Filtrar por género

Շատ տաք թեյ

Շատ տաք թեյ

Shat taq tey

Վերջապե՜ս... «աստղային բամբասանքները», որոնց հետ այդքան ասոցացնում եք Վեգա Անդրիասյանին, արդեն եթերում են։ «Շատ տաք թեյ» փոդքասթի շրջանակում ամեն երեքշաբթի՝ 21:30-ին, քննարկելու ենք փոփ մշակույթի ամենաքննարկված դեպքերն ու մարդկանց։ Ունենալու ենք հյուրեր, լսելու եք լիքը անհայտ փաստեր, մի խոսքով՝ թեյը շաա՜տ տաք է լինելու։

91 - Երբ անունն արդեն բրենդ է․ ամենահայտնի ամբասադորները
0:00 / 0:00
1x
  • 91 - Երբ անունն արդեն բրենդ է․ ամենահայտնի ամբասադորները

    Քանի՞ անգամ ենք որեւէ հագուստ, օծանելիք կամ մեյքափի պարագա ընտրել, որովհետեւ այն ներկայացրել է սիրելի հայտնին։ Էպիզոդում խոսել ենք հայտնի ամբասադորների եւ բրենդերի ու աստղերի ամենահայտնի համագործակցությունների մասին։

    Thu, 20 Aug 2026 - 38min
  • 90 - Body positivity շարժումն ընդդեմ ինդուստրիայի

    Չնայած այս թեմային տարբեր էպիզոդներում անդրադարձներ ունեցել ենք, այս մեկն ամբողջությամբ նվիրված է Body positivity շարժմանը, դրա մուտքին փոփ մշակույթ եւ նորաձեւության ինդուստրիա, ինչպես նաեւ կարեւորությանն ու դերին։

    Tue, 11 Aug 2026 - 39min
  • 89 - Հարսանեկան էպիզոդ

    Դուք է՞լ եք նկատել, որ վերջին շրջանում շուրջբոլորը կամ նշանադրվում են, կամ ամուսնանում, այդ թվում՝ հայտնիները։ Քանի որ մենք էլ ենք նկատել, որոշեցինք ձայնագրել հարսանեկան, իսկ Վեգայի համար՝ նախահարսանեկան էպիզոդ (IYKYK): Հիշել ենք շոու բիզնեսի ամենագեղեցիկ ու քննարկված հարսանիքները։

    Tue, 04 Aug 2026 - 36min
  • 88 - Ռեալիթի աշխարհում

    Այս էպիզոդը նվիրված է փոփ եւ հեռուստատեսային մշակույթի ամենասկանդալային, քննարկված, բայց նաեւ սիրված ուղղություններից մեկին՝ ռեալիթի շոուներին։ Որոնք են այս ձեւաչափում ամենասիրված շոուներն ու ինչո՞վ են դրանք տարբերվում իրարից աշխարհի տարբեր անկյուններում։

    Tue, 28 Jul 2026 - 39min
  • 87 - Hear me Roar. Քեթի Փերի

    Թողարկված վերջին երգից, դրա անսպասելի արձագանքներից ու քննարկումներից հետո որոշեցինք եւս մեկ անգամ անդրադառնալ Քեթի Փերիին, նրա անցած ճանապարհին ու անձնական կյանքին։

    Wed, 15 Jul 2026 - 32min
Mostrar más episodios