Nach Genre filtern
Վերջապե՜ս... «աստղային բամբասանքները», որոնց հետ այդքան ասոցացնում եք Վեգա Անդրիասյանին, արդեն եթերում են։ «Շատ տաք թեյ» փոդքասթի շրջանակում ամեն երեքշաբթի՝ 21:30-ին, քննարկելու ենք փոփ մշակույթի ամենաքննարկված դեպքերն ու մարդկանց։ Ունենալու ենք հյուրեր, լսելու եք լիքը անհայտ փաստեր, մի խոսքով՝ թեյը շաա՜տ տաք է լինելու։
- 91 - Երբ անունն արդեն բրենդ է․ ամենահայտնի ամբասադորներըThu, 20 Aug 2026 - 38min
- 90 - Body positivity շարժումն ընդդեմ ինդուստրիայիTue, 11 Aug 2026 - 39min
- 89 - Հարսանեկան էպիզոդTue, 04 Aug 2026 - 36min
- 88 - Ռեալիթի աշխարհումTue, 28 Jul 2026 - 39min
- 87 - Hear me Roar. Քեթի ՓերիWed, 15 Jul 2026 - 32min
- 86 - Աստղերի սարսափը՝ պապարացիներTue, 07 Jul 2026 - 42min
- 85 - Նորից Մայքլ․ մաս 1Tue, 30 Jun 2026 - 32min
- 84 - էյֆորիայի վերջը․ հեռուստասերիալն ավարտվեցTue, 16 Jun 2026 - 41min
- 83 - 2025-ի մեծագույն սկանդալներըWed, 31 Dec 2025 - 42min
- 82 - Շատ wicked պատմությունTue, 30 Dec 2025 - 26min
- 81 - 50 Cent. Սարկաստիկ ռեփերի լեգենդար պատմությունը
Վստահ ենք՝ էպիզոդի լուսանկարի ժպտացող դեմքը վերջին շրջանում շա՜տ հաճախ եք տեսել. հուսանք, որ բոլորս մի օր այնքան հպարտ կլինենք մեր աշխատանքով, որքան 50 Cent-ն այս պատկերում՝ P Diddy-ի մասին իր դոկումոնտալ ֆիլմի մասին պատմելիս։ Թե ինչպես է ռեփերը դարձել այսքան հիշաչար, ինչու՞ են շատերը վախենում նրանից եւ առհասարակ ի՞նչ ճանապարհ է անցել 50 cent-ը կյանքում ու կարիերայում՝ լսեք այս էպիզոդում։
Fri, 19 Dec 2025 - 20min - 80 - It girls, կամ պարզապես՝ այն աղջիկները
Բոլոր ժամանակներում՝ Հոլիվուդի ոսկե դարից մինչեւ սոց ցանցային օրեր, հայտնիների ու ոչ այնքան հայտնիների շարքում եղել են կայանք, որոնք ոգեշնչել են, երբեմն՝ զարյացրել, բայց միշտ եղել քննարկված, կանայք, որոնց միշտ փորձել են նմանվել։ Էպիզոդը նվիրված է It girl տերմինին ու դրա հայ ու արտասահմանցի կրողներին։
Tue, 09 Dec 2025 - 36min - 79 - Ժառանգած հայտնիություն․ նեպո երեխաներFri, 28 Nov 2025 - 36min
- 78 - Բարեւ, Ադելն էTue, 04 Nov 2025 - 27min
- 77 - Վախենալու էպիզոդ՝ վախենալու սեզոնին, կամ դավադրություններ մաս 3Thu, 30 Oct 2025 - 27min
- 76 - Cosmo դարաշրջան․ 10-ականները, ամսագրերն ու մենքTue, 21 Oct 2025 - 36min
- 75 - Դիդի. ԴատավճիռWed, 15 Oct 2025 - 33min
- 74 - Լեյբլները արտիստների թիկունքում, երբեմն էլ՝ նրանց դեմ․Tue, 30 Sep 2025 - 31min
- 73 - Համարյա հայտնի․ աստղեր, որոնց փայլը շուտ մարեց
Լինում է, չէ՞, էկրանին ծանոթ դեմք ես տեսնում, երբեմն դժվարությամբ, երբեմն էլ միանգամից վերհիշում այն, վերադառնում մանկություն ու փորձում հասկանալ՝ ի՞նչ եղավ նրան․․․ էպիզոդը նվիրել ենք հայտնիների, որոնք կարծես թե ունեին անհրաժեշտ ամեն ինչ՝ շոու բիզնեսում հաջողելու համար, բայց ինչ որ բան այնպես չգնաց։
Tue, 16 Sep 2025 - 36min - 72 - Բենդերի մշակույթը․ դադա՞ր, թե՞ ավարտWed, 10 Sep 2025 - 34min
- 71 - Mother Monster. Լեդի ԳագաTue, 02 Sep 2025 - 38min
- 70 - Բարի գալուստ Բուքինգեմյան․ ամեն ինչ արքայական ընտանիքի մասին
Սկանդալներ, գաղտնիքներ, մութ պատմություններ․ եթե դու հիմնականում նման մտքեր ես ասոցացնում արքայական ընտանիքի հետ, ապա մենք խոսելու բան ունենք․ Մաունթբեթթեն–Վինձորներն իրականում շատ ավելի հին, հետաքրքիր ու նշանակալի պատմություն ունեն, քան թվում է առաջին հայացքից։ Սա արքայական էպիզոդ է իրական թագուհիների, թագավորների մասին։
Tue, 26 Aug 2025 - 40min - 69 - Մեծ խաբեության պատմություն․ Աննա ԴելվիTue, 12 Aug 2025 - 29min
- 68 - Gucci. սկանդալներով լի կայսրություն
Gucci-ի շքեղության հետեւում թաքնված է մեծ ամբիցիաներով, դավաճանությամբ ու անգամ սպանությամբ մի պատմություն։ Այս էպիզոդում խոսում ենք Gucci ընտանիքի դրամատիկ անցյալի մասին. Ինչպես Ֆլորենցիայում գտնվող մի փոքրիկ խանութ դարձավ գլոբալ նորաձևության կայսրություն, և ինչպես դատական գործերն ու մահացու սկանդալը գրեթե քանդեցին այդ ամենը։
Tue, 05 Aug 2025 - 33min - 67 - Բարի գալուստ մեր Բլոք, Ջեննի՜Tue, 29 Jul 2025 - 44min
- 66 - Ցտեսություն Աննա․ Վինթուրը լքում է VOGUE-ըMon, 21 Jul 2025 - 31min
- 65 - Մաս՝ հերթական․ սիրելի ֆիլմերի անվերջանալի սիքվելների ու ռիմեյքների մասին
Եթե ստիպված լինեինք նկարագրել Հոլիվուդյան վերջին տարիների ֆիլմերը մի քանի բառով, ապա՝ remake, reboot, spin-off, prequel, sequel, live-action… Կարծես թե կինո ընկերությունները վախենում են օրիգինալ մտահաղացումներից: Ո՞ր ֆիլմերն էին իրականում հաջող, ու որոնք պիտի մնային սևագրությունում։ Այս էպիզոդում քննարկում ենք ռիմեյքերի մշակույթը՝ Դիսնեյի անվերջ live-action-ններից մինչև սարսափի աշխարհ։
Sun, 13 Jul 2025 - 45min - 64 - Մեր սիրած երգերի իրական պատմություններըTue, 01 Jul 2025 - 33min
- 63 - Պոդիումից մինչեւ քո ինսթագրամ․ մոդելինգի անցյալն ու ներկանTue, 24 Jun 2025 - 40min
- 62 - Փոփի արքայազնը․ Ջասթին Բիբեր
2010-ականները Ջասթին Բիբերի տասնամյակն էր, և, հավանաբար, Դուք էլ եք տառապել Bieber Fever-ով: Բայց փոփ արքայազնի ուղին այդքան էլ հարթ չի եղել: Փողոցներում երգելուց մինչև համաշխարհային կտրուկ ճանաչում ու բազմաթիվ խնդիներ՝ հոգեբանական, անձնական, ֆինանսական եւ նույնիսկ օրենքի հետ։ Էպիզոդը անկրկնելի Ջասթինի մասին է։
։
Tue, 17 Jun 2025 - 38min - 61 - Սկ8եր աղջիկ Ավրիլը
Փոփ-փանքի թագուհի Ավրիլ Լավինն ամենուր էր 2000-ականներին եւ իհարկե նրա նոր ու համարձակ կերպարը ոչ միայն կարծրատիպեր էր կոտրում, այլեւ քննարկումների ու սկանդալների առիթ դառնում․ նմանակի հետ փոխանակում, հակա-Բրիթնի լինելու մասին խոսակություններ, ռասիզմի պատճառով մեղադրանքներ ... Մեր այս էպիզոդը պատմում է Ավրիլի կարիերայի լուսավոր և մութ անկյունների մասին ամեն ինչ:
Mon, 02 Jun 2025 - 37min - 60 - ՏիկՏոկ–ից առաջ ու հետո կամ ինչպես փոխվեցին փոփն ու նորաձեւությունըTue, 20 May 2025 - 38min
- 59 - Պատմությունը դեռ չի ավարտվում․ Բլեյք Լայվլին ընդդեմ Ջասթին Բալդոնիի
Բլեյք Լայվլիի և Ջասթին Բալդոնիի պատմությունը, ի տարբերություն իրենց մասնակցությամբ “It Ends With Us” ֆիլմի վերնագրի, կարծես թե չցանկանա ավարտվել: Փոդթասթի այս էպիզոդում խոսում ենք աստղերի միջև տեղի ունեցող կոնֆլիկտի մասին՝ փորձելով հասկանալ թե ի՞նչ է ի վերջո կատարվում. ո՞վ է ում մեղադրում, ո՞վ է ում դեմ հայց ներկայացնում, և ինչի՞ց է ընդհանրապես առաջացել սկանդալը:
Tue, 13 May 2025 - 40min - 58 - Ի՞նչի համար ենք վճարում․ բրենդային պայուսակի իրական պարունակությունըTue, 29 Apr 2025 - 39min
- 57 - Նրանք ընկերներ չեն․ մեր սիրելի սերիալների կադրից այն կողմ
Դու՞ք էլ եք հաճախ այնքան կապվում սիրելի սերիալների հերոսների հետ, որ սկսում եք կարծել, թե այդ ընկերախմբի մի մասն եք կամ հուսալ, որ իրական կյանքում էլ նրանք ունեն այդ ջերմ, ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունները։ Մե՜նք էլ, բայց, ցավոք, ոչ միշտ է իրականությունը համապատասխանում մեր մտքերին: Այս էպիզոդում խոսում ենք չորս սերիալի մասին, որոնցում լավագույն ընկերներ խաղացող դերասաններն իրական կյանքում ունեն կոնֆլիկտային հարաբերություններ:
Wed, 23 Apr 2025 - 38min - 56 - 2000–ականները, ռուսական փոփն ու մենքTue, 08 Apr 2025 - 41min
- 55 - Հեյլի + Սելենա․ նոր սկանդալ՝ հին հետապնդումների մասին
Սիրային եռանկյուն (կամ արդեն քառանկյուն), որի շուրջ խոսակցությունները, թերեւս, երբեք չեն դադարի։ Տիկտոկում օրեր առաջ հրապարակված դոկումենտալը մեզ նույնպես ստիպեց ևս մեկ անգամ անդրադառնալ Սելենա– Ջասթին– Հեյլի պատմությանն ու փորձել հասկանալ՝ արդյո՞ք տիկին Բիբերն իսկապես այնքան տարված է Սելենա Գոմեսով, որքան պնդում են երկրպագուները։
Mon, 31 Mar 2025 - 39min - 54 - Ցտեսություն, Դոնաթելլա․ դարաշրջանի ավարտը ՎերսաչեումSun, 23 Mar 2025 - 32min
- 53 - Պարզապես՝ ՔանյեTue, 25 Feb 2025 - 37min
- 52 - Նորից գնում ենք ԵվրատեսիլWed, 19 Feb 2025 - 30min
- 51 - Օսկարին ընդառաջThu, 13 Feb 2025 - 41min
- 50 - Գրեմմի 2025Tue, 04 Feb 2025 - 41min
- 49 - Դավադրությունների տեսություններ․ մաս 2Thu, 30 Jan 2025 - 37min
- 48 - Չշարժվե'ս․ «Կաղամարի» կամ իրական խաղեր
2025–ի առաջին ամենաքննարկված հեռուստասերիալը, մինշանակ, կորեական նեթֆլիքսի «Կաղամարի խաղն» է։ Սերիալի երկրորդ սեզոնի շուրջ քննարկումներն ու սկանդալները բազմաթիվ էին՝ «չեղարկված» K Pop այդոլի վերադարձից մինչև խոսակցություններ այն մասին, որ պատմությունը հիմնված է իրական դեպքերի վրա։ Այս բոլոր քննարկումներին ու դրանց հավաստիությանն անդրադարձել ենք էպիզոդում։
Fri, 24 Jan 2025 - 41min - 47 - Ե՛վ ՇՈՈւ, Ե՛Վ ԲԻԶՆԵՍThu, 16 Jan 2025 - 33min
- 45 - «Սիրուց արբած» կամ արքայական սիրո պատմություն․ Բիյոնսե և Ջեյ Զի
Շոու բիզնեսի արքայից ու թագուհուց մինչև իլումինատներ ու սատանիստներ․ փոփի պատմության ընթացքում, թերևս, ոչ մի այլ զույգի շուրջ երբևէ չեն հյուսվել դավադրությունների այնքան շատ տեսություններ, որքան Բիյոնսեի ու Ջեյ Զիի։ Նրանց կամ ատում են, կամ՝ չափազանց շատ սիրում։ Սակայն, չնայած բոլոր մեղադրանքներին ու բարդ շրջաններին, դավաճանությունների ու բաժանումների մասին անընդհատ տարածվող լուրերին, նրանք միասին են ավելի քան 20 տարի։ Էպիզոդը նվիրվում է փոփի «ծնողներին»։
Wed, 25 Dec 2024 - 40min - 44 - Հայաստանից ՀոլիվուդWed, 18 Dec 2024 - 36min
- 43 - Փոփի ներկանWed, 11 Dec 2024 - 40min
- 42 - P Diddy. Շոու բիզեսի սեւ կարդինալը
Անկախ նրանից, շոու բիզնեսով ու փոփ մշակույթով հետաքրքրում եք, թե ոչ, վստահ ենք՝ վերջին ամիսներին գոնե մի քանի անգամ լսել եք P Diddy անունն ու դրա շուրջ ստեղծված աղմկահարույց դեպքերի մասին։ Էպիզոդը նվիրել ենք ռեփեր–պրոդյուսերի դեմ եղած մեղադրանքներին, շոու բիզնեսյան հիերարխիայում ունեցած դերին ու նրան սպառնացող պատժին։
Wed, 04 Dec 2024 - 41min - 41 - Աստղերի հաջողության պատմությունները
Մենք որոշեցինք, որ այս էպիզոդը պիտի լինի մոտիվացիոն։ Հենց այդ պատճառով պատմում ենք փոփ մշակույթի ամենահայտնի արտիստներից մի քանիսի պատմությունը, որոնց կյանքի առաջին տարիները բնավ լիքը չեն եղել երջանկությամբ կամ փառքով, պատմություններ այն մասին, որ երազանքներն իրականանում են, ու որ փոդքասթի էպիզոդներից մեկն էլ մի օր կարող է լինել հենց քո մասին։
Mon, 04 Nov 2024 - 37min - 40 - Ո՞վ էին նրանք իրականում․ կենսագրական ֆիլմերի հավաստիությունը
«Հիմնված է իրական դեպքերի վրա»․ արտահայտություն, որը գոնե մի քիչ բարձրացնում է ցանկացած ֆիլմի հանդեպ հետաքրքրությունն ու ավելացնում դրա տոմսերի վաճառքը։ Այս էպիզոդում, սակայն, փորձելու ենք հասկանալ, արդյո՞ք կինոնկարի սկզբում տեղադրվող այս գրվածքը հաճախ է իսկապես պատմում այն մարդկանց պատմությունը, ում մասին նկարահանվել է, թե միայն այն՝ ինչ ցանկացել են ֆիլմի հեղինակներն ու պատվիրատուները։
Fri, 27 Sep 2024 - 37min - 39 - Աստղային սկանդալնե՞ր, թե՞ ուղղակի PR
Սա էպիզոդ է, որն ինչ–որ առումով վտանգում է մեր ամբողջ փոդքասթի գոյությունը․ ինչու՞, քանի որ այն լսելուց հետո կսկսեք կասկածել՝ արդյո՞ք աստղերի կյանքում ու փոփ մշակույթում տեղի ունեցած մեզ հայտնի սկանդալներից ու բամբասանքներից գոնե մեկն իրական է, թե դրանք բոլորն էլ պարզապես PR մասնագետների փայլուն մտքերն են, որոնք մեզ ստիպում են խոսել, իսկ հայտնիներին դարձնում էլ ավելի հայտնի։
Thu, 26 Sep 2024 - 39min - 38 - Սիրուն՝ ինչպես ֆիլմերում․ մեդիայի ազդեցությունը հոգեբանության եւ ինքնագնահատականի վրա
Եթե հարցնենք՝ ի՞նչ ազդեցություն է ունեցել քո մանկության ամենասիրելի ֆիլմը քո վրա, ամենայն հավանականությամբ դու կպատմես ջերմ հիշողություններ ու մանկություն տանող պատկերներ։ Իսկ ի՞նչ, եթե ասենք, որ քո մանկության ֆիլմերը շատ լուրջ ազդեցություն են ունեցել նաեւ քո ինքնագնահատականի, գեղեցկության ընկալման ու արժեքների վրա, ընդ որում՝ ոչ միայն դրական։ Էպիզոդը նվիրել ենք հենց այս թեմային։
Wed, 11 Sep 2024 - 39min - 37 - «Արյունոտ նորաձեւություն»․ ոլորտի ամենամութ պատմություններըTue, 27 Aug 2024 - 40min
- 36 - «Վալար Մարգուլիս»․ մեր օրերի ամենաքննարկված ֆենթըզին
«Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի առթիվ էպիզոդը նվիրել ենք 21-երորդ դարի ամենահայտնի ու քննարկված ֆենթըզի ստեղծագործություններից մեկին՝ Ջորջ Մարտինի «Կրակի ու սառույցի երգը» վիպաշարին, որի հիման վրա էլ նկարահանվել է պատմության ամենահաջողված սերիալներից մեկը՝ «Գահերի խաղը», այնուհետ դրա փրիքվելը՝ «Վիշապի տունը»։
Sun, 25 Aug 2024 - 39min - 35 - Երկրպագելուց մինչև սպանություն․ երկրպագուների անդառնալի «սերը»
«Ես սպանել եմ նրան, քանի որ նա չափազանց հայտնի էր»․ սիրելի արտիստի արվեստը գնահատելուց մինչև նրա անձը երկրպագելու ճանապարհը կարող է լինել շատ կարճ ու, փաստորեն, վտանգավոր։ Պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ այնքան են տարվել իրենց կուռքով, որ գործել են անդառնալին ու աններելին՝ հետապնդումներից ու հարձակումներից մինչև սպանություններ։
Sun, 18 Aug 2024 - 34min - 34 - Միայն մեկ թագուհի․ կանայք ռեփի աշխարհում
Նիքի Մինաժը ռեփի թագուհին է․ փաստ, որը անընդհատ հիշեցնում են բոլոր «բարբերը», սինգլների ու ալբոմների վաճառքն ու լսումները։ Սակայն թագուհու տիտղոսը պահելը հեշտ չի, «գահն» անընդհատ ենթարկվում է հարձակումների։ Էպիզոդը նվիրել ենք կին ռեփերներին ու նրանց մասնակցությամբ տեղի ունեցած ու ունեցող բազմաթիվ սկանդալներին։
Wed, 31 Jul 2024 - 39min - 33 - Քենդրիքն ընդդեմ Դրեյքի․ տարվա հիփ հոփ սկանդալը
«Ես ատում եմ քո քայլելը, ես ատում եմ քո խոսելը, ատում եմ քո հագնվելը և շատ ավելին»․ եթե լսել եք այս տողերը, ապա հաստատ գոնե մի քիչ տեղյակ եք հիփ հոփ արտիստներ Քենդրիք Լամարի ու Դրեյքի հակամարտությունից։ Էպիզոդում փորձում ենք պարզել, թե որտեղից է ամեն ինչ սկսել ու ինչ է Լամարն այդքան ատում կանադացի ռեփերին։
Thu, 25 Jul 2024 - 32min - 32 - Սարսափելի արարքներ, որ ներվել են հայտնիներին
Երբեմն մեր սիրած արտիստներին այնքան շատ ենք երկրպագում, ոմանց նույնիսկ աստվածացնում, որ ստիպված ենք լինում ժխտել կամ նույնիսկ մոռացության տալ նրանց հետ կապված մի շարք վատ պատմություններ։ Էպիզոդը նվիրել ենք հայտնիների հանցանքներին ու կասկածելի արարքներին, որոնք չգիտես ինչու և ինչպես, մոռացվել են ոչ միայն երկրպագուների, այլ նույնիսկ օրենքի կողմից։
Wed, 17 Jul 2024 - 41min - 31 - 2000-ականները, փոփն ու մենք. մաս 2Wed, 10 Jul 2024 - 40min
- 29 - «POP- քաղաքականություն». պատմության ամենամեծ սկանդալները
Դուք միշտ լինելու եք ուշադրության կենտրոնում, Ձեզ ամենուր հետեւելու են լրագրողները, Ձեզ կամ շատ են սիրելու, կամ ատելու են, Ձեր ասած ցանկացած բառը մնալու է պատմության մեջ ու մի օր կարող է օգտագործվել Ձեր դեմ։ Այս ճակատագիրը դուք ընտրում եք երկու դեպքում՝ 1․ եթե որոշել եք դառնալ փոփ-աստղ, 2․ եթե որոշել եք դառնալ քաղաքական գործիչ։ Իսկ ի՞նչ է լինում, երբ այս երկու՝ իրարից շատ տարբեր, բայց իրականում նմանություններ ունեցող աշխարհները հատվում են․ սովորաբար դա վերածվում է սկանդալի։ Էպիզոդը նվիրված է պատմության ամենաաղմկահարույց դեպքերին, երբ քաղաքական գործիչների վարքը դարձել է քննարկման թեմա նաեւ փոփ աշխարհում։
Wed, 26 Jun 2024 - 38min - 28 - Ոսկե դարաշրջանի ոսկին․ Մերիլին ՄոնրոTue, 11 Jun 2024 - 39min
- 27 - «Ամենահայտնի գաղտնիքն» աշխարհում. Victorias secret-ի չեղարկումն ու վերադարձը
Ա՜խ այդ Վիկտորիան ու նրա հանրահայտ գաղտնիքը... Victoria’s secret fashion show-ն ոչ միայն նորաձության ոլորտի, այլեւ ամբողջ փոփ մշակույթի ամենասիրված ու սպասված իրադարձություններից մեկն էր։ Այս էպիզոդում պատմում ենք դրա պատմության, չեղարկման պատճառների ու վերադարձի մասին։
Thu, 06 Jun 2024 - 41min - 26 - Դավադրությունների տեսություններն ու փոփ մշակույթը
«Սիմփսոնները» կանխագուշակու՞մ են ապագան, թե՞ մենք ենք ապագան կերտում այնպես, որ այն գնալով ավելի է նմանվում հումորային մուլտսերիալի։ Այս սիթքոմի «գուշակությունների» մասին թեորիան մեկն է բազմաթիվ դավադրությունների տեսություններից, որոնք կան փոփ մշակույթում։ Այս էպիզոդում անդրադարձել ենք դրանցից 3-ին։
Wed, 29 May 2024 - 38min - 25 - Ո՞ւր են նրանք հիմա․ մեր մանկության աստղերի ճակատագրերըWed, 22 May 2024 - 39min
- 24 - Մեգանն ու Հարին․ արքայազնը հեքիաթի՞ց, թե՞․․․
Իսկ հետո իրական արքայազնը եկավ նրան փրկելու․․․ մոտավորապես այսպես են ավարտվում բոլոր այն հեքիաթները, որտեղ սովորական աղջիկը սիրահարվում է արքայազնի։ Իրական կյանքում էլ կան նման պատմություններ, բայց արդյո՞ք դրանք հեքիաթային են։ Էպիզոդը նվիրված է 21–րդ դարի ամենասկանդալային «արքայական զույգին»՝ արքայազն Հարիին ու Մեգան Մարքլին։
Tue, 14 May 2024 - 41min - 23 - Տոնե՜րն են մոտենում․ Եվրատեսիլյան էպիզոդ
Եթե համացանցում արդեն հասցրել ես հրահրել կամ հետևել մեր մասնակցի ընտրության շուրջ վեճերին, փլեյլիստդ համալրել ես մեկ–երկու նոր եվրոպական երգով, արդեն ունես քո ֆավորիտներն ու հաստատ գիտես, որ առաջիկա մի քանի օրը կեսգիշերից շուտ չես քնելու, ուրեմն ամենայն հավանականությամբ մենք գտանք քեզ․ Եվրատեսիլի երկրպագու, այս էպիզոդը նվիրում ենք հենց քեզ։
Tue, 07 May 2024 - 40min - 22 - «Օվկիանոս աչքերով» Բիլլի ԱյլիշըWed, 01 May 2024 - 41min
- 21 - Շնորհակալություն, հաջորդը․ փոփ ֆենոմեն Արիանան
4 օկտավա դիապազոն, այքոնիկ դարձած բարձր պոչիկ ու բազմաթիվ հիթեր. Արիանա Գրանդե' փոփ մշակույթի ֆենոմեն։ Սակայն, չնայած բազմաթիվ մրցանակներին, բազմահազար երկրպագուներին ու միլիոնավոր դիտումներին և լսումներին' հանրությանը միշտ հետաքրքիր են ոչ միայն արտիստի նոր ալբոմների թողարկման ամսաթվերը կամ շրջագայություններում ընդգրկված երկրները, այլև նրա անձնական կյանքն ու հարաբերությունները։ Ամբողջ կյանքում երգչուհին ստիպված է եղել սիրել, վիճել, բաժանվել ու կորցնել սիրելիներին՝ եւ այս ամենը հանդիսատեսի աչքի առաջ։
Thu, 25 Apr 2024 - 34min - 20 - «Քիմյե» կամ Քիմն ու «մեր փեսան»․ զույգի պատմությունը
Երկար տարիներ նրանք համարվում էին շոու բիզնեսի ամենասկանդալային ու քննարկված զույգը, նրանց կամ շատ էին սիրում, կամ տանել չէին կարողանում. Քիմյեն անտարբեր չէր թողնում ոչ մեկին։ Էպիզոդը նվիրված է Քիմ Քարդաշյան – Քանյե Ուեսթ զույգի պատմությանը՝ ծանոթությունից ու ամուսնությունից մինչև երեխաներ ու ապահարզան։
Wed, 17 Apr 2024 - 41min - 19 - «Բրանջելինա»․ Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգի պատմությունն ու բաժանումը
Մինչև 2004-ը Հոլիվուդի ամենասիրելի զույգերից մեկը համարվում էին Բրեդ Փիթն ու Ջենիֆեր Էնիսթոնը, սակայն 2004-ին սկսվեցին «Միսթր եվ Միսիս Սմիթները» ֆիլմի նկարահանումներն, ու Փիթը հանդիպեց իր կյանքի թերևս ամենաճակատագրական կնոջը՝ Անջելինա Ջոլիին։ Էպիզոդը նվիրված է «Բրանջելինայի» պատմությանն ու մինչ օրս շարունակվող դատական պրոցեսներին, որոնցով ավարտվեց սերը։
Tue, 09 Apr 2024 - 38min - 17 - Ի՞նչ է կրում սատանան․ նորաձևության մութ կողմըThu, 28 Mar 2024 - 47min
- 16 - Աստղային պատերազմներ․ թշնամիները փոփումWed, 20 Mar 2024 - 40min
- 15 - Ջոնի Դեփն ընդդեմ Էմբեր Հարդի․ ամենաքննարկված դատավարությունը
Ջոնի Դեփի և նրա նախկին կնոջ՝ Էմբեր Հարդի սկանդալային դատավարությունը 4 ամիս շարունակ լարված էր պահում ոչ միայն դերասանների փաստաբաններին ու ներկայացուցիչներին, այլ նաև միլիոնավոր երկրպագուների ամբողջ աշխարհում։ Այս էպիզոդում պատմում ենք դատի պատճառների, ընթացքի, դատարանի որոշման ու դրա ազդեցության մասին ինչպես Ջոնիի, այնպես էլ Էմբերի կյանքի ու կարիերայի վրա։
Tue, 12 Mar 2024 - 38min - 14 - Նրանք իրական են․ փոփ մշակույթում հայտնված ամենասարսափելի դեպքերըWed, 06 Mar 2024 - 39min
- 13 - Ինչու լինել արքա, եթե կարող ես լինել աստված․ լեգենդար Էմինեմ
Երբ 1997-ին hip-hop-ի արքաներից մեկին՝ Dr. Dre-ին, խնդրեցին լսել ու միասին աշխատելու հնարավորություն տալ մի նորահայտ արտիստի ձայնագրություն, ռեփեր– պրոդյուսերը չհավատաց, որ լսում է սպիտակամորթ երիտասարդ տղայի։ Չնայած, որ բոլոր կոլեգաները պնդում էին՝ սպիտակ արտիստը տեղ չունի սևական մշակույթում, Dre-ն կարողացավ տեսնել երիտասարդ Մարշալի պոտենցիալն ու աշխարհին նվիրեց ռեպի ապագա լեգենդին՝ Էմինեմին։ Էպիզոդը նվիրված է հենց նրան ու տարբեր արտիստների հետ նրա տարաձայնություններին։
Thu, 29 Feb 2024 - 40min - 12 - 2000-ականների հայկական փոփն ու մենք․ նոստալգիկ էպիզոդ
Պատկերացրու՝ 2000-ականների սկիզբն է, դու դասից գալիս ես տուն, դուռը բացելուն պես մամայի տապակած կարտոֆիլի հոտն է հասնում քթիդ, արագ ուտում ես, վազում հեռուստացույցի մոտ, միացնում Առաջին ալիքը ու թեթևացած շունչ քաշում, որովհետև Թեժ տասնյակի միայն 10-երորդ հորիզոնականն ես բաց թողել։ Ի՜նչ ժամանակներ էին, չէ՞։ Դե արի միասին վերհիշենք դրանք այս էպիզոդում։
Thu, 22 Feb 2024 - 40min - 11 - Բոլորը պատասխան են տալու․ Me 2 շարժումն ու Cancel culture-ը
Վաղուց անցել են ժամանակները, երբ հոլիվուդյան աստղերն ու մեդիա ոլորտի ներկայացուցիչները «անձեռնմխելի» էին։ Արդեն մի քանի տարի շարունակ նրանց «զսպող մեխանիզմ» կիրառում են համացանցի սովորական օգտատերերը։ Ինչի՞ց սկսվեց ամեն ինչ, եւ ինչու՞ մարդիկ որոշեցին, որ աստղերին պետք է իջեցնել երկիր ու ստիպել պատասխան տալ սխալ որոշումների համար․ պատմում ենք այս էպիզոդում։
Tue, 13 Feb 2024 - 37min - 10 - Կարողացա՞նք փրկել ԲրիթնիինWed, 31 Jan 2024 - 46min
- 9 - One Direction. ինչու՞ ամեն ինչ ավարտվեց
X Factor նախագծից մինչև Բիլբորդի առաջին հորիզոնականներ, համաշխարհային չարթեր ու միլիոնավոր երկրպագուներ։ Ինչպե՞ս ժյուրիի կողմից սոլո կարիերայի համար բավականաչափ տաղանդավոր չհամարված 5 տղա կարողացան գրավել աշխարհն, ու ինչու՞ խմբի կյանքը տևեց ընդամենը 5 տարի։ One Direction-ի ստեղծման ու փլուզման պատմությունը քննարկում ենք այս էպիզոդում։
Fri, 26 Jan 2024 - 40min - 6 - «Տես` ինչ ստիպեցիր ինձ անել»․ Թեյլըր Սվիֆթի ու Քանյե Ուեսթի «պատերազմը»՝ Քիմի մասնակցությամբ
2009 թվականին VMA մրցանակաբաշխության ժամանակ, երբ 19-ամյա Թեյլոր Սվիֆթը ստանում էր մրցանակ «Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում, Քանյե Ուեսթը բարձրացավ բեմ, ընդհատեց երիտասարդ երգչուհու ելույթը՝ միկրոֆոնը նրանից խլելով ու հայտարարեց, որ մրցանակին ավելի արժանի էր Բեյոնսեն։ Սա դարձավ երկու արտիստների միջև «պատերազմի» սկիզբը, որը տևեց տարիներ, ու որի մասին խոսում ենք այս էպիզոդում։
Fri, 29 Dec 2023 - 38min - 2 - Դիանայի մահը․ արքունիքի հակառակ կողմըSat, 02 Dec 2023 - 37min
- 1 - Քարդաշյանների վերելքը
Այսօր աշխարհի ամենահայտնի ընտանիքներից մեկը հանդիսացող Քարդաշյաններին գիտեն բոլորը, բայց թե ինչպես նրանց հայազգի նախապապը հայտնվեց նահանգներում, ստեղծեց ամուր բիզնես ու ընտանիք, քչերին է հայտնի։
«Շատ տաք թեյի» առաջին էպիզոդում Նիկոլայ Հայրապետյանի հետ բացահայտում ենք Քարդաշյան ընտանիքի գաղտնիքները, ընտանիքի անդամների առանձնահատկություններն ու տարօրինակությունները, ինչպես նաեւ քննարկում ենք սկանդալները։
Sun, 26 Nov 2023 - 41min
Podcasts ähnlich wie Շատ տաք թեյ
El Partidazo de COPE COPE
Herrera en COPE COPE
La Linterna COPE
Es la Mañana de Federico esRadio
La noche de Cuesta esRadio
La Trinchera de Llamas esRadio
Hondelatte Raconte Europe 1
Affaires sensibles France Inter
LEGEND Guillaume Pley
El colegio invisible OndaCero
La Rosa de los Vientos OndaCero
Les grands dossiers de l'Histoire par Franck Ferrand Radio Classique
Espacio en blanco Radio Nacional
Entrez dans l'Histoire RTL
Le grand récit RTL
Les Grosses Têtes RTL
L'Heure Du Crime RTL
Parlons-nous RTL
El Larguero SER Podcast
Nadie Sabe Nada SER Podcast
SER Historia SER Podcast
Todo Concostrina SER Podcast
Un Libro Una Hora SER Podcast
HISTORIAS DE LA HISTORIA VIVA RADIO
