Filtra per genere

Գնա՞նք կինո

Գնա՞նք կինո

Գնա՞նք կինո

Ողջույն մենք՝ Ջելկան և Մանեն, Gen Z-ի կինոմաներ ենք: Հերթական թեժ կինոքննարկման ժամանակ որոշեցինք ձեզ մեզ հետ տանել կինո: Բայց այստեղ խոսել կարելի է, անգամ պարտադիր է, քննարկելու ենք մեր սիրած ու չսիրած ֆիլմերը: Վերցրեք փոփկոռն ու գնանք կինո: Սպոյլեր․․․ մեզ հետ հաստատ չեք ձանձրանա։

74 - Once Upon a Time… in Hollywood. Մեկ անգամ Հոլիվուդում
0:00 / 0:00
1x
  • 74 - Once Upon a Time… in Hollywood. Մեկ անգամ Հոլիվուդում

    🎥 Իրական Հոլիվուդը միայն կարմիր գորգերն ու փառքի պատմությունները չեն։
    🍿 «Once Upon a Time… in Hollywood»-ը մեզ տեղափոխում է 1969 թվականի Լոս Անջելես՝ բացահայտելու Հոլիվուդի փայլի հետևում թաքնված մարդկային պատմությունները, մարող երազանքներն ու անսպասելի արկածները։

    Wed, 11 Nov 2026 - 19min
  • 73 - Ոչինչ չի մնա

    Մարդկային հարաբերությունները, չասված խոսքերն ու ճակատագրական ընտրությունները՝ «Ոչինչ չի մնա» ֆիլմի քննարկման առանցքն են:
    «Գնա՞նք կինո» փոդքասթի այս էպիզոդի հյուրը թատրոնի և կինոյի դերասանուհի Նարինե Պետրոսյանն է, որի հետ անդրադարձել ենք ֆիլմի կերպարներին, նրանց բարդություններին ու ֆիլմի բարձրացրած հարցերին։

    Tue, 27 Oct 2026 - 20min
  • 72 - Dirty dancing․ Կեղտոտ պարեր

    Ջոնիի և Բեյբիի համար պարը դառնում է ավելին, քան շարժումների համադրություն․ այն ինքնարտահայտվելու, միմյանց հասկանալու և ազատ զգալու հնարավորություն է։
    Նրանց հանդիպումը հիշեցնում է, որ կյանքը սեփական ռիթմով ապրելու մասին է։

    Tue, 20 Oct 2026 - 20min
  • 71 - Black swan. Սև կարապ

    Բալետի բեմում ամեն ինչ պետք է կատարյալ լինի, բայց այդ կատարելության գինը կարող է շատ ավելի բարձր լինել, քան թվում է։
    «Սև կարապ»-ը այն վտանգավոր սահմանագծի մասին է, որտեղ արվեստին ամբողջությամբ նվիրվելը վերածվում է սեփական անձի կորստի։

    Tue, 13 Oct 2026 - 18min
  • 70 - Mr. & Mrs. Smith․ Միստր և միսիս Սմիթ

    Երբ հարաբերություններում ամեն ինչ սկսում է չափազանց կանխատեսելի թվալ, երբեմն դա կարող է նշանակել, որ կողքիդ մարդը բոլորովին այն չէ, ում պատկերացնում էիր:
    «Mr. & Mrs. Smith» ֆիլմը միավորում է սերը, գաղտնիքներն ու ադրենալինը մի պայթյունավտանգ պատմության մեջ։

    Tue, 06 Oct 2026 - 20min
Mostra altri episodi