա թողած իրը չգտնելուց հետո երազում մենակ ապրելու մասին: Վեգան ու Անահիտն էլ, իսկ Համլետն ու Կոլյան արդեն վաղուց են առանձին ապրում, բայց, պարզվում է՝ սա էլ ունի իր «թակարդներն» ու ոչ այնքան հաճելի «անակնկալները», որոնց մասին մինչև առանձնանալը ոչ մեկ չի կռահում:
Մի խոսքով` էպիզոդում քննարկում ենք թե առանձին, թե ընտանիքի հետ ապրելու առավելություններն ու բացասական կողմերը, առանձնանալու ճիշտ տարիքն ու պահը:
Wed, 21 Jun 2023 - 28min - 87 - Մեր բարդույթները + շատ կարևոր հայտարարություն
Իհարկե, կսկսենք վերնագրի վերջից՝ շատ կարևոր հայտարարությունից: Այս շաբաթ օրը՝ հունիսի 17֊ին, ժամը 16:00 ֊ին, Հանրային ռադիոյում մենք վերջապես կհանդիպենք: Այո, այո, մենք և դու: Սա մեր առաջին հանդիպումն է մեր հեռուստառադիոփոդքասթալսողների հետ, ու քանի որ դու նրանցից մեկն ես, ուզես֊ չուզես, պիտի գաս: Եթե ինտրովերտ ես, խոստանում ենք քեզ տրամադրել ամենաթաքուն ու հարմար անկյունն ու մյուս հյուրերին արգելել նայել քո ուղղությամբ: Դե լավ վերջին մասը մի քիչ չափազանցրեցինք, բայց դե , դու էլ գիտես՝ այս նկարագրություններում սիրում ենք ամեն ինչ չափազանցնել: Այնքան հարցեր տվեցիր մտքումդ, որ քիչ էր մնում հասցեին մոռանայինք գրել՝ Ալեք Մանուկյան 5:
Իսկ հիմա էպիզոդի մասին, մի տեսակ խառը, բայց շատ բովանդակալից էպիզոդ է ստացվել, որտեղ, չնայած, որ Վեգան բոլորին ընդհատում է ավելի հաճախ, քան սովորաբար, ամեն դեպքում հասցրել ենք խոսել մեր ներքին ու արտաքին բարդույթներից, դրանց հաղթահարման ձևերից, ինչպես նաև հոնքերը հանելու թելով տարբերակից: Չհարցնես, մենք էլ չգիտենք, թե ինչու:
Thu, 15 Jun 2023 - 30min - 86 - Ձմերուկը հատապտուղ է
Այո, այո, հենց էլ հատապտուղ է: Իսկ ինչու՞ ենք հանկարծ հիշել այդ մասին, քանի որ այս էպիզոդի ընթացքում բարձրաձայնում ենք այն բոլոր տարօրինակ հարցերն ու մտքերը, որոնք գրեթե բոլորս ունենում ենք, օրինակ, լոգանք ընդունելիս, բայց չգիտես ինչու երբեք այդ մասին չենք խոսում: Օրինակ՝ ինչու՞ հազալիս չենք ասում առողջություն, իսկ փռշտալիս ասում ենք, կամ ի՞նչ եթե մենք բոլորս իրականում լրիվ տարբեր կերպ ենք տեսնում գույները:
Մի խոսքով, մի փոքր դաժան էպիզոդ, որտեղ մենք ծանրաբեռնելու ենք ձեր ուղեղները, դուք կնյարդայնանաք, բայց ձեզ դուր կգա:
Wed, 07 Jun 2023 - 30min - 85 - Մեր առաջին սերերըMon, 05 Jun 2023 - 30min
- 84 - Ինչպես արագ հարմարվել նոր միջավայրում
Չէ, չէ, սա Դեյլ Քարնեգիի գրքից մեջբերում չէ, ոչ էլ՝ նոր մոտիվացիոն գրքի անվանում, ճիշտ եք հասկացել, Տանդեմի նոր էպիզոդն է: Ուղղակի մենք էլ, շատերի պես, հաճախ ենք հայտնվում նոր միջավայրներում՝ նոր աշխատանք, ինչ֊որ դասընթաց կամ միջոցառում, ու որքան էլ դժվար լինի հավատալը, երբեմն, նույնիսկ մեզ նման շատախոսների համար է բարդ հարմարվելն ու ընկերներ ձեռք բերելը:
Էպիզոդում խոսում ենք նորեկ լինելու սեփական փորձից ու տալիս մի քանի խորհուրդ:
Thu, 25 May 2023 - 28min - 83 - ժամանակ չունեմ
Ասում են, երբ ինչ֊որ բան շատ ես ուզում, դրա համար ժամանակ միշտ էլ կգտնես, բայց արդյո՞ք դա այդպես է:
Ես, օրինակ, հենց հիմա ուզում եմ կասկադի ամենավերևում նստած կապուչինո խմել, բայց գրասենյակում նստած գրում եմ այս տեքստը: Լավ, մինչ դուք կգուշակեք, թե ով եմ ես, ասեմ՝ էպիզոդն այն մասին է, թե ինչպես կարելի է կառավարել ժամանակն այնպես, որ հասցնես և իրականացնել նպատակներդ, և վայելել կյանքը:
Thu, 18 May 2023 - 30min - 82 - Երկարատև հարաբերություններ
Մենք չորսս էլ կյանքի ինչ֊որ փուլում ունեցել ենք երկարատև հարաբերություններ, դե long term relationship էլի:
Այս էպիզոդում կրկին հիշել ենք այն բոլոր խնդիրները, որոնց բախվում են զույգերը հարաբերությունների տարբեր էտապներում, ինչպես նաև այն մեթոդները, որոնք օգնում են հաղթահարել դրանք:
Մի խոսքով՝ սա էպիզոդ է երկարատև հարաբերությունների ու «սերը վառ պահելու» մասին:
Thu, 11 May 2023 - 29min - 81 - Եվրատեսիլ
Եկեք խոստովանենք, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք պնդում են, որ առհասարակ չեն հետաքրքրվում Եվրատեսիլով, ամեն տարի գոնե հարցնում են, թե ո՞վ է ներկայացնում Հայաստանը կամ արդյո՞ք լավն է երգը: Մեր քառյակում ևս հաճախ ունենում ենք Եվրատեսիլյան քննարկումներ ու բանավեճեր, հատկապես, որ գրեթե բոլորս այս կամ այն կերպ առնչվել ենք այս մրցույթին նաև աշխատանքում: Այդ քննարկումներն ու բանավեճերն այս անգամ տեղափոխել ենք ստուդիա․ այս էպիզոդում խոսում ենք Եվրատեսիլի ու մեր մասնակցության, այս տարվա ներկայացուցչի, սկանդալների, կուլիսներից այն կողմ տեղի ունեցող իրադարձությունների, տարբեր տարիների մեր սիրելի մասնակիցների ու երգերի մասին:
Thu, 04 May 2023 - 31min - 80 - էպիզոդ ֆեմինիզմի մասին ֆեմինիստի հետ
Մեր էպիզոդներում տարբեր թեմաներից խոսելիս հաճախ ենք անդրադարձել կանանց ու տղամարդկանց դերերի մասին կարծրատիպերին, խտրականությանն ու հասարակության կողմից թելադրվող կանոններին: Ի վերջո, որոշեցինք այս թեմայով առանձին էպիզոդ ձայնագրել, բայց քանի որ ուզում էինք, որ ֆեմինիզմի ու սեքսիզմի մասին մեր փոխանցած տեղեկությունը լինի լիարժեք ու ճիշտ, զրույցին մասնակցելու ենք հրավիրել ֆեմինիստ Արմինե Մարկոսյանին:
Thu, 27 Apr 2023 - 29min - 79 - Seen-ի վրա չթողնես
Այն, որ բոլորիս կյանքի մի ահռելի մասը անցնում է օնլայն, իհարկե, նորություն չէ, բայց պարզվում է` արդեն կան քաղաքավարության նորմեր նաև սոցիալական ցանցերից օգտվելու համար (դե գուցե մինչև այս պահը չկային, բայց այս էպիզոդում մենք արդեն սահմանել ենք):
Արդյո՞ք էթիկապես ճիշտ է ինչ-որ մեկի նամակը կարդալն ու չպատասխանելը, կամ պատասխանելը 3 օր անց, ի՞նչ երբեք չանել, եթե առաջին անգամ եք գրում Վեգային ու ինչու՞ չի կարելի Կոլյայի ուղարկած ձայնային հաղորդագրությունները լսել կրկնակի արագությամբ: Այս բոլոր հարցերի պատասխանները կլսեք էպիզոդում, բայց անպայման x1 արագությամբ:
Fri, 21 Apr 2023 - 34min - 78 - Ինքն ինձ unfollow է արել
Վերնագիրը կարդացի՞ք. այ հենց այդպես է Վեգան շատ հաճախ պատասխանում այն հարցին, թե ինչու չի սիրում այս կամ այն մարդուն: Պարզվում է` կան մարդիկ, ում համար այդ փոքրիկ կապույտ կոճակը որոշում է այլ մարդկանց հետ հարաբերությունների ձևաչափն ու նրանց հանդեպ վերաբերմունքը: Անահիտը հաճախ ամաչում է unfollow անել նույնիսկ այն մարդկանց, որոնց այնքան էլ լավ չի ճանաչում, Համլետը դրան վերաբերվում է ուղղակի որպես ինստագրամի կոճակի, իսկ Կոլյան պարզապես նավսում է ու անցնում առաջ:
Մի խոսքով այս էպիզոդի ընթացքում փորձում ենք հասկանալ՝ արդյո՞ք համացանցում իրար հետևելը նշանակում է լինել ընկերներ ու արդյո՞ք այդ կոճակն իսկապես կարող է ճակատագրական դառնալ ընկերների համար:
Tue, 18 Apr 2023 - 30min - 77 - Համեղ էպիզոդ
Ուշադրությու՛ն․ խստիվ արգելվում է էպիզոդը լսել քաղցած: Հետո չասեք, որ չենք զգուշացրել, քանի որ ամբողջ ընթացքում խոսում ենք մեր ամենասիրելի ուտելիքներից՝ բուրգերից ու սուշիից մինչև լավաշ, կարագ ու ծիրանի ջեմ կոմբինացիա, նկարագրում ենք տարբեր համեր, իսկ ամենավերջում ինքներս ենք պատրաստում և Համլետի նոր բացադրատոմսը փորձում հենց էպիզոդի ընթացքում:
Մի խոսքով, սա պաշտոնապես մեր ամենահամեղ էպիզոդն է:
Wed, 05 Apr 2023 - 32min - 76 - Նոր հարաբերություններ՝ բաժանումից հետո
«Դուրս շատ է գալիս, բայց ախր նոր եմ բաժանվել...» . նման արտահայտություն հաստատ լսած կլինես: Մենք էլ ենք հաճախ այս թեմայով տարբեր մտքեր լսում, դրա համար էլ որոշեցինք այս էպիզոդի ընթացքում հասկանալ՝ արդյոք կա սահմանված ժամանակաշրջան, որը պետք է պահել հարաբերությունների միջև: Խոսում ենք նաև այն մասին, թե ի՞նչ պետք է անել ու ինչի՞ց խուսափել, երբ նոր ես սկսել հարաբերություններ, սակայն նախկինի մասին հիշողությունները դեռ թարմ են:
Thu, 30 Mar 2023 - 31min - 75 - Նախանձում ենքThu, 23 Mar 2023 - 31min
- 74 - Մի տեսակ միստիկ էպիզոդ
Այն որ մեր քառյակի մեծ մասը հավատում է հորոսկոպին, բոլորդ գիտեք, եթե մեզ հետեւում եք առաջին էպիզոդներից, ապա գիտեք նաեւ, որ մեզանից ոմանք հասցրել են նույնիսկ գուշակի մոտ լինել:
Այս էպիզոդում խոսում ենք այնպիսի գերբնական ու միստիկ երեւույթներից, ինչպիսիք են գուշակությունները, երազներն ու հրաշքները: Անպայման լսեք, բայց շատ լուրջ չընդունեք:
Wed, 15 Mar 2023 - 25min - 73 - Ինքնախնամք․աշխարհը կսպասի
Ձեզ մոտ լինու՞մ են օրեր, երբ ուզում եք չեղարկել բոլոր հանդիպումներն ու պայմանավորվածությունները, անջատել հեռախոսն ու ամբողջ օրը մնալ անկողնում, նույնիսկ եթե երկուշաբթի է, ու բոլորը ձեզ են սպասում։ Իհարկե լինում է․ մեզ մոտ՝ նույնպես, բայց պարզվում է, որ կան մարդիկ, ովքեր անհրաժեշտության դեպքում հենց այդպես էլ անում են, քանի որ դա համարում են ինքդ քո մասին հոգ տանելու մի մասը։
Այս էպիզոդում խոսում ենք Self Care-ից ու ինքնախնամքի մեր ձևերից։
Thu, 09 Mar 2023 - 37min - 72 - Ես սուպերհերոս եմ
Եթե քեզ թվաց, որ այս էպիզոդի ընթացքում մենք գովալու ենք ինքներս մեզ ու միմյանց, ապա․․․ դե լավ, մի քիչ ճիշտ թվաց, բայց հանուն արդարության ասենք, որ դա անում ենք լավ նպատակով։
Այս թողարկմանը ավելի մոտիկից կծանոթանաս մեզանից յուրաքանչյուրի հետ, քանի որ պատմում ենք, թե մեզանից ով ինչ սուպերկարողություն ունի ու ինչով է առանձնանում մեր ընկերական շրջապատում։ Իսկ էպիզոդի վերջում, հուսով ենք, կգտնես նաեւ քո սուպերկարողությունը։
Փոքրիկ սփոյլեր. Կոլյայի սուպերուժը հայկական, ավանդական, հարեւան տատիկական նավսն է։
Wed, 01 Mar 2023 - 29min - 71 - Մենք ընկերներ ենք, բայց ոչ՝ ճաշակի
Սա մեր այն վեճ-էպիզոդներից է, որը խորհուրդ ենք տալիս լսել առանց ականջակալների, դե որովհետեւ գիտեք, թե Վեգան ինչ բարձր է բղավում։
Մենք միշտ այսքան զայրանում ենք, երբ սկսում ենք քննարկել ժամանակակից սերիալները, երաժշտությունը, այս դեպքում նաեւ շենքերն ու քաղաքի ընդհանուր տեսքը։ Քանի որ էպիզոդում անդրադարձել ենք տարբեր կատարողների ու ստեղծագործությունների, շաաատ փոքր հույս ունենք, որ ոչ մեկին չենք նեղացնի։
Thu, 23 Feb 2023 - 28min - 70 - Փիլիսոփայական էպիզոդ ներելու մասին
Հիշու՞մ եք՝ առաջին եթերաշրջանի էպիզոդներից մեկում խոսում էինք նախկինների ու նրանց ներելու մասին։ Այս անգամ հիշեցինք, որ իրականում «ներել, թե ոչ» դիլեման մեր կյանքում հայտնվում է ոչ միայն ռոմանտիկ հարաբերությունների համատեքստում․ ցավոք, երբեմն մեզ նեղացնում են նաեւ ամենամտերիմ ընկերները, հարազատները կամ ընտանիքի անդամները։ Մի քիչ փիլիսոփայական թողարկման ընթացքում փորձում ենք հասկանալ՝ արդյո՞ք իսկապես ներում են ուժեղները։
Fri, 17 Feb 2023 - 31min - 69 - Ձմեռ է, տրամադրություն չկա. ի՞նչ անել
Չէ, վերնագրից չնեղվեք, տխուր էպիզոդ չի լինելու, քանի որ մենք, նույնիսկ մեր տրամադրության անկումների ու վատ օրերի մասին խոսելիս, չգիտես ինչպես եւ ինչու, գտնում ենք ծիծաղելու առիթներ։ Բանն այն է, որ մենք էլ շատերիդ նման, հատկապես ձմռանը, ունենում ենք տխուր շրջաններ ու օրեր, երբ չենք ցանկանում նույնիսկ անկողնուց վեր կենալ։
Այս էպիզոդում պատմում ենք, թե մեզնից յուրաքանչյուրն ինչպես է հաղթահարում այդ օրերն ու ինչ հնարքներ ունի, որոնք օգնում են պայքարել տրամադրության անկումների դեմ՝ տոլմա ուտելուց մինչեւ միայն մարտի 1-ին տոնածառը հավաքելը։
Wed, 08 Feb 2023 - 29min - 68 - Ինքն իմ ճաշակով չի
Գիտեի՞ք, որ Համլետին ավելի շատ դուր են գալիս շիկահեր կանայք, իսկ Կոլյային՝ թխահերները։ Մենք էլ չգիտեինք․ դրա համար այս էպիզոդում փորձեցինք հասկանալ, թե մեզնից ում ինչ տեսակի կանայք ու տղամարդիկ են դուր գալիս, եւ արդյոք կարեւոր է, որ զուգընկերդ լինի քո «թայփը»։
Դե լավ, եթե ալարելու ես ու էպիզոդը չես լսելու, Անահիտն էլ նախընտրում է մարզված տղամարդկանց, իսկ Վեգան՝ պարզապես տղամարդկանց։
Wed, 01 Feb 2023 - 27min - 67 - Չենք բամբասում, քննարկում ենք
Դու՞ք էլ եք ինքներդ ձեզ հաճախ խաբում, ոնց մենք` վերնագրում: Եթե այո, ապա դուք մեզ լավ կհասկանաք:
Այս էպիզոդի ընթացքում խոստովանում ենք , որ մենք շատ ենք սիրում բամբասել, կամ, ինչպես բամբասանքի աստվածուհի Վեգան է ասում, իրազեկել միմյանց ու նկարագրել մարդկանց:
Իսկ թե ումից ենք հասցրել բամբասել էպիզոդի ընթացքում, լսեք ինքներդ:
Wed, 25 Jan 2023 - 33min - 66 - Նա այծեղջյուր է
Խոստացել էինք չէ՞, որ երկար չեք սպասի:
2 Տանդեմը վերադառնում է թիմի նոր անդամով, ու ինչպես 21-րդ դարում ցանկացած ծանոթություն, մենք նույնպես սկսում ենք նրա հորոսկոպի նշանը պարզելուց, մեր նշանների հետ համեմատելուց, 2023-ի կանխատեսումներից ու առհասարակ աստղագուշակի ու դրա հավաստիության մասին զրույցից:
Thu, 19 Jan 2023 - 24min - 65 - Երազանքներով դեպի նոր տարի
Ցանկացած լավ բան մի օր ավարտվում է, բայց դա չի վերաբերում մեր փոդքասթին։ Այս էպիզոդն ընդամենը այս եթերաշրջանի վերջինն է, բայց մեզնից այսքան հեշտ չեք ազատվի․ մենք կվերադառնանք արդեն հունվարին՝ իհարկե առանց Կառլի, իսկ մինչ այդ՝ այս էպիզոդում ձեզ պատմում ենք մեր երազանքների ու դրանք իրականացնելու մեր մեխանիզմների մասին։
Ջինգլ Բելլս։
Wed, 28 Dec 2022 - 28min - 64 - Նա մեզ լքում էWed, 21 Dec 2022 - 24min
- 63 - Բաժանում` առանց զոհերի
Ինչ որ մեկն ասել է, որ ամեն լավ բան մի օր ավարտվում է, չնայած ավարտին մոտեցած հարաբերությունները հազվադեպ են լավը լինում: Ի՞նչ անել, երբ կայացրել ես այդ որոշումը, բայց չես ցանկանում ցավ պատճառել դիմացինին, ի՞նչ ասել «մենք պետք է խոսենքից» հետո, ու արդյո՞ք լինում են անցավ break up-ներ, պարզում ենք այս էպիզոդում:
Fri, 16 Dec 2022 - 24min - 62 - Հարաբերություններ ընկերոջ նախկինի հետ
Ձեզ թվու՞մ էր էլ դրամաներ չենք ունենալու․ մեզ էլ էր այդպես թվում, մինչեւ այն պահը, երբ Համլետն եկավ ու հայտարարեց, որ հավանում է Կառլի նախկին հավանածին։ Իհարկե, Կառլն արդեն ունի այլ երջանիկ հարաբերություններ, բայց պարզվում է, մեր ընկերախմբում կա մարդ, որը կտրականապես դեմ է ընկերների նախկինների կամ նախկին հավանածների հետ ռոմանտիկ կապերին։ Երբեք չեք գուշակի, թե մեր որ ընկերն է այս հարցում այդքան ավանդապաh:
Wed, 07 Dec 2022 - 23min - 61 - Բոլորն ուզում են հայտնի դառնալ
Դե լա՜վ, վերնագրում մի քիչ չափազանցրել ենք․ ոչ բոլորն են ուզում դառնալ հայտնի, օրինակ Կառլը, ընդհակառակը, ամեն ինչ կաներ, որ իրեն ընդմիշտ մոռանային։ Բայց մենք իհարկե դա թույլ չենք տա։ Այնուամենայնիվ, հաստատ դուք էլ կհամաձայնեք, որ վերջին շրջանում հայտնիության ու շատ հետևորդներ ունենալ ձգտում են ոչ միայն արտիստները կամ ինֆլուենսերները, այլ գրեթե բոլոր մասնագիտությունների տեր մարդիկ։
Էպիզոդի թեման այս նոր «մոլուցքն» է ու դրա հնարավոր հետեւանքները։
Thu, 01 Dec 2022 - 30min - 60 - Ֆլիրտ
Պատկերացրու երեկոյան Երեւան. քո ամենասիրելի սրճարանում վայելում ես ամենասիրելի սուրճդ, մեկ էլ հանկարծ կողքի սեղանի շուրջ նկատում շա՜տ յուրահատուկ մեկին։ Դուք փոխանակվում եք հայացքներով. պարզ է, որ հետաքրքրությունը փոխադարձ է. քեզ նույնիսկ թվում է, որ սիրահարված ես: Նա վերջապես կանգնում է, հաստատուն քայլերով մոտենում քեզ, ասում, թե որքան գեղեցիկ ես ու թե որքան հիացած է քեզնով, եւ որ ամենակարեւորն է, դա անում է հենց այդ պահին․․․․ Իսկ դու միայն հասկանում ես, որ կարմրել ես ու խոսել չես կարողանում։
Հենց այսպես է լինում մեր Անահիտի հետ ամեն անգամ, երբ ինչ որ մեկը փորձում է նրա հետ ֆլիրտ անել։ Քանի որ իր կյանքի այս փուլում Կառլին նույնպես այս հմտությունը շատ անհրաժեշտ է, այս թողարկումը նվիրված է հենց ֆլիրտին։
Այնպես որ, հարմար տեղավորվեք. թողարկման ընթացքում ձեզ բազմիցս փորձելու են գերել։
Wed, 23 Nov 2022 - 31min - 59 - Ընկերներից՝ զուգընկերներ, կոլեգաներից՝ ամուսիններ
Կարելի՞ է փոխել դերերը։
Եթե երբեւէ սիրահարվել ես կոլեգայիդ, դասախոսիդ կամ մոտ ընկերոջդ (որ, թերեւս, ամենաբարդ դեպքն է), ապա հաստատ գիտես, թե որքան բարդ կարող է լինել այդ իրավիճակը։ Ինչ անել նման դեպքերում, հնարավոր է արդյոք փոխել մարդկանց դերերը մեր կյանքում, եւ ինչպես է պետք անել դա՝ փորձել ենք պարզել այս էպիզոդում։
Wed, 16 Nov 2022 - 25min - 58 - Կինը՝ նախաձեռնող հարաբերություններում
Կառլը դեյթի է գնացել:
Դուք սխալ չկարդացիք. Կառլը դեյթի է գնացել: Իսկ թե ո՞վ է նախաձեռնել այդ հանդիպումը՝ կիմանաք, եթե լսեք այս էպիզոդը, որում մենք քննարկում ենք՝ արդյո՞ք առաջին քայլը պետք է աղջիկն անի, թե՞՝ տղան, և ընդհանրապես՝ որքա՞ն են հստակեցված հարաբերություններում երկու սեռերի գործառույթների սահմանները:
Wed, 09 Nov 2022 - 23min - 57 - Սերն է կարևոր
Սերը տարիք չի հարցնում, սերն ազգություն չի ճանաչում, սերն անգին է ... բոլոր այս արտահայտությունները շատերս ենք սիրում ու միշտ օգտագործում, բայց նաև հաճախ տեսնում զույգեր, որոնք բաժանվում են հենց այս գործոնների պատճառով: Այս էպիզոդում խոսում ենք տարբեր երևույթներից, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ հարաբերություններում ու փորձում հասկանալ, արդյո՞ք սերը միշտ հաղթում է:
Thu, 03 Nov 2022 - 29min - 56 - Հարազատ հոգիներ կա՞նThu, 27 Oct 2022 - 21min
- 55 - Սիրելի՞, թե՞ եկամտաբեր աշխատանք
Այս էպիզոդում Կառլը մեզ միացել է հեռախոսով, քանի որ մյուս աշխատանքի բերումով քաղաքում չէր: Այո, թե´ Կառլը, թե՛ մյուս երեքս բացի ռադիոյից աշխատում ենք նաև այլ տեղերում ու հենց այդ մասին էլ խոսում ենք այս թողարկմանը:
Ինչու՞ են հայ երիտասարդներից շատերը ստիպված մեկի փոխարեն գտնել մի քանի աշխատանք ու արդյոք նույնիսկ այդ դեպքում ստացվու՞մ է լավ վաստակել:
Wed, 19 Oct 2022 - 29min - 54 - Ընկերությունն ունի՞ սահմանThu, 13 Oct 2022 - 25min
- 53 - Գերհոգատարությու՞ն, թե՞ վերահսկողություն
Ասում են՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, բայց հոգատարությու՞նն էլ. չէ՞ որ այդպես մենք մեր սերն ենք արտահայտում: Այդ դեպքում ինչու՞ ենք զայրանում, օրինակ, ընտանիքի հաճախակի զանգերից, «հաց կերե՞լ ես»-ից ու «որտե՞ղ ես»- ից:
Այս էպիզոդում խոսում ենք «գերհոգատարությունից» ու փորձում հասկանալ, թե որտե՞ղ է ավարտվում մեր սիրո դրսևորումն ու սկսվում դիմացինի անձնական սահմանը:
Thu, 06 Oct 2022 - 27min - 52 - Մեր վարքագիծը համացանցում
Համացանքում նեգատիվը, ագրեսիան ու ատելության խոսքը միշտ է շատ, բայց այն միշտ բազմապատկվում է արտակարգ իրավիճակներում:
Այս էպիզոդում փորձում ենք հասկանալ՝ ինչպե՞ս պայքարել այդ ամենի դեմ և արդյո՞ք դա առհասարակ հնարավոր է: Ի՞նչպես ճիշտ օգտվել համացանցից ոչ միայն չվնասելու, այլ նաև օգնելու համար եկեք պարզենք միասին:
Fri, 30 Sep 2022 - 24min - 51 - Ապրումներն ու վախերը պատերազմական իրավիճակում
Երկար էինք մտածում այս էպիզոդը ձայնագրել, թե ոչ. հետո հիշեցինք, որ արդեն մի քանի ամիս է՝ ձեզ հետ կիսում ենք մեր բոլոր էմոցիաները` սիրո, ընկերների, ընտանիքի, փողի և շատ ու շատ այլնի մասին: Որոշեցինք հիմա էլ անկեղծ լինել ու կիսվել մեր ապրումներով պատերազմական իրավիճակում: Մենք չորսս էլ իրարից տարբեր ենք ընկալում ու վերապրում իրավիճակը, դրա համար էլ հուսով ենք՝ էպիզոդից հետո կհասկանաք, որ մենակ չեք ու ինչ զգում եք՝ նորմալ է:
Thu, 22 Sep 2022 - 26min - 50 - Վերադառնա՞լ էքսերին
Ի՞նչ կապ ունեն սեպտեմբերի 3-ը, տանից փախած կատուն, հանցագործության վայրում գտնվող հանցագործն ու քո նախկինը․ ճիշտ է, նրանք միշտ վերադառնում են։
Ու քանի որ սեպտեմբերի 3-ն արդեն անցել է, մենք 02 հաղորդաշարը չենք, իսկ կատուներից կխոսենք մեկ այլ անգամ, այս էպիզոդում խոսում ենք էքսերից ու փորձում պարզել, արդյո՞ք պետք է վերադառնալ նրանց մոտ, կամ հետ ընդունել, երբ նրանք են վերադառնում։ Հնարավո՞ր է հետ բերել ու փրկել հարաբերությունները, որոնք արդեն մեկ անգամ ավարտված ես համարել։
Wed, 07 Sep 2022 - 24min - 49 - ԲուլիինգWed, 31 Aug 2022 - 29min
- 48 - Թունոտ/տոքսիկ հարաբերություններ
Այո, մենք ընդունում ենք, որ երբեմն կարող ենք տոքսիկ լինել: Նույնը խրախուսում ենք անել նաև ձեզ, որովհետև թունոտության պատճառով հարաբերություններ չփչացնելու միակ ուղին, երևի, նախևառաջ ձևավորված անառողջ մթնոլորտի վերացումն է:
Ի դեպ, դա մեզ էլ չէր խանգարի. այդ պատճառով էլ թունոտ հարաբերությունների ձևակերպումից բացի՝ այս էպիզոդում մենք փորձում ենք ցրել տանդեմի՝ օդում կախված լարվածությունը:
Wed, 24 Aug 2022 - 28min - 47 - Էպիզոդ դոշակների մասին
Քեզ թվաց` վերնագրում էլի կատա՞կ ենք անում, բնավ ոչ։
Այս էպիզոդի ձայնագրությանը Համլետն եկել էր մի տեսակ բարկացած ու արտահայտում էր դոշակների հանդեպ իր ատելությունը։ Պարզվում է ՝ մեր ծնողների ու տատիկ-պապիկների կենցաղային սովորությունները՝ «սերվանդ»-ները, դրանցում կուտակվող սպասքը, պատերից կախված խալիներն ու ամեն ամառ «չփխվող» բուրդը, նոր սերնդին խանգարում են։
Այս էպիզոդում քննարկում ենք, թե ինչպես կարելի է մեր կենցաղն ու կյանքը դարձնել ավելի հարմարավետ՝ մինիմալիզմով, թե՞ քեզ բազմաթիվ սիրելի իրերով շրջապատելով։
Thu, 11 Aug 2022 - 29min - 46 - Կյանք՝ ինսթագրամի համար
Եթե դու էլ ես այս էպիզոդը լսելուն զուգահեռ պարբերաբար թերթում ինսթագրամի էջդ, եթե գոնե մեկ անգամ չես դիմացել գայթակղությանն ու նկարվել ես ինսթագրամյան ֆիլտրերով, կամ դիմել ես ֆոտոշոփի օգնությանը, ապա այս էպիզոդը նաեւ քեզ համար է։
Խոսում ենք այն մասին, թե ինչպես է շատերիս կյանքը բաժանվել երկու մասի՝ այն, ինչ կա իրականում, եւ այն, ինչ ստեղծում ենք հատուկ ինսթագրամի համար։
Դե, իսկ եթե դու չունես վերոհիշյալ խնդիրներից որեւէ մեկը, ապա այս էպիզոդի ընթացքում միացիր Կառլի թիմին , քննադատիր մեզ ու դատող հայացքով գլուխդ աջուձախ արա․ մենք քեզ կհասկանանք։
Wed, 03 Aug 2022 - 30min - 45 - Մեր առաջին վեճ-էպիզոդը
Դե լաա՜վ, վերնագրում մի քիչ չափազանցրեցինք, այս էպիզոդում ոչ թե վիճում ենք, այլ փորձում ենք ինտրովերտության ճիրաններից խլել մեր ընկեր Կառլին։ Բանն այն է, որ Համլետն ու Անահիտը բողոքում են, քանի որ Կառլը սկսել է քիչ ժամանակ հատկացնել մեր ընկերական քառյակին, ու նրանք մտահոգված են մեր ընկերության համար։ Կառլը նրանց հետ համաձայն չէ, Վեգան փոքր ինչ անտարբեր է։ Այն մասին, թե ով «հաղթեց» վերջում, ինչպես նաեւ ,թե մեզանից յուրաքանչյուրը հատկապես ինչի համար է սիրում Կառլին՝ լսեք էպիզոդում։
Wed, 27 Jul 2022 - 30min - 44 - Երբ պիտակավորվում ենք հասարակության կողմից
Տանը մնացած, փչացած, ամուսնացած- բաժանված... նույնիսկ կարդալն է տհաճ , չէ՞:
Համաձայն ենք. այս էպիզոդում քննարկում ենք այս ու այն բոլոր պիտակները, որոնք հասարակությունը փորձում է փակցնել մեզ` մեր որոշումների, ապրելակերպի կամ ընտրությունների համար: Ի՞նչ անել դրանց հետ ու ի՞նչպես թույլ չտալ, որ դրանք փչացնեն մեր կյանքը:
Wed, 20 Jul 2022 - 28min - 43 - Խնայե՞լ, թե՞ ծախսել
Լիքը սեր ու փող, էլ ի՞նչ է պետք այս ամառ: Դե սիրուց հաճախ ենք խոսում, այս անգամ էլ որոշեցինք փողին անդրադառնալ: Ինչպե՞ս ճիշտ բաշխել գումարը, որ ստացվի և´ խնայել, և´ այցելել թայլանդական մերսման: Ինչու՞ հենց թայլանդական մերսում, լսիր էպիզոդում:
Wed, 13 Jul 2022 - 33min - 42 - Գեղեցկության ստանդարտներ
Պատահում է չէ՞, որ թերթես ինսթագրամը, նայես գեղեցիկ մարդկանց ծովափնյա լուսանկարները, հիանաս էկրանից այս կողմ անթերի թվացող կազմվածքով, մաշկով , մկաններով ու հանկարծ մտքովդ անցնի, որ երբևէ չես կարողանա համապատասխանել այդ բոլոր ստանդարտներին։ Մեզ մոտ եղել է։ Այս էպիզոդում հենց դա ենք փորձում հասկանալ, արդյո՞ք պետք է համապատասխանել գեղեցկության ստանդարտներին, ովքե՞ր են որոշում դրանք, ու ինչու՞ է հասարակությունն այդքան ազդում մեր ինքնագնահատականի ու գեղեցիկի մասին պատկերացումների վրա։
Wed, 06 Jul 2022 - 28min - 41 - Ժամադրություններ [մաս 2]
Այդպես էլ գիտեինք, որ ժամադրությունների մասին էպիզոդը շատ էիք հավանելու, ու քանի որ ձեր արձագանքը շատ լավն էր, իսկ դեյթերի մասին մեր պատմությունները անսպառ (դե գոնե Վեգայինն ու Համլետինը), որոշեցինք ձայնագրել նախորդ էպիզոդի շարունակությունը։ Այստեղ արդեն քննարկում ենք, թե ինչպես անել, որ ժամադրությունները լինեն հաջողված ու չավարտվեն առաջին անգամով։
Wed, 29 Jun 2022 - 27min - 40 - Ժամադրություններ [մաս 1]
Չեք հավատա, բայց Անահիտը մեր խորհրդով գնացել է ժամադրության: Այն ինչ եղել է հետո, պարզապես ապշեցուցիչ է այնքան, որքան մեր՝ իրարից շատ տարբերվող պատկերացումները ժամադրությունների կանոնների մասին: Եվ, ի վերջո, սա մեր ամենախնդալու էպիզոդներից է, Կառլ (այո’, մեր դեպքում հենց մեր Կառլի մասին է խոսքը):
Wed, 22 Jun 2022 - 29min - 39 - Կյանքը` օնլայն
Էպիզոդը սկսում ենք վատ լուրով. Վեգան նույնպես դարձել է վերջին շրջանում այդքան տարածված օնլայն խաբեության զոհ ու կորցրել մեծ գումար: Հենց այս պատմությունն էլ դարձավ քննարկման առիթ. մեր օրերում օնլայն է ոչ միայն գումարը, այլ նաև երբեմն սերը, խնդիրներն ու նույնիսկ մեր ամենամեծ գաղտնիքները:
Wed, 15 Jun 2022 - 30min - 38 - Սեր և ընկերներWed, 08 Jun 2022 - 28min
- 37 - Հարաբերությունների պիտակներ
«Ընկերությու՞ն եք անում», «Հաստա՞տ պարզապես ընկերդ է», «Բա չե՞ք նշանվում», «Զագսով ամուսնացա՞ծ չեք»․ այս ու նման բնույթի բազմաթիվ հարցեր մեր հարաբերությունների մասին բազմիցս լսել ենք բոլորս։
Ինչու՞ է հասարակությունը մեզանից ակնկալում հստակ պիտակներ, ու որքանո՞վ են դրանք կարեւոր հենց մեզ ու մեր հարաբերությունների համար։
Այս թողարկմանը խոսում ենք «լեյբլների» ու դրանց նշանակության մասին։
Wed, 01 Jun 2022 - 29min - 36 - Դավաճանություն
Մենք էլ չէինք պատկերացնում, բայց մեզ դավաճանել են, և մենք դավաճանել ենք։ Մեր օրերում, երբ ամեն քայլի կան ամենատարբեր գայթակղություններ, դրանց տրվելու ու չտրվելու ընտրությունը միայն մեր ու մեր գիտակցության ձեռքերում է։ Այս էպիզոդում միասին փորձում ենք հասկանալ, թե ինչն է կարելի համարել դավաճանություն, և որն է դրա սահմանը։
Wed, 25 May 2022 - 31min - 35 - Ծանոթություն Tinder-ովWed, 18 May 2022 - 26min
- 34 - Ահա և վերջ (եթերաշրջանի ավարտ)Wed, 20 Apr 2022 - 26min
- 33 - ՔարդաշյանականWed, 13 Apr 2022 - 27min
- 32 - Օսկարյան ապտակWed, 06 Apr 2022 - 30min
- 31 - Երկարամռութ խեցեմորթներ որսալու նոր ռեկորդ
Հեյ վեր կացեք, արթնացեք, մեր նոր էպիզոդը լսեցե՜ք։
Այս անգամ քննարկում ենք երկու հայրենական նորություն, Քիմի նոր մարտահրավերը, Perseverance (ՊԵՌՍԵՌՎԵՌԱՆՍ) մարսագնացի ձայնագրած ձայները, Վենետիկի հյուրանոցների ասոցիացիայի խորամանկ պլանները, Ծերուկ ճապոնացու սեփական չելենջը, Ամերիկացի կնոջ սահմանած ռեկորդը և էլի մի քանի հետաքրքիր բան։Thu, 31 Mar 2022 - 35min - 30 - Դագը կարտոֆիլ չէ!Thu, 24 Mar 2022 - 30min
- 29 - Աղն ա պակասWed, 16 Mar 2022 - 32min
- 28 - Վեգան ջրծաղի՞կ էWed, 02 Mar 2022 - 36min
- 27 - Անգլիայի Թագուհին...Wed, 23 Feb 2022 - 27min
- 26 - Կենդանաբանական այգիWed, 16 Feb 2022 - 28min
- 25 - Վրացիները ընդդեմ մածունիWed, 09 Feb 2022 - 29min
- 24 - Փետրվարյան հիասքանչ էպիզոդ
Այս էպիզոդում Վեգան և Կառլը (մենք) մաքսիմալ ջրիկանում ենք և խոսում Նախագահի պաշտոնակատարից, Չինաստանում Գարնան տոնից, Վիրտուալ իրականության մեջ բռնության ենթարկված կնոջից և Կիմ Չեն Ընի անձնական խնդիրներից։ Վերջում ունենք ձեզ համար թոթոլ չստացված կտորներ։
Wed, 02 Feb 2022 - 26min - 23 - Նոր երաժշտական ձևավորում
Այս էպիզոդում մենք ունենք նոր, հիանալի երաժշտական ձևավորում։ Իսկ լուրերի այսօրվա թողարկումից կիմանաք, թե ինչ տեսարաններ չեն եղել House of Gucci-ում, Ում է արքայազն Չարլզը ընտանիքի հետ միասին հրավիրել Մեծ Բրիտանիա, Ինչ է պատասխանել Փիդ Դևիդսոնը պատասխանել մեր նախկին փեսային, Ինչ առավելություն ունեն Սերյոժաները Պսկովում ու էլի շատ ու շատ բաներ։
Wed, 26 Jan 2022 - 29min - 22 - Apple Pay
Իրականում էպիզոդում մի րոպե ենք էփլ փեյից խոսում, իսկ վերնագրում ավելացրել ենք հայփի համար։ Բուն էպիզոդում ինչպես միշտ խոսում ենք ինքներդ էլ գիտեք ինչից, բայց այս անգամ առանց Թագավորական ընտանիքի մասին սկանդալների :(
Wed, 19 Jan 2022 - 25min - 21 - ՀետտոնականWed, 12 Jan 2022 - 31min
- 20 - Ձմեռային այգիWed, 05 Jan 2022 - 34min
- 19 - Փոդքասթ Պրոդյուսերի հետ
Այս փոդքաստը տարբերվում է իր ֆորմատով։ Մենք ունենք հյուր!
Մեր միակ և անկրկնելի պրոդյուսեր Անահիտի հետ խոսել ենք շաբաթվա անցուդարձից, ինչպես նաև ևս մեկ անգամ շնորհավորել ենք Մալենային, Գովազդել ենք Անահիտի հաղորդումը, Շնորհավորել ենք ձեր գալիք տոները ու էլի մի քանի բան, որի մասին դուք կիմանաք փոդքասթտը լսելու ընթացքում, այ քեզ բան!Wed, 29 Dec 2021 - 39min - 18 - Կառլի անկողին։ Սիկվել
Սա կարելի է համարել կրկնակի էպիզոդ, քանզի առաջին ձայնագրությունը հենց սկզբից անջատվել էր, իսկ մենք չէինք նկատել :(
Ինչևէ։ Այս էպիզոդում խոսել ենք ամուսնուն հոգեբանական տրավմա պատճառող ինդոնեզուհու մասին, Հազարից ավել ոտք ունեցող հազարոտնուկի մասին, Այս տարվա ամենապահանջված մասնագիտությունների մասին, Արքայազն Ուիլյամի և նրա հոգատար կնոջ մասին, Աշխատանքից ազատված Ռումինացի դատավորի մասին ու էլի մի քանի հոգու մասին։Wed, 22 Dec 2021 - 30min - 17 - Գտնվելու վայրը՝ Պլան ԲWed, 15 Dec 2021 - 30min
- 16 - հեռուստափոդքաստավլոգ
Այս անգամ ձեզ է սպասվում վլոգահեռուստափոդքասթ, սիրելի հեռուստափոդքասթալսողներ։ Մենք գնացել ենք կինոթատրոն և դիտել ենք մուլտֆիլմ, իսկ այ հետո արդեն նոր՝ պատմել ենք նորություններ։ Խոսել ենք «Տանը մենակ» ֆիլմի մասին, Գուչիի և Գագայի մասին, Ռիհաննայի և նրա դեսպան լինելու մասին, Չինաստանի բազմաբերմանաենթարկ (այո, այսպիսի բառ չկա) բնակչի մասին և մի սիրո պատմության մասին, որը արժեր 20 միլիոն ռուփի։
Wed, 08 Dec 2021 - 25min - 15 - Ստուդիա։ Չխմբագրված
Այս անգամ կրկին հավաքվել ենք մեր ստուդիայում ու առանց կտրտոցների, մեկ անգամից էպիզոդ ենք ձայնագրել։ Խոսում ենք Քիմից, նրա նախկինից, երեխայի տիկտոկից, Չինաստանի իշխանությունների արգելքներից, մի ահռելի երկնաքարից, Մադոննայի և ինստագրամի վեճից, Դե Սպասիր մուլտֆիլմի նոր տարբերակից և իհարկե Արքայական ընտանիքից։
Wed, 01 Dec 2021 - 28min - 14 - Հարրի Փոթթեր մանկական սրճարան
Դե , նախ, ինչպես հասկացաք մենք ունենք նոր անուն, կամ երեւի ավելի ճիշտ կլինի ասել՝ մենք վերջապես ունենք անուն։ Իսկ այս թողարկմանը մի տեսակ վերադարձել ենք մանկություն՝ Հարրի Փոթթերի ամրոցի ավերակներում նստատս Կինդեր ձվիկի խաղալիք ենք հավաքում ու սպասում Հարրի Փոթերի հատուկ էպիզոդին։ Վեգան չգիտես ինչու ունի «սարսափ» տրամադրություն, իսկ Կառլը երջանիկ է , քանի որ վերջապես տեսնում է առանց օպտիկական ակնոցի։ Մնացած հետաքրքիր ու տարօրինակ նորությունները լսեք ինքներդ։
Thu, 25 Nov 2021 - 32min - 13 - Արաբկիր վարչական շրջան
Թողարկում այն մասին, թե ինչու Կառլն այնքան էլ չի սիրում Անգլիայի թագուհուն եւ «Սատանան կրում է Պրադա» ֆիլմի օգնականներին։ Գուցե պատմենք նաեւ աշխարհի ամենամեծ կարտոֆիլի մասին, ինչպես նաև , թե որ հունական աստծո անունով են կոչել երկնաքարը, որը մոտենում է մեր երկին։ Մի խոսքով , շատ խառը թողարկում՝ Կոմիտասի այգուց։
Thu, 11 Nov 2021 - 29min - 12 - համալիրի հարակից տարածքWed, 03 Nov 2021 - 26min
- 11 - Վեգայի ստուդիա
Այս էպիզոդում կիմանաք թե ինչ եղավ Կառլի ավտոտնակի հետ, Ինչ շնորհավորական խոսքեր ասաց Արմեն Սարգսյանը մեր հայուհի Քիմին, ինչու է Մգեռ Առմենիան սկսում քայլարշավ Շուռնուխ գյուղից, Ինչ են պատմում ԶԼՄ-ները արքայական ընտանիքի մասին, Ով է, որ չի փոխել կաշին, բայց փոխել է անունը, Ինչու են ձերբակալել գործազուրկ Մասատոշիին և կպարզենք ինչպես հասկանալ կայացա՞ծ եք արդյոք Դուք, թե՞ ոչ։
Wed, 27 Oct 2021 - 27min - 10 - Կառլի 06
Սկանդալային թողարկում Կառլի՝ պապիկից կտակ մնացած 06 մակնիշի ժիգուլիից։ Ինչու՞ է քաղաքապետարանը քանդում Կառլի ավտոտնակը ու ի՞նչ ունի ասելու մեր սիրելի Կառլը քաղաքապետին։ Բացի նրանից, որ այս թողարկմանն ավելի քան 7 անգամ կլսեք ավտոտնակ բառը , ավելի քան 4 անգամ Հայկ Մարությանի անունն ու ավելի քան երկու անգամ նորություններ Ավստրալիայից, այս էպիզոդում նաև պատմում ենք Անգլիայի թագուհու՝ ալկոհոլից հրաժարվելու որոշման պատճառների, վերջինիս հարսիկի՝ Մեգան Մարքլի սուպերհերոսի մարմնավորելու ցանկության, սուպերհերոսներից ամենահայտնիի օրիենտացիայի ու էլի մի քանի մանր մունր նորության մասին։
Wed, 20 Oct 2021 - 31min - 9 - Թեյարան Կոմայգում
Համարյա ASMR թողարկում, որտեղ և նախաճաշում ենք , և շարունակում բամբասել ալամ-աշխարհից։ Ամենասկզբում, իհարկե, մեր զայրույթը, զորակցությունն ու ապրումակցումն ենք հայտնում բոլոր-բոլորին՝ հոկտեմբերի 4-ի դեպքերի՝ մասնավորապես ֆեյսբուքի ու ինստագրամի անկման առթիվ, պատմում , թե ինչ ազդեցություն ունեցավ այդ չարաբաստիկ օրը Վեգայի առողջության վրա, հետո արդեն անցնում ավելի մեղմ լուրերի՝ Բիթքոինի գնին, Ոսկե Ծիրանին, Գործազուրկ հրաշագործներին, Քնած ժամանակ մարդկանց անկողին ընկած երկնաքարերին եւ Հոլիվուդյան նորաթուխ զույգերին։ Հուսով ենք՝ կհավանեք։
Wed, 13 Oct 2021 - 29min - 8 - Իմ Ռադիոյի տաղավար
Ի զարմանս մեզ շատ հաջողված էպիզոդ է, որում խոսում ենք բանկային համակարգի կոլլապսից, Ռոմանովների պսակադրությունից, Դոնալդ Թրամփի դատական հայցից, Ինքն իրեն որոնող տղամարդուց, Շակիրային կողոպտած խոզերից (սա վիրավորանք չէ), Մավրիկոս կղզու բաց դռներից, Խորամանկ արվեստագետից, Քիմ Քարդաշյանից և իհարկե Քանյեից, Ջասթինից ու Հեյլիից, Ջոլիից ու Վիքենդից։
Այնպես որ, հարմար տեղավորվեք և սեղմեք PLAY
Wed, 06 Oct 2021 - 37min
Podcasts similaires à 2 Տանդեմ
El Partidazo de COPE COPE
Herrera en COPE COPE
La Linterna COPE
Es la Mañana de Federico esRadio
La noche de Cuesta esRadio
La Trinchera de Llamas esRadio
Hondelatte Raconte Europe 1
Affaires sensibles France Inter
LEGEND Guillaume Pley
El colegio invisible OndaCero
La Rosa de los Vientos OndaCero
Les grands dossiers de l'Histoire par Franck Ferrand Radio Classique
Espacio en blanco Radio Nacional
Entrez dans l'Histoire RTL
Le grand récit RTL
Les Grosses Têtes RTL
L'Heure Du Crime RTL
Parlons-nous RTL
El Larguero SER Podcast
Nadie Sabe Nada SER Podcast
SER Historia SER Podcast
Todo Concostrina SER Podcast
Un Libro Una Hora SER Podcast
HISTORIAS DE LA HISTORIA VIVA RADIO
