Filtra per genere

Rock Talk Podcast

Rock Talk Podcast

movsessaryan

Փոդքաստ Մովսես Սարյանի հետ «Ռոք Թոք»-ում մենք խոսում ենք բարդ թեմաներից պարզ լեզվով։ «Ռոք Թոք» փոդքասթի ընթացքում զրուցելու ենք տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ։ Չենք վախենալու խորանանք դետալների մեջ, շոշափելու ենք թեմաներ, որոնք կարան ճեղքեն մեր փիլիսոփայությունը։ Անպայման կոտրելու ենք կարծրատիպեր, ու առհասարակ գնալու ենք այնտեղ, որտեղ թաքնված են ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։

19 - Ինչո՞ւ ենք մենք տարիներով նայում նույն ֆիլմերը, բայց ամեն անգամ դրանց մեջ նոր բան գտնում | Rock Talk
0:00 / 0:00
1x
  • 19 - Ինչո՞ւ ենք մենք տարիներով նայում նույն ֆիլմերը, բայց ամեն անգամ դրանց մեջ նոր բան գտնում | Rock Talk

    Ինչո՞ւ ենք մենք տարիներով նայում նույն ֆիլմերը, բայց ամեն անգամ դրանց մեջ նոր բան գտնում | Rock Talk 19 Այս զրույցի ընթացքում ռեժիսոր Տարոն Հարությունյան հետ քննարկում ենք, թե ինչպես է աշխատում #կինո յի լեզուն։ Խոսել ենք նաև այն մասին, թե ինչպես կարող է մեկ մուլտֆիլմը կամ #ֆիլմ ը հիշեցնել մեզ մեր արժեքների մասին ու օգնել կայացնել կյանքի կարևոր որոշումները։ Այս հաղորդման ժամանակ խոսել ենք՝ Կինոյի ստեղծման փուլերը. Ինչպե՞ս է գաղափարը դառնում սցենար ու ինչու է ռեժիսորին պետք ռասկադրովկան։ Ինչո՞ւ են նկարահանման ընթացքում ստացված «սխալ» ու պատահական պահերը երբեմն ավելի լավը լինում, քան պլանավորված կադրերը։  Գիրք, թե՞ կինո. Ինչո՞վ է տարբերվում #պատմություն պատմելու լեզուն թղթի վրա և էկրանին։ Ինչպե՞ս է ռեժիսորը ստիպում մեզ տեսնել աշխարհը իր աչքերով և ինչու է լավ գիրքը էկրանավորելիս պետք «թարգմանել» կինոյի լեզվով, այլ ոչ թե պարզապես պատկերել։  Հայկական կինոյի վիճակը. ինչո՞ւ է շատ ֆիլմերի մեջ պակասում հեղինակային ձեռագիրն ու այն «վայբը», որը կադրը դարձնում է կենդանի։ Մենք քննարկում ենք, թե ինչու է ճաշակ ձևավորելն ավելի կարևոր, քան հանդիսատեսի քմահաճույքներին հարմարվելը։Իսկ ինչպես է մոնտաժը փոխում ֆիլմի էմոցիոնալ ֆոնը և ինչու է կինոյի գլխավոր նպատակը դիտողին կատարսիսի հասցնելը։ Դուք կիմանաք, թե ինչու են սերիալները երբեմն պարզապես ժամանց, իսկ կինոն՝ հոգեբանական ապրում, և ինչպես է ձևավորվում մարդու ճաշակը տարիների ընթացքում։ Սա զրույց է արվեստի, ինքնաճանաչման և այն ամենի մասին, ինչը մնում է կադրից դուրս։ 00:00 — Անոնս00:49 — Տարոն Հարությունյանը ռեժիսո՞ր է և ցանկանու՞մ է կինո նկարել03:30 — Ինչո՞ւ է Հայաստանում դժվար կինո նկարելը07:45 — Ինչո՞ւ հենց ռեժիսոր14:57 — Փարաջանով կամ Տարկովսկի. սուբյեկտիվ գնահատականներ20:50 — Մասնագիտությունը՝ Reels-երում և Հայաստանում27:33 — «Թքածի» միտքը, էմոցիան ու մարդկային հոգու ցանկությունը33:14 — «Տապորով մարդը» գիրքը40:49 — Վերադարձ «Թքած» ֆիլմին52:33 — Տարոնի ապագա պլանները և փոդքասթի միտքը56:10 — «Անորա» ֆիլմը1:02:25 — Լիպարիտի կերպարը. հումորային կոնտենտի պահանջարկը1:07:52 — Instagram-ի ալգորիթմների ազդեցությունը. լավ ու վատ կողմերը1:12:25 — Ինչպե՞ս են կինո նկարում1:25:20 — Կա՞ ֆիլմ, որ փոխել է Տարոնի կյանքը, կամ ինչպե՞ս ենք ազդվում ֆիլմերից1:30:37 — Կինո՞, թե՞ գիրք1:40:27 — Կինո՞, թե՞ սերիալ1:50:05 — Ի՞նչը փոխել հայկական կինոյում. ռեժիսորի ձեռագիրը1:56:55 — Վերջաբան և մաղթանքներ

    Mon, 27 Apr 2026
  • 18 - Ինչու ձեր մարզումները արդյունք չեն տալիս. ամեն ինչ ճիշտ մարզումների մասին | Rock Talk 18

    Ինչու ձեր մարզումները արդյունք չեն տալիս. ամեն ինչ ճիշտ մարզումների մասին | Rock Talk 18 Ինչո՞ւ են շատերը տարիներով մարզվում, բայց այդպես էլ չեն հասնում ցանկալի արդյունքի։ Իրականում ֆիթնեսը միայն ծանրություն բարձրացնելը չէ։ Այս փոդքասթի ընթացքում Ալեքսի հետ քանդում ենք #ֆիթնես ի մասին բոլոր հին ու սխալ կարծրատիպերը, որոնք մինչ օրս տարածված են մարզասրահներում։Այս հաղորդման ժամանակ խոսել ենք՝Ինչո՞ւ մկանը չի աճում. Ինչո՞ւ են պարապմունքի վերջին կրկնությունները ամենակարևորը և արդյո՞ք մկանների ցավը նշանակում է, որ լավ եք պարապել։Ուղեղի դերը. Ինչպե՞ս է մեր ուղեղը կառավարում ուժը և ինչո՞ւ ենք մենք մեզ հոգնած զգում ավելի շուտ, քան իրականում մկանները կհոգնեին։Գենետիկա. Կարելի՞ է փոխել #մկաններ ի ձևը Ճիշտ վարժություններ. Տրենաժորնե՞ր, թե՞ ազատ քաշեր. ո՞րն է ավելի արդյունավետ և ինչո՞ւ «ֆունկցիոնալ» մարզումները միշտ չէ, որ օգնում են մկան աճեցնել։#Նիհարել ու գաղտնիքը. Ինչո՞ւ է ժամերով վազելն անիմաստ, եթե սնունդը սխալ է, և ինչպե՞ս ածխաջրերն օգտագործել որպես էներգիա, այլ ոչ թե «ճարպակալել» դրանցից։Մարզման գրաֆիկ. Քանի՞ օր պետք է հանգստանալ և որքա՞ն պետք է տևի պարապմունքը։Մենք մանրամասն բացատրում ենք, թե ինչպես է ուղեղը կառավարում մկանային թելերը և ինչու է մեխանիկական լարվածությունը միակ գործոնը, որը ստիպում է մարմնին փոխվել։ Դուք կիմանաք, թե ինչու մարզումից հետո մկանների ցավը դեռևս աճի երաշխիք չէ, և ինչու են տրենաժորները երբեմն շատ ավելի արդյունավետ, քան ազատ քաշերը։Զրույցի առանձին հատված նվիրել ենք սննդակարգին և նիհարելու գործընթացին։ Բացահայտում ենք, թե ինչու է վազքուղու վրա ժամեր անցկացնելն անիմաստ, եթե չկա գրագետ կալորիականության դեֆիցիտ, և ինչպես են ածխաջրերն օգնում ձեզ լինել ավելի ուժեղ, այլ ոչ թե չաղացնում։ Սա պարզապես զրույց չէ սպորտի մասին, սա գիտականորեն հիմնավորված մոտեցում է ձեր մարմնին և առողջությանը։ Փոդքասթի ժամանակ խոսել ենք այս հետազոտությունների մասին՝ https://pubmed.ncbi.nlm.nih.gov/27433... https://www.researchgate.net/publicat... 00:00 - ինտրո00:35 - Նոր տարին առողջ ապրելակերպի մասին. թեմայի ներկայացում4:02 - Ինչու մարզվել. արդյոք բոլորը պետք է մարզվեն05:15 - Մկանային ցավը (DOMS). արդյո՞ք այն աճի նշան է 12:30 - Բնական մարզումներ թե՞ ստերոիդներ. մեթոդների տարբերությունը 18:45 - Full Body թե՞ Split. ո՞ր գրաֆիկն է ավելի էֆեկտիվ 25:10 - Վերականգնում. որքա՞ն հանգիստ է պետք մկանին 32:40 - Տրենաժորներ թե՞ ազատ քաշեր. ստաբիլության դերը 38:15 -  Ինչպե՞ս է հենարանը օգնում ավելի շատ մկան ակտիվացնել 45:20 -  «Ֆունկցիոնալ» մարզումների միֆը և անկայուն մակերեսները 51:46 - Ինչո՞ւ Armwrestling-ի նմանակումը քեյբլներով չի աշխատում 56:33 - Ինչպե՞ս բարձրացնել թռիչքի ուժը. շարժման սպեցիֆիկան 1:02:42 - «Չափից շատ մկանոտ» դառնալու վախը և իրականությունը 1:03:56 - Գենետիկան և մկանների ֆորման (բիցեպս և պրես)1:05:08 - Հնարավո՞ր է մարզել կրծքամկանի «մեջտեղի» հատվածը 1:08:19 - Արտաքին տեսք և գրավչություն. ի՞նչն է իրականում կարևոր 1:11:12 -  Կրկնությունների քանակ. 5-ից մինչև 30-ի գիտական կողմը 1:14:27 - Ինչո՞ւ են վերջին 5 կրկնությունները որոշիչ աճի համար 1:15:02 - Մեխանիկական լարվածություն. մկանների աճի գլխավոր գործոնը1:17:20 - Ինչպե՞ս է ուղեղը կառավարում մկանները հոգնածության ժամանակ 1:22:15 - Դրոպսեթեր (Dropsets). արդյո՞ք դրանք էֆեկտիվ են 1:27:47 - Ածխաջրերի և գլիկոգենի դերը մարզումների որակի մեջ1:30:35 - Կալորիականության բալանս. ինչպե՞ս է մարմինը կուտակում ճարպը 1:31:38 - Ինչո՞ւ վազքը միակ միջոցը չէ նիհարելու համար 1:32:09 - Կայուն նիհարելու բանաձևը և կալորիաների դեֆիցիտը 1:34:21 - Կրիտիկական մտածելակերպի դերը ֆիթնեսում

    Mon, 27 Apr 2026
  • 17 - Ռուբեն Մեսչյան. IBM-ից մինչև JSconf Armenia. Ծրագրավորման Ճանապարհը | Rock Talk 17

    Ռուբեն #Մեսչյան . IBM-ից մինչև JSconf Armenia. #Ծրագրավորման Ճանապարհը | Rock Talk 17 Այս թողարկման հյուրը Ռուբեն Մեսչյանն է։ Զրույցի ընթացքում նա ներկայացնում է իր մասնագիտական ուղին ծրագրավորման և կրթության ոլորտում՝ ուսանողական տարիներից մինչև աշխատանքի ընդունվելը IBM-ում։ Քննարկվում են արդյունավետ դասավանդման մեթոդները, կրթության մատչելիության բարձրացման գործիքները, մաթեմատիկայի դերը ծրագրավորման մեջ, ինչպես նաև աշխատանքի տեղավորման իրատեսական մոդելները՝ առանց նախնական փորձի։ Առանձին շեշտադրում է արվում JSconf Armenia-ի կայացման, ժամանակակից ծրագրավորման զարգացման և #Հայաստան ի կրթական համակարգի ներկա վիճակի վրա։ Զրույցը նաև բացահայտում է հաջողության կառավարման, վստահության և հանրային խոսքի գործոնները դասավանդման պրակտիկայում։ 00:00 Ինտրո01:21 JSconf Armenia-ն գոհ ես արդյունքներից02:09 Ինի՞չ են երեխեքը քեզ այդքան շատ սիրում03:20 Ո՞նց դասերը ավելի մատչելի դարձնել06:40 Ո՞նց ես ստեղծել տենց լավ դասավանդման մեթոդ09:35 Ո՞նց ես հասել ես կետին14:59 Սպորտը օգնումա կյանքի մյուս փուլերում 17:20 Զրույցը կարող է փոխել կյանքի ընթացքը25:22 Դպրոցը այդքան էլ դժվար չի, եթե սովորում ես29:17 Հեշտ էր ընտրել ծրագրավորում մասնագիտությունը33:37 Համալսարանում Java չէին սովորեցնում41:14 Ավելի հեշտ է սովորել ծրարգրավում, երբ որ մաթեմատիկա գիտես, դա այդպես է46:30 Ոնց աշխատանք գտնել առանց փորձի50:06 Ինչպե՞ս ընդունվեցի IBM57:09 IBM-ի նախագծերի մասին1:00:47 Էն ժամանակվա ծրագրավորումը և ներկայիս ծրագրավորումը տրաբերվում են իրարից1:04:55 Gmail-ը հեղափոխություն բերեց JavaScript-ի աշխարհ 1:09:09 Ինչ հատկություններ պետքա ունենա լավ ծրագրավորողը 1:14:39 Ծրագրավորման մեջ որնա լավ լուծումը1:23:43 Ինչպես սկսեց դասավանդման ճանապարհը 1:26:58 Գործը վստահության մասինա  1:30:07 Հանրային խոսքը կարևոր է դասավանդման համար1:33:00  Ամերիկյան համալսարանի աջակցությունը շատ մեծ էր1:36:02 Պանտամիմա կամ ոնց տարբեր մոտեցումներով բացատրել նյութը1:38:56 Ի՞նչ վիճակում է կրթական համակարգը1:45:30 Այո, ընկերություն եմ անում ուսանողներիս հետ1:47:40 Սովորություն ունեի ձայնագրել իմ լեկցիաները1:51:01 Դասընթացը նկարելը արժի ներդնել ՀՀ-ում1:53:22 JS conf-ի ստեղծամ մասին 2:01:37 Ո՞ր հատկությունների շնորհիվ ես հասել այս ամենին

    Fri, 12 Dec 2025
  • 16 - Հրանտ Խաչատրյան - Կփոխարինի՞ արդյոք AI-ը ծրագրավորողներին։ AI-ի ապագան և սահմանափակումները

    Հրանտ Խաչատրյան - Կփոխարինի՞ արդյոք #ai -ը ծրագրավորողներին։ AI-ի ապագան և սահմանափակումները | Rock Talk Podcast #16  Զրույց գիտնական, արհեստական բանակնության մասնագետ, YerevaNN հետազոտական կենտրոնի հիմնադիր և հրաշալի մարդ՝ Հրանտ Խաչատրյանի հետ #science #programming #chatgpt #grok4 #firebird #armenia  ====== հղումներ՝Հյուրը - https://www.facebook.com/share/1A67Ytr9kqՀրանտի ողեղի պարունակությունը - https://t.me/hrantsbraindump«YerevaNN» - https://www.yerevann.com/Ես - https://www.instagram.com/movses.saryan/Rock Talk համայնքը - https://www.instagram.com/rocktalkevn/ Ժամանակացույց՝00:00 - ներածություն00:25 - GROK 4-ը կամայական ասպիրանտից ավելի խելացի ա, իրականություն ա՞ թե մարքեթինգ09:57 - Apple-ի «The illusion of thinking» հոդվածի մեկնաբանությունը16:16 - ChatGPT-ի հետ շախմատ խաղալ17:50 - ChatGPT-ի սահմանափակումները23:56 - Ոնց ա աշխատում AI-ի դատողությունը36:14 - Bottleneck-ը որն ա՝ data-ն թե compute-ը։52:19 - AI-ը կփոխարինի՞ ծրագրավորողներին թե չէ1:09:07 - Մարդու ինտելեկտը հաշվելի չի, արդյո՞ք տենց ա (կարա՞ AI-ը մարդու ինտելեկտին հասնի)1:20:19 - Ծանր չի՞ ապրել մտածելով որ մտածողությունը հաշվարկ ա1:30:42 - Ոնց ա աշխատում YerevaNN-ը1:37:25 - AI անելու համար պարտադի՞ր ա մեծ Data Center-ներ ունենալ1:45:41 - FireBird-ի Հայաստան գալը1:55:24 - GPU-ի սիմուլյատոր որ CPU-ի վրա աշխատի1:58:50 - Ոնց որոշեցիր մտնես գիտության մեջ2:11:45 - Որն ա քո ամենամեծ ներդրումը Հայաստանի զարգացման մեջ2:13:57 - Ինչ խորհուրդներ կտաս են ուսանողներին որոնք միտք ունեն զբաղվել գիտությամբ

    Sat, 16 Aug 2025
  • 15 - AI ը Փրկելու է Հայաստանը? reArmenia յի Տնօրեն Գևորգ Պողոսյանի Հետ | Rock Talk Podcast #15

    AI ը Փրկելու է Հայաստանը? reArmenia յի Տնօրեն Գևորգ Պողոսյանի Հետ Գևորգ Պողոսյանի հետ քննարկում ենք #AI -ի հեղափոխությունը և ինչպես այն կփոխի մեր աշխարհը: Գեորգը պատմում ա #reArmenia -յից և իրենց կազմակերպած «AI քեզ բան» դասընթացներից։ Գևորգը Idram-ի, TCF-ի և բազմաթիվ այլ հաջողակ ընկերությունների հիմնադիրն ա։ Բայց 2020 թվի պատերազմից հետո թողել ա իր բոլոր գործերը ու կենտրոնացել reArmenia-յի միջոցուվ հայերին միավորելու և մեր առջև դրված խնդիրները լուծելու շուրջ։#AI #reArmenian #technology #business #Armenia ====== հղումներ՝«reArmenia» հարթակը - https://rearmenia.com/AI-ի դասընթացները - https://ai.rearmenia.com/Հյուրը - https://www.facebook.com/share/16f9JuwWjc/Ես - https://www.instagram.com/movses.saryan/Rock Talk համայնքը - https://www.instagram.com/rocktalkevn/ Ժամանակացույց՝00:00 - ինտրո00:30 - Ինչ է reArmenian և ինչով է զբաղվում?13:50 - AI հեղափոխության մաշտաբները18:08 - Ոնց կլինի աշխարհը երբ սաղ գործերը անի AI-ը, կապիտալիզմ vs սոցիալիզմ29:51 - AI-ի սահմանափակումները32:45 - Humanoid ռոբոտները40:20 - AI-ը որպես գործիք, Prompt Engineering, ACDQ49:33 - Ինչ ՉԻ կարում անի AI-ը ? AI-ի տրամաբանության սահմանափակումները58:20 - AI մրցավազքը ու Սառը Պատերազմ երկրների միջև1:00:40 - Ինտուիցիա թե ինչը կարելի է AI-ով ավտոմատացնել ինչը չէ1:11:21 - Նվիրատվություն անելը մարդուն ձեռք չի տալի ? Crowdfunding որպես Խաղերի տեսություն1:13:25 - Prisoners dilemma, Tit for Tat1:20:15 - Ոնց նվիրատվություն անելը սարքել ձեռնտու?1:36:05 - Ինչն է քո հմտությունների մեջ քեզ յուրահատուկ սարքում?1:48:18 - Ոնց ես կարողանում այդքան անշահախնդիր լինես?1:57:28 - Ինչ խորհուրդ կտաս սկսնակ բիզնես անողներին ?

    Mon, 07 Jul 2025
Mostra altri episodi