Podcasts by Category

Rearrange with Narek Amirkhanyan

Rearrange with Narek Amirkhanyan

Narek Amirkhanyan

Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only

330 - #328 Դավիթ Տոնոյան - Ինչպես անվտանգ նիհարել, չգրանցված դեղերը, «Ozempic»-ի գաղտնիքները
0:00 / 0:00
1x
  • 330 - #328 Դավիթ Տոնոյան - Ինչպես անվտանգ նիհարել, չգրանցված դեղերը, «Ozempic»-ի գաղտնիքները

    Բժիշկ-ուրոլոգ Դավիթ Տոնոյանի հետ զրուցել ենք 28 կգ նիհարելու նրա անձնական տրանսֆորմացիայի, «Ozempic»-ի ու «GLP-1» ագոնիստների արդյունավետության, ճարպակալումը որպես հիվանդություն դիտարկելու կարևորության և անվտանգ նիհարելու բժշկական ճանապարհների մասին։ 

    Անդրադարձել ենք տղամարդկանց հորմոնալ առողջությանը, որովայնային ճարպի և տեստոստերոնի կապին, ինքնանշանակված դեղերի վտանգներին, Հայաստանում չգրանցված դեղորայքի խնդրին, ինչպես նաև համընդհանուր առողջապահական ապահովագրությանն ու ռոբոտացված ուրոլոգիային։


    Fri, 30 Oct 2026 - 1h 50min
  • 329 - #327 Նարեկ Սաֆարյան - 40 միլիոն օգտատեր, «AI»-ի փուչիկը, փախուստ Երևանից

    «Renderforest» ընկերության հիմնադիր և տնօրեն Նարեկ Սաֆարյանի հետ զրուցել ենք ընկերության ստեղծման ու 13 տարվա պատմության, «AI» տրանսֆորմացիաների, աշխատակիցների քանակը 130-ից 25-ի հասցնելու և պրոդուկտիվությունը բազմապատկելու մասին։ 

    Նարեկը նաև պատմել է «Nvidia GPU» չիպերի գնաճի, սերվերային հզորությունները Հայաստան բերելու, «Woods» համայնքային տարածքի ու «Ardi Academy»-ի, ինչպես նաև «AI»-ի վտանգների, դիպֆեյքերի և աշխատաշուկայի ապագայի մասին։


    Thu, 22 Oct 2026 - 1h 26min
  • 328 - #326 Սուրեն Աթոյան - Ռոբոտաշինություն, «AI»-ի ապագան, Սիլիկոնյան հովտի դասերը

    «Cyber Fusion» ընկերության հիմնադիր տնօրեն, ռոբոտաշինության մասնագետ Սուրեն Աթոյանի հետ զրուցել ենք «Cyber Fusion»-ի ստեղծման, Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման հեռանկարների, Սան Ֆրանցիսկոյից տեղափոխվելու և Սիլիկոնյան հովտի փորձի մասին։ Անդրադարձել ենք «AI»-ի պատճառով աշխատատեղերի կորստի վախերին, ռոբոտիկ պլատֆորմների ապագային, պատասխանատվության 3 մակարդակներին, կրթական համակարգի բացերին և «Claude» ու «Codex» ծրագրավորման նոր գործիքներին տիրապետելու կարևորությանը։

    Thu, 15 Oct 2026 - 1h 27min
  • 327 - #325 Հրաչ Մուրադյան - Կիսաբաց լուսամուտները, աստղային հիվանդությունը, մեմերը

    Հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանի հետ զրուցել ենք «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ստեղծման ու փակման պատմության, 15 տարվա ընթացքում կուտակված ծանր էմոցիոնալ ֆոնի, բարեգործական հիմնադրամի և հասարակական կրիտիկայի մասին։ 

    Անդրադարձել ենք նաև ԱՄՆ-ում ապրելու դժվարություններին, հոգեբանության ու թերապիայի դերին, «Մտքի ուժը» նոր ինտելեկտուալ նախագծին, «TikTok»-ի վիրուսային մեմերին, առողջ ապրելակերպին և տղամարդու էմոցիոնալ ազատության կարևորությանը։



    Thu, 08 Oct 2026 - 1h 56min
  • 326 - #324 Միքայել Հովհաննիսյան - Կրթության ճգնաժամ,սոցիալական վերելակներ, համալսարաններ

    Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի հետ զրուցել ենք Հայաստանում կրթության որակի անկման պատճառների, «IQ» թեստերի ցուցանիշների փոփոխության և ինդուստրիալ շրջանի կրթական մոդելի տրանսֆորմացիայի մասին։ 

    Անդրադարձել ենք ԵՊՀ-ի միջազգային վարկանիշներին, ուսանողների պրագմատիզմին, ակադեմիական ազատությանն ու պատասխանատվությանը։ 

    Միքայելը պատմել է նաև արհեստական բանականության ճիշտ կիրառման, տեխնոֆեոդալիզմի և մտածելու գործընթացից հաճույք ստանալու մասին։


    Thu, 01 Oct 2026 - 1h 31min
Show More Episodes