Filtrar por género
Welcome to AylKartsiq- the groundbreaking world of the first female podcast in the Armenian language – an empowering space hosted by Haykan and Nelly, two dynamic voices passionate about driving change and fostering growth within their community.
At our core, we're dedicated to delving into crucial topics that resonate deeply with young women navigating the complexities of life. From fostering self-awareness to grappling with relationship dynamics, identifying signs of abuse, fostering self-growth, and prioritizing mental stability, our conversations are driven by a commitment to empowerment and enlightenment.
Join us on this transformative journey as we delve into candid discussions, share personal anecdotes, and provide valuable insights aimed at helping you navigate life's twists and turns with resilience and grace. Together, let's empower each other, amplify our voices, and pave the way for a brighter, more informed future. Welcome to our community. Welcome to the conversation.
- 60 - Coach-երի, կեղծ գուրուների և անձնային ճգնաժամերի մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 62
Հաճախ միջավայրի փոփոխությունն օգնում է ազատվել բրնաութից ու այն արգելքներից, որ հաճախ մենք ենք դնում մեր առջև. ինչպես նաև բացահայտում ենք մեր բնավորության կարևոր գծեր, որոնց միգուցե չենք նկատել։ Միջավայրի փոփոխության լավագույն տարբերակը ճամփորդությունն է, որն ավելի հարմար ու շահավետ է Evoca Travel Card-ի հետ. տարեկան 6 անվճար մուտք Lounge Key սրահներ և fast track-ի 6 անվճար հնարավորություն, մինչև 1.5% cashback արտասահմանյան բոլոր վճարումների համար և շատ ավելին։
Fri, 17 Apr 2026 - 59 - Տղամարդկանց խնդիրները, խտրականությունն ու հանրային ճնշումը | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 61
Հայաստանում մշտապես բարձրաձայնվում են՝ այդ թվում մեր կողմից, կանանց խնդիրների, նրանց հանդեպ խտրականությունների ու պահանջների հիմնահարցերն ու անարդարությունը։ Եւ այս համատեքստում մենք մոռանում ենք յան բոլոր խնդիրների, ճնշումների, պտրականությունների մասին, որոնց առերեսվում են տղամարդիկ։ Սակայն այդ խնդիրները կան, ու դրանք բավականին արմատացած ու արատավոր են։ Մեզ հետ համաձայն է մեր գործընկերը՝ EVOCABANK-ը, ում ֆանտաստիկ՝ թե՜ թվային, թե՜ ֆիզիկական gift card-երը Evoca Gift Card (ֆիզիկական) Ե...
Mon, 30 Mar 2026 - 58 - Հարաբերություններ հոր հետ, խնդիրներն ու հետևանքները | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 60
Գործընկեր՝ EVOCABANK Աջակցել փոդքասթին https://patreon.com/AylKartsiq Հոր հետ հարաբերությունները յուրաքանչյուր աղջկա կյանքում կարևոր դեր ունի, սակայն արդյո՞ք այդ հարաբերություններն այնքան կարևոր են, որքան ներկայացվում է մեզ ամեն սառնարանի բաց դռնից, սոց ցանցերից ու, որն ամենավատն է, կսիատ պռատ մասնագետներից։ Այ էտ արդեն դիտեք էպիզոդում։ Իսկ մենք հոգաչափ ուրախ ենք, որ հենց EVOCA-ն է էս ֆանտաստիկ քոնթենթի հասանլեիությունն ապահովում, ուստի, եթե սպասում եք մեզ ամեն երկու շաբա...
Fri, 20 Mar 2026 - 57 - Տղամարդու Այլ կարծիք՝ կյանքի, կողակցի ընտրության, հարաբերությունների մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 58
Գործընկեր՝ EVOCABANK Ճամփորդական քարտ՝ Evoca Travel Card Աջակցել փոդքասթին https://patreon.com/AylKartsiq Դուք ուզել եք, մենք հրավիրել ենք՝ զրույց Ալեքսի հետ, ով շատ հետաքրքիր տեսանկյունից ներկայացրեց տղամարդու ակնկալիքները, հարաբերությունների մարտահրավերներն ու տաբուները, ու, առհասարակ, հասարակական պարտադրանքն ու դրա ազդեցությունը տղամարդու կյանքի վրա Հայաստանում։ Հաճախ կարծում ենք՝ մենք մեզ լավ ենք ճանաչում, բայց կյանքի տարբեր իրավիճակներ խոսում են այլ բանի մասին։ Շատ կարևոր է նախ ...
Thu, 05 Mar 2026 - 56 - Անընդհատ վատը մտածելու և կատաստրոֆիկ սցենարների շուրջ տագնապելու մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 58
Կյանքի որակը վատացնող ամենավատ երևույթներից էսօր առանձնացրել ենք Տագնապը, ու շատ մանրամասն քննարկել ենք՝ ինչ է տագնապը, ինչպես է առաջանում, ինչ անել տագնապի դեպքում, ինչու են առհասարակ մարդիկ տագնապում, ու ինչպես է դա ազդում թե՜ տագնապողի, թե՜ նրան շրջապատող մարդկանց վրա։ Անպայման դիտել մինչև վերջ՝ գորշիքակազմերին ծանոթանալու համար։ Տագնապն ու վատ մտքերը կարելի է ճնշել նաև ֆինանսապես գրագետ գործելու և անհրաժեշտ պահին ֆինանսական բարձիկ ունենալու պարագայում։ Կարևոր է, որ ժամանակի ընթացքում այդ...
Fri, 20 Feb 2026 - 55 - Ինքնաճանաչում և ինքնաբացահայտում | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 56
Մեր փոդքասթի գոյության ընթացքում ամենահաճախ շոշափված թեման եղել է ինքնաճանաչումը, և բոլոր թեմաները, այս կամ այն կերպ, ներառել են ինքնաճանաչում։ Լիլիթի հետ խոսել ենք հասուն տարիքում ինքնաճանաչման տարբեր փուլերով անցնելու, մասնագիտություններ փոխելու, ներքին հենարանների, արտաքաին ու ներքին գեղեցկության, Անթերիս կլինիկայի փիլիսոփայության, կյանքը փոխելու, անընդհատ նոր բաներ փնտրելու ու սովորելու ու շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Իսկ կյանքը փոխելու կամ նոր բաներ սովորել...
Wed, 17 Dec 2025 - 54 - «Իսկ ինքը գիտի՞, որ դուք հարաբերությունների մեջ եք». սիրո պատրանք, ինքնախաբեություն | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 55
Հազար ու մի պատճառաբանություն՝ արդարացնելու անպատասխան սերը մի համատեքստում, որտեղ մի կողմն առհասարակ տեղյակ չի, որ կան ինչ որ էմպիրիկ հարաբերություններ, ու ինքը էտ հարաբերությունների մի մասն է։ Այո, շատ հաճախ մարդիկ հորինում են հարաբերություններ՝ ոմանք որպես խուսափում իրականությունից, իրենք իրենցից, հաճախ նույնիսկ իրենց ընտանիքից։ Հենց այդ պատճառներն ու իրավիճակներն էլ քննարկել ենք էպիզոդում։ Իսկ դուք մի մոռացեք ձեր ոչ հորինված սիրելիներին ուրախացնել թե՜ առիթներին, թե՜ անառիթ Evocaban...
Wed, 26 Nov 2025 - 53 - Մասնագիտությունը դատավճիռ չէ՝ միշտ կարելի է փոխել | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 54
Հաճախ մասնագիտություն ընտրելիս մենք կարող ենք շատ երկար վարանել ու հետաձգել՝ մտածելով, որ դա կյանքում արվում է մեկ անգամ և մենք սխալվելու իրավունք չունենք։ Իսկ եթե հանկարծ սխալվում ենք, ընդունում ենք այն որպես դաավճիռ։ Իսկ ինչ է իրականում մասնագիտությունը, իչպես վերաբերալ դրա ընտրությանը և ինչ անել, երբ հասկացել ես, որ սխալ ընտրություն ես կատարել։ Իսկ Evoca բանկը Ձեր կողքին է ցանկացած ժամանակ և’ անձնական որոշումների կայացման պահին, և’ բիզնեսում. եթե որոշել եք, որ պետք է նոր մասնագիտութ...
Mon, 17 Nov 2025 - 52 - Ճնշված կանացիություն. ամոթ մարմնականությունից։ | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 53
Ֆեմինիզմի քողի տակ ներկայացվող տղամարդատյատությունը հաճախ ստիպում է կանանց ամաչել սեփական կանացիությունից ու մարմնականությունից՝ արհեստականորեն ոաքցնելով, կոծկելով այն, ու ներկայացնելով թուլության նշան։ Իրականում կանացիությունն ի բնե է տրված յուրաքանչյուր կնոջ։ Կանացիությունը նաև այն գեղեցիկ գաղափարների մեջ է, որոնք ծնվում եմ մեր ուղեղում, կանացիությունը այն կառավարման հմտության և ուժի մասին է, որով այդ մտքերը կարող եք դաձնել իրականություն՝ այդ ճանապարհին ունենալով հուսալի գործընկեր ի...
Mon, 27 Oct 2025 - 51 - Աշխատանքային տոքսիկ մթնոլորտ. մինչև ուր «դիմանալ» ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 52
Աշխատանքային տոքսիկ մթնոլորտում հայտնվելը գրեթե ոչնչով չի տարբերվում տոքսիկ հարաբերություններում հայտնվելուց՝ նախապայամմները գրեթե նույնն են, սակայն ելքերն ու անելիքները տարբեր։ Ինչպես վարվել տոքսիկ կոլեգաների ու ղեկավարների հետ, ինչ անել չսիրելի աշխատանքի հետ՝ այսօրվա էպիզոդում։ իսկ եթե գտաք ձեզ էպիզոդում, մի վարանեք օգտվել Evoca Benefits-ից, և Ձեր տանջանքներն աշխատավայրում թոթափեք ու ստանաաք cashback.
Thu, 09 Oct 2025 - 50 - Հարաբերություններ կառուցելը 30 ից հետո` տղամարդ edition | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 51
Ձեռք բեր EVOCA Travel Card - https://www.evoca.am/hy/cards/master/... Ներբեռնել Evocatouch հավելվածը - https://apps.apple.com/am/app/evocato... Աջակցել փոդքասթին / aylkartsiq Դե ինչ, մենք լռենք, դուք լսեք՝ ինչ են ուզում մեր բոլոր չափանիշներին համապատասխանող տղամարդիկ մեզնից
Fri, 26 Sep 2025 - 49 - Հարաբերություննե՞ր, թե՞ SITUATIONSHIP առավելություններն ու թերությունները | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 50
Վերջին տարիներին ռոմանտիկ հարաբերություննեում ի հայտ եկած #situationship տերմինը շատերի համար դարձել է մանիպուլյացիայի գործիք, ընկալվում է սխալ, ու մոլորեցնում։ Ինչով է այն տարբերվում #ահրաբերություններից, ինչ առավելություններ ունի, ու ինչ թերություններ՝ քննարկել ենք էպիզոդում։ Ի դեպ՝ ես ու Նելլին ունեինք տարբեր կարծիքներ։
Tue, 16 Sep 2025 - 48 - Կրթության մարտահրավերները Հայաստանում ու արտերկրում, Ինքնակրթության կարևորությունը | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 49
#կրթությունը միակ ակտիվն է, որը մեզնից ոչ ոք ճի կարող խլել։ ԱՅսօր խոսել ենք կրթության, #ինքնակրթության կարևորության մասին, սրտերկրում սովորելեու մարտահրավերների և առավելությունների, ու շատ այլ՝ կրթությանն առնչվող հարցրեի շուրջ։ Իսկ Հայաստանում կրթություն ստանալ Ձեզ կօգնի EVOCABANK-ը՝ տրամարդրելով ուսանողական վարկ շատ ճկուն պայմաններով, էնպես որ ֆինանասական խնդիրներն այլևս խոչընդոտ չեն։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ վերևի հղմամբ։
Tue, 02 Sep 2025 - 47 - Ծնողներին մեղադրելն էլ մոդա չի, մոդա է գիտակցված մեծահասակ երեխա լինելը | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 48
Գերպոպուլյարիզացված մանկական տրավման, հաճախ։ չի թողնում մեզ՝ արդեն մեծահասակ երեխաներիս, սթափ գնահատել մեր ծնողներին, տեսնել ոչ միայն տրավմատիկ հատվածները նրանց ծնողավարության, այլ սերն ու հոգատարությունը, ու առհասարակ՝ վայելել նրանց, քանի դեռ կան։ Մենք՝ երկու միլենիալներս, կիսվել ենք մեր ինսայթներով։
Tue, 19 Aug 2025 - 46 - Կյանքը բաց թողնելու վախի մասին, այլ կերպ ասած՝ FOMO fear of missing out | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 47
Սոցիալական տարբեր հարթակներն ու այլոց հաջողակ ու իդեալական ու գերհագեցած կյանքը շատերիս ստիպում է կասկածել՝ արդյոք մենք ապրում ենք լիարժեք, արդյո՞ք ճիշտ ենք օգտագործում մեզ տված կյանքը։ Ու շատ հաճախ, տրվելով այդ միրաժին, սկսում ենք հիասթափվել մեր «միապաղաղ» ու «տաղտուկ» կյանքից։ Իրականում գործ ունենք FOMO-ի հետ, ու քանի որ այն չունի հայերեն համարժեք, ուղղակի լսեք էպիզոդը մանրամասների համար։
Mon, 04 Aug 2025 - 45 - Կապվածության տեսակներն ու ո՞րն է առողջ կապվածությունը։ | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 46
Մեր կյանքում ծավալած ու զարգացրած բոլոր հարաբերությունները պայմանավորված են կապվածության ինչ-որ տեսակով։ Հենց այդ տեսակների դասակարգման արդյունքում էլ մեզ ակնհայտ է դառնում՝ որ կապվածության տեսակին ենք պատկանում և ինչ կարող ենք անել, եթե դա մեզ խանգարում է։ Բայց, անկախ կապվածության տեսակից, մենք սիրում ենք մեր սիրելիներին ուրախացնել նվերներով, ու չկա ավելի լավ բան քան նվիրել նվեր, որը տալիս է ընտրության ազատություն։
Tue, 22 Jul 2025 - 44 - Առողջ հարաբերությունները ու դրանց թվացյալ անառողջ երանգները | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 45
Տոքսիկ հարաբերություննրի իմաստալի ու անիմաստ քննարկումները մի պահ ակամա հետ մղեցին առողջ հարաբերությունների իրական՝ ոչ իդեալականացված պատկերն ու կոնցեպտը։ Դե, մենք էլ որոշեցինք քննարկել՝ վերջը որնա էտ առողջը։ լսեք, դիտեք, լայքեք, ու պատմեք ձեր առողջ հարաբերություններից, կամ դրա տեսլականից։ ՈՒ հիշեք, առողջ հարաբերությունները վերաբերում են բոլոր հարաբերություններին, ոչ միայն զուգընկերային։,
Wed, 21 May 2025 - 43 - Ընտանեկան բռնություն երեխայի հանդեպ, անձնական փորձառություն և ինչպես դուրս գալ | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 44
Այս թողարկումը հատուկ «Հայաստանում բռնություն չկա» ասող զանգվածի համար է, թեպետ մեր այլկարծիքասեր համայնքում այդ կաստայի ներկայացուցիչներ չկան,։ Հայաստանում ԿԱ բռնություն, ու շատ ավելի մեծ մասշտաբով, քան մարդ կարող է պատկերացնել։ Ավաղ բարձրաձայնողներն այդ մասին եզակի են հանդիպում։ Արփին իր ինստագրամյան էջում պատմում է իր մանկությունից, ու մենք շատ շնորհակալ ենք, որ վստահեց մեզ ու մեր ստեղծած հարթակին, ու համաձայնեց իր պատմությամբ կիսվել մեր լսարանի հետ։
Wed, 07 May 2025 - 42 - Փոխկախյալ հարաբերություններ, ու ինչ դրսևորումներ կարելի է հանդիպել | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 43
«Ֆինանսական գրագիտություն» ծրագիրը - https://techschool.am/financial-literacy Փոխկախյալ հարաբերությունները նարցիսներից հետո ամենապահանջված թեմաներից էր։ Ու հարաբերությունների այս մոդելը տարածվում է ու ակտուալ է ոչ միայն ռոմանտիկ հարաբերությունների համատեքստում, այլ նաև ընկերական, գործնական, և, իհարկե ծնող երեխա հարաբերություններում։ Դե իսկ Հայաստանում, ելնելով մշակութային ու մենթալիտետային առանձնահատկություններից, այս մոդելը նաև Հարս Սկիսուր որդի հարաբերությունների վրա նույնպես շատ վառ ...
Thu, 24 Apr 2025 - 41 - 2000ականներին ռոք լսելու մարտահրավերներն ու հետևողականության կարևորությունն ամենուր | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 42
Նարեկին քիչ հավանական է՝ չճանաչեք, բայց ամեն դեպքում՝ հյուրընկալել էինք re:arrange` առաջին հայալեզու փոդքասթի հիմնադրին։ Դժվար է հստակ ասել՝ ինչից ենք խոսել, բայց սկսել ենք 2000ականներին ռոք լսելու մարտահրավերներից ու ավարտել հասարակության միջին վիճակագրական ֆինանսական գրագիտությամբ։ Զրույցը կսիրեն հատկապես միլենիալները։
Wed, 09 Apr 2025 - 40 - Հիպերվերահսկողություն - hyper control (control freak) և Overthinking | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 41
Բոլորիս շրջապատում կա գետ մեկ մարդ, որը վերահսկում է ամեն ինչ, ու ունի կյանքի բոլոր իրավիճակների ու անակնկալների համար պատրաստ սցենարներ և ճանապարհային քարտեզնեռր։ Շատերն անվանում են այդ մարդկանց «նպատակասլաց», և միգուցե չեն սխալվում, բայց դե հոգեբանությունն այլ անուն ունի դրան։ Հենց այս մասին էլ խոսել ենք այսօր։
Wed, 26 Mar 2025 - 39 - Կանաց Ընկերություն. տոքսիկ տեսակներն ու ամուր ընկերության նախապայմանները | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 40
Կանանց ընկերությունը շատերի մոտ հարց է առաջացնում, այդ թվում նաև մեր ընկերությոյւնը։Ավելի սիմվոլիկ օր չէինք կարող ընտրել այս թեման թողարկելու համար։ Ընկերության հիմնական նախապայմաններից մինչև տոքսիկ ընկերություն ու խանդ՝ համեցեք))) Իսկ մենք սրտանց շնորհավորում ենք բոլոր կանանց, ու մաղթում ենք լինել ինքնաբավ, ներդաշնակ ու երջանիկ։
Wed, 12 Mar 2025 - 38 - Ներքին հենարաններ, թե բացարձակ ինքնաճանաչում՝ ոչ պոպուլյար կարծքիներ | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 39
Ներքին հենարաններ, թե բացարձակ ինքնաճանաչում՝ տարբերություններն ու ոչ պոպուլյար կարծքիներ Եվ այսպես, վերջապես հասանք ներքին հենարաններին։ Ես ու Նելլին եվ համակարծիք ենք թեմայի շուրջ, և բավականին տարակարծիք՝ իսկ թե կոնկրետ որ հարցում, դիտեք էպիզոդում։
Wed, 26 Feb 2025 - 37 - Պրոկրաստինացիա և հետաձգված կյանքի սինդրոմ | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 38
21-րդ դարի ամենալուրջ մարտահրավերներցի մեկը՝ պրոկրաստինացիան, կամ հետաձգված կյանքը՝ իր բոլոր վառ գույներով, հաղթահարման մեթոդներով և Հայկանի օրինակով։ ՈՒ եթե դու էլ ես հետաձգում ամեն ինչ, ապա մինչև վերջ նայելը, վերջում էլ բաժանորդագրվելը շատ ցանկալի է։
Wed, 12 Feb 2025 - 36 - Պերֆեկցիոնիզմ և Գերազանցիկի սինդրոմ՝ վատ ու լավ կողմերը | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 37
Դե ինչ՝ եկավ ժամանակը, որպեսզի բոլորդ իմանաք՝ ով է Նելլին և ով է Հայկանը :DD Այո, անձնական օրինակներով ենք այս անգամ ներկայացրել գերազանցիկի սինդրոմն ու պերֆեկցիոնիզմը՝ իրենց բոլոր դրական ու բացասական կողմերով։ ԵՎ եթե դուք էլ ունեք նման խնդիր, կամ առնչվել եք, կամ անընդհատ ձգտում եք կատարելության ու իդեալականի՝ անպայման դիտեք մինրչև վերջ։
Wed, 29 Jan 2025 - 35 - Ծնողավարության երջանիկ ու բարդ կողմերն ու CHILD FREE լինելու «թրենդը» | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 36
Վերջին դեկադայում մասնավորապես շատ տարածված է դարձել CHILD FREE տերմինը, իսկ բլոգոսֆերայի զարգացմանը զուգահեռ ավելացել է նաև ինֆորմացիայի հոսքը երեխա ունենալու /կամ չունենալու/, դրա հետևանքների մասին, ծնողավարության դեմոնիզացիան ու գերռոմանտիզացիան։ Հաշվի առնելով, որ մենք ծնող չենք, ավելի հիանալի հյուր, քան ԱՆնան, չէինք պատկերացնի այս թեման քննարկելու համար։ Իսկ Աննային կարծում ենք գիտեն բոլորը՝ Ծնողավարության դպրոցի հիմնադիր, հոգեբան, Deep Parenting փոդքասթի հիմնադիր և վարող։ ԱՅս էպիզոդը պետ...
Mon, 20 Jan 2025 - 34 - Անձնային Ճգնաժամեր, և ինչ անել հաղթահարելու համար |ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 35
Ճգնաժամերն ընդունված է դեմոնիզացնել։ Սակայն երբևէ մտածել եք՝ որն է այն խթանը, որ մեզ դրդում է փոփոխությունների, ինչի արդյունքում ենք մենք սկսում դեգերումներ ինքներս մեր մութ նկուղներում, ու որտեղից են գալիս մեր կյանքի կարևոր որոշումները։ Ուրախ կլինենք լսել ձեր ճգնաժամերի պատմությունները մեկնաբանություններում, իսկ մերը պատմել ենք այս էպիզոդում։
Sat, 04 Jan 2025 - 33 - Խանդ. Պաթոլոգիա՞, թե՞ բուռն սիրո դրսևորում |ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 34
«Իմ ընկերը/ամուսինը շատ խանդոտ է, ես առանց նրա ոչ մի տեղ չեմ գնում» լսում ենք մենք շատ հաճախ ամուսնացած ու ոչ ամուսնացած կանանցից։ Բայց արդյոք նման ու շատ այլ արգելքներ ու դրսևորումներ կապ ունեն խանդի հետ, և, առհասառակ, ի՞նչ ՝ խանդը։ Ինչպես մեր քննարկած շատ թեմաներում, այստեղ նույնպես չկան գծված օրենքներ, սակայն կան հստակ բնորոշումներ։ Հենց այդ ամենն էլ քննարկել ենք էպիզոդում։
Wed, 11 Dec 2024 - 32 - Բաժանություններ՝ break up. Ինչպես հաղթահարել ու ապրել էմոիցաները |ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 33
Առողջ ու միմյանց հարգելով բաժանվելը Հայաստանում, մեղմ ասած, այդքան էլ ընդունված չէ։ Փոխարենը՝ նախընտրում են կորելն ու կապի դուրս չգալը, ինչն էլ հակառակ կողմին ստիպում է ընկնել գուշակությունների գիրկը՝ հաճախ անվերջ սպասելով գոնե մեկ վերջնական խոսակցության։ Իսկ ինչպես աօրել բաժանումը, ինչ անել ու չանել քննարկել ենք էպիզոդում։ Եթե հավանեցիք մեր էպիզոդն ու արդեն բաժանորդագրվել եք, կարող եք մեր նախագծին աջակցել՝ միանալով պատրեոնին և ամսական բաժանորդագրությամբ օգնել մեր փոդքասթին լինել շարու...
Wed, 30 Oct 2024 - 31 - Ժամադրությունների ու ծանոթանալու բարդություններն ու 90ականների կարծրատիպերը |ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 32
«Չեմ ծանոթանում փողոցում, սրճարանում, ակումբում, մարզասրահում», բայց «ուզում եմ հարաբերություններ ունենալ»։ Այո, այսպիսի պարադոքսի շատ ենք հանդիպում։ Ու ցավոք՝ 90ականների ձևավորված կարծրատիպերը մինչ օրս ունեն ազդեցություն ծամոթամալու ու ժամադրությունների՝ dating մշակույթի վրա։ Եթե դուք էլ ունեք դժվարություններ ծանոթանալիս կամ ժամադրության գնալիս, անպայման դիտեք մինչև վերջ։
Wed, 09 Oct 2024 - 30 - Ինչ անել Ընտանեկան բռնության դեպքում՝ իրավական կողմը | Այլ Կարծիք 31
Ֆիզիկական բռնությունը քրեորեն պատժելի արարք է, սակայն ինչ-ինչ պատճառներով, շատ կանայք, ապրելով ընտանեկան բռնության պայմաններում, վարանում են դիմել ոստիկանություն՝ մտածելով, որ կամ չեն ընդունի բողոքը, կամ ընթացք չեն տա, կամ էլ բռնարարի սպառնալիքներից վախենալով։ Չունենալով իրավասություն խոսել հարցի իրավական կողմերից՝ սիրով հյուրընկալել ենք Ինեսսային, ով ներկայացնում է մասնագիտական փաստեր։ Իսկ այս կարևոր զրույցը օգնում է ձեզ հասցնել մեր գործընկեր easypay-ը իր easywallet էլեկտրոնայի...
Wed, 25 Sep 2024 - 29 - Ընտանեկան Բռնություն | Այլ Կարծիք 30Wed, 11 Sep 2024
- 28 - Մանկական տրավմաներ և հարաբերություններ ծնողների հետ | ԱյլԿարծիք 29
Մանկական տրավմաները այժմ սոցիալական մեդիայում գերհանրայնացված են, արդյունքում շատերը կառչում են այդ կոնցեպտից ու հասուն կյանքի անգործությունն ու սեփական կյանքը ավելի լավը դարձնելու ձգտման իսպառ բացակայությունը բարդում են մանկական տրավմաների վրա՝ մեղադրելով ծնողներին իրենց բոլոր անհաջողություններում։ Հարաբերությունները ծնողների հետ իսկապես կարող են բարդ լինել, սակայն էապես տարբերվում են հասուն մոտեցումներն այդ հարաբերություններին և ինֆանտիլ։ Հենց դա էլ քննարկել ենք էպիզոդում
Wed, 28 Aug 2024 - 27 - Սեպարացիան ծնողներից, տեսակներն ու բարդությունները Հայաստանում| ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 28
Որքա՞ն հաճախ եք ունենում մեղքի զգացողություն ընտանիքի անդամների վալիդացիան չստանալուց։ Արդյո՞ք դուք կառավարում եք ձեր կյանք այնպես, ինչպես ուզում եք, թե, անկախ ձեր տարիքից, դեռ հաշվետու եք ընտանիքի որևէ անդամի։ Կյանքում ընդունած այս կամ այն որոշում և ընտրություն միայն ձե՞րն է, թե՞ մասնակցում են նաև ձեր ծնողները։ Ավաղ Հայաստանում սեպարացիան հաճախ դիտարկվում է որպես «ծնողներին բանի տեղ չդնել»։ Մինչդեռ դա իրականությանը չի համապատասխանում։ Սեպարացիան այն հիմնաքարային պրոցեսն է, որը անցնելո...
Wed, 14 Aug 2024 - 26 - Փսիխոպաթիա ու անձի նարցիստիկ խանգարում՝ ինչպես ճանաչել | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ
Փսիխոպաթիա ու անձի նարցիստիկ խանգարում՝ ինչպես ճանաչել | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Հոգեբանական բռնությունից շատ ենք խոսում, սակայն մեր շրջապատում այդ երևույթը դեռ լայնորեն ճանաչելի չի, ու, հետևաբար, քննադատելի նույնպես չի։ Այս էպիզոդում քննարկել ենք հոգեբուժական երկու դիագնոզ՝ փսիխոպաթիա և անձի նարցիստիկ խանգարում, որոնց դրսևորումները շատ տարածված են, բայց ոչ միշտ են ստանում ճիշտ որակում, ու հաճախ նաև նորմալիզացվում են՝ որակելով. «Դե դա մեր մենթալիտետնա, դե ինչ ընտանիք, որ վեճ չլինի» և այլն, և այլն։ Իհարկե...
Sat, 06 Jul 2024 - 25 - Հայր և ամուսին լինելու բարդությունների մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ
Հայր և ամուսին լինելու բարդությունների մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Ընտանիքի մոդելները տարբեր են, ու առաձնանցնել ճիշտ կամ սխալ, առնվազն ճիշտ չէ։ Բայց մեր հասարակությունում կան ակնհայտ անառողջ մոդելներ, ու կան արատավոր երևույթներ որոնք լուսաբանվում են։ Իհարկե ճիշտ է լուսաբանելը՝ հավատալով, որ միգուցե կանխվեն նման դեպքերը, սակայն պետք է խոսեել նաև առողջից։ Տիգրանի հետ քննարկել ենք իր ընտանիքի մոդելը ծնողավարության իր փորձառությունը, ընտանիքում զույգի կոնցեպտը պահպանելն ու երեխաների կյանքին չձուլվելը, ու...
Sat, 29 Jun 2024 - 24 - Անձնային աճի և հաջողության բարդ ճանապարհի ու լավին ձգտելու մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ
Անձնային աճի և հաջողության բարդ ճանապարհի ու լավին ձգտելու մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Մեր կյանքի ընթացքն ու որակը բացառապես ու միշտ կախված է մեր կյանքում կատարած ընտրություններից։ Ու կյանքի որակը դեպի լավը կամ դեպի վատը փոխող ընտրություն մենք կատարում ենք ամեն օր՝ կարդա՞լ մեկ ավել էջ, թե՞ անվերջ թերթել սոցցանցերը, սոցցանցեր թերթելիս ընտրե՞լ օգտակար քոնթենթ, թե՞ տրվել էժան դոֆամինին, ու այս շղթան անվերջ է։ Մեր կյանքի որակի վրա ազդում են նաև այն մարդիկ, ում ընտրում և թողնում ենք լինել մեր կյանք...
Sat, 22 Jun 2024 - 23 - Երկարատև հարաբերությունները պահելու գաղտնիքներ Դիանա Հարոյանից | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ
Երկարատև հարաբերությունները պահելու գաղտնիքներ Դիանա Հարոյանից | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Երկարատև, կայուն ու ներդաշնակ հարաբերությունները ի վերուստ չեն տրվում, ու եթե չլինի ամենօրյա համատեղ աշխատանք, երկուստեք նվիրում և ցանկություն պահել ու զարգացնել այդ հարաբերությունները, դրանք ավարտվելու են շատ արագ։ Դիանան, կարելի է ասել, բացառիկ զրույցի հնարավորություն տվեց մեզ՝ կիսվելով երկարատև հարաբերությունների իր փորձով և պատմելով ճգնաժամերից, կոնֆլիկտներից, հաղթահարումներից, Ինստագրամից դուրս գտնվող հար...
Sat, 15 Jun 2024 - 22 - 90ականների հետևանքներն ու բարդույթները | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ
90ականների հետևանքներն ու բարդույթները | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 90ականներին մեծանալն ու 2000ականներին դեռահաս լինելը բարդ էր, կարծում ենք, բոլոր սերնդակիցները կփաստեն՝ բակային չգրված օրենքներ, սոցիալական ծանր կարծրատիպեր, բազում-բազմազան պիտակավորումներ։ Եվ, անկախ նրանից, որ ընդունված է ավելի ծանր նկարագրել աղջիկների կյանքը այդ ժամանակահատվածում, տղաների ու տղամարդկանց համար նույնպես բավականին ծանր է եղել։ Էրիկի հետ քննարկել ենք էս բոլոր հարցերը։ Ու դե իհարկե, բազում հետևորդների խնդրանքով, հարաբե...
Mon, 10 Jun 2024 - 21 - Կնոջ համար աշխատել իմանալու անհրաժեշտության մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ
Կնոջ համար աշխատել իմանալու անհրաժեշտության մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ «Լավ տղու կինը չպիտի աշխատի» արտահայտությունը դրդեց մեզ կրկին շեղվել թեմայից ու անդրադառնալ կնոջ համար աշխատելու առավելություններին, ու աշխատել իմանալու անհրաժեշտությանը, վաղ տարիքում ամուսնանալուն, զբաղվածություն ունենալուն, ու սեփական գործն ու հոբին ավելի մեծ բիզնես դարձնելուն։
Mon, 10 Jun 2024 - 20 - Դիետաները, դրանց վտանգավոր ազդեցությունն ու ինստախաբեությունը | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ
Դիետաները, դրանց վտանգավոր ազդեցությունն ու ինստախաբեությունը | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ «Լսի, նենց լավ դիետա եմ գտել, 5 օրում 10կգ նիհարում ես»,- հաճախ լսում ենք մտերիմից, կամ, որն ավելի վատ է, ոչ մտերիմից, ով վստահ է, որ դու ունես քաշի խնդիր ու պետք է դիետա պահես։ Մտերիմներին ավելանում են մասնագիտական որևէ որակավորում չունեցող ինստասննդաբանները, ու այս ամենի մեջ ընկնել ծուղակն ու չկենտրոնանալ բուն խնդիրների վրա, որոնք միգուցե առաջացնում են քաշի տատանումներ ավելի քան իրական է։ Սննդաբան Աիդայի հետ ...
Mon, 10 Jun 2024 - 19 - Սննդային վարքի խանգարումն ու արտաքնի կոմպլեքսները | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ
Սննդային վարքի խանգարումն ու արտաքնի կոմպլեքսները | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Ինչի՞ց է առաջանում սննդային վարքի խանգարումը, ինչու՞ ենք մենք առաջին իսկ սթրեսի դեպքում հարցերը լուծում մարմնի հետ մանիպուլյացիաներ անելով, ինչու ենք մենք այդքան կենտրոնացած արտաքնի վրա, ինչ հույզեր ու էմոցիաներ են իրականում թաքնված արտաքնի հետ կապված այս կամ այն փոփոխություններրի որոշման հետևում, ու շատ նման հարցեր, որոնց մասին, ցավոք, շատ քիչ է խոսվում հայալեզու հարթակներում։ Ու եթե դուք երբևէ անցել եք դիետաների էպոպեայի ...
Sat, 18 May 2024 - 18 - Ջենտլմենության ու կանացիության միֆերն ու ճիշտ կողմերը | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ
Ջենտլմենության ու կանացիության միֆերն ու ճիշտ կողմերը | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Ջենտլմենության ու կանացիության մասին պտտվում են տարբեր միֆեր, ու, ցավոք, այդ միֆերը հաճախ դառնում են չափորոշիչ զուգընկեր ընտրելու հարցում։ Ինչ է ժամանակակից աշխարհում ջենտլմենությունը, որն է կանացիությունը, և որոնք են այդ միֆերը, փորձել ենք հասկանալ մեր քննարկման ընթացքում։
Sat, 11 May 2024 - 17 - Տղամարդկանց մասին միֆերն, պատկերացումներն ու ակնկալիքները կանանցից | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ
Տղամարդկանց մասին միֆերն, պատկերացումներն ու ակնկալիքները կանանցից | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Դե ինչ՝ ուզում էիք, բերել ենք)) ինչպես հետևորդներից մեկն էր գրել մեկնաբանություններում՝ քոնթենթը շատ լավն է, բայց տղամարդու կարծիքա պակասում։ ՈՒ, բացարձակ համաձայն լինելով մեկնաբանության հետ, հրավիրել ենք մեր փոդքասթի ռեժիսորին՝ Հրանտին, ու տվել ենք շատ «կռիս» հարցեր՝ փորձելով հասկանալ՝ վերջը ինչ են ուզում տղամարդիկ, ու որքանով է ճիշտ տղամարդկանց վարվեցողության ու հոգեբանության մասին տարածված կարծիքներն ու կարծրա...
Sat, 04 May 2024 - 16 - Փողի դերը զույգի հարաբերություններում | ԱՅԼ ԿԱՐԾԻՔThu, 02 May 2024
- 15 - Հարաբերություններ փողի հետ, ֆինանսական գրագիտություն | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ
Հարաբերություններ փողի հետ, ֆինանսական գրագիտություն | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Փողը երջանկություն չի բերում, սակայն փողի տեղն ու դերը մեր կյանքում շատ էական դեր ունի, եթե մենք հստակ գիտենք՝ ինչի համար է այն մեզ հարկավոր։ Ցավոք, մեր բազային կրթական համակարգում փողի հետ հարաբերությունները երբեք չեն քննարկվում, ու ֆինանսական գրագիտության բացը, հաճախ, մեզ թույլ չի տալիս աշխատել այնքան գումար, որքան հարկավոր է մեզ, կառուել գրագետ հարաբերություններ փողի հետ, և ծառայեցնել այն նպատակներն իրականացնելու համար։
Thu, 02 May 2024 - 14 - Ամուսնալուծված լինելու պիտակների, քննադատության ու նոր հարաբերությունների մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ
Ամուսնալուծված լինելու պիտակների, քննադատության ու նոր հարաբերությունների մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Մեր շա~տ սիրելի բժշկուհի Անին պատմել է իր անցած ճանապարհի մասին, ու, թերևս, այս հարցազրույցը կարելի է համարել էքսկլյուզիվ, քանի-որ այսքան բաց այս թեմայից Անին երբեք չի խոսել։ Մենք էլ «կռիս» հարցեր էինք տալիս ))) Անիին առանձին գրկ ու շնորհակալություն այսքան բաց խոսելու համար, որովհետև այս թեման բաց քննարկելը միայն կօգնի նույն կարգավիճակում գտնվող շատ կանանց հաղթահարել դժվար էտապներն ու շարունակե...
Thu, 02 May 2024 - 13 - Հարաբերություններում ԵՍ-ը չկորցնելու, SELF LOVE-ի ու ԷԳՈ-ի մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ
Ինստագրամում ամեն երկրորդ նորակոչիկ բլոգերն այսօր խոսում է SELF LOVE-ից։ Լավ է անում, սակայն այդ կոնցեպտը անասելի ավելի խորն է, քան դիմակ դնելը, թերթիկի վրա աֆիրմացիաներ գրելը, գոլ ջուր խմելն ու վարդագույն բանիկներով լոգանք ընդունելը։ Իհարկե այս ամենը կազմում են self love-ի մաս, սակայն բավարար չեն այն լիարժեք կառուցելու համար, ու, ինչպես Ավնիկը նշեց, SELF LOVE-ը ծառի բունն է, և որքան կայուն ու ամուր լինի, այնքան հեշտ կդիմակայի քամիներին, չի կոտրվի, և լիարժեք կսնուցի սաղարթը։ Իսկ թե ինչ է SELF...
Sat, 06 Apr 2024 - 12 - Ամուսնության մասին միֆերն ու տաբուները | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ
Ամուսնության մասին միֆերն ու տաբուները | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Ամուսնությունը Հայաստանում կուլտ է դարձել։ Փաստացի, եթե կանայք ինչ-որ տարիքային շեմը հատելիս դեռ ամուսնացած չեն, ապա դժբախտ են, կիսատ են, կյանքը համարվում է չստացված։ Արդյունքում՝ կա՜մ խղճում են, կա՜մ տեռորի են ենթարկում, որպեսզի «արագացնեն ամուսնանան»։ Բացի այդ, շատ կանայք ու աղջիկներ վստահ են, որ ամուսնանալուց հետո լուծվելու են իրենց բոլոր խնդիրները՝ հիմնվելով ինստագրամյան՝ իրականությանը հաճախ չհամապատասխանող գեղեցիկ նկարների, գերռ...
Sat, 23 Mar 2024 - 11 - Դավաճանությունը, պատճառները, ու ինչպես կանխել | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ
Դավաճանությունը, պատճառները, ու ինչպես կանխել | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Համացանցում վերջերս շատ է քննարկվում դավաճանության թեման, ու մեխը դրվում է նրա վրա, որ մեղավոր է միշտ դավաճանողը։ Անշուշտ, չենք վիճում,բայց քարկոծելուց առաջ կան բազում հարցեր, որոնք անտեսվում են ինչպես թեման քննարկելիս, այնպես էլ զույգի փոխհարաբերություններում՝ նախքան հարաբերություններ սկսելը, կամ, առավել ևս, ընտանիք կազմելը։ Ամենագլոբալ ու կարևոր հարցը, թերևս՝ ինչ է դավաճանությունը երկուսի համար, ինչ սահմանում ունի, և ինչ սահ...
Sat, 09 Mar 2024 - 10 - Զույգերի փոխհարաբերություններում առկա սեռական խնդիրների, վագինիզմի և ամոթի մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ
Զույգերի փոխհարաբերություններում առկա սեռական խնդիրների, վագինիզմի և ամոթի մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Կրթությունը, գրագիտությունը և, մասնավորապես, իրազեկությունը տարբեր ոլորտներում մեր կյանքը դարձնում է ավելի ապահով և հեշտ։ Սեռադաստիարակությունն, ավաղ, Հայաստանում շատերը դեռ համարում են տաբու թեմա, այլասերվածություն, հաճախ՝ «սրբապղծություն», սեռականությունն ու այն դրսևորելը՝ ամոթ, սեռական ցանկությունը՝ «փչացած լինել»։ Արդյունքում, շատ ենք լսում բժշկական դեպքերի մասին, որոնք գրագիտության պակասի...
Wed, 28 Feb 2024 - 9 - Նախանձի, այլոց ձեռքբերումների արժեզրկման և ոչինչ չանելու մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ
Նախանձի, այլոց ձեռքբերումների արժեզրկման և ոչինչ չանելու մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Մեր օրերում, հավանաբար, բոլորս էլ առնչվել ենք հեյթի հետ, սակայն այսօր ավելի շատ խոսել ենք մասնավորապես սոցիալական հարթակներում այդքան տարածված հեյթի պատճառից՝ նախանձից։ Շատերս նաև լսել ենք «բարի նախանձ» պարադոքսային արտահայտությունը։ Իսկ Նախանձն, իրականում, ամենադեստրուկտիվ էմոցիաներից ու զգացողություններից մեկն է, որը հանգեցնում է կազմաքանդման, ինչ-որ մրցավազքի մեջ մտնելուն՝ ուրիշների «երջանկության բանաձևերը» ...
Wed, 14 Feb 2024 - 8 - Դեսից-դենից ֆեմինիզմից | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ
Դեսից-դենից ֆեմինիզմից | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 09 Հայաստանում, ցավոք, տարատեսակ եթերներից, ալիքներից ու հարթակներից լսում ենք բավականին լայն լսարան ունեցող տղամարդկանց ամենաանհեթհեթ հարցազրույցներ, որտեղ հաճախ արտահայատվում են առողջ բանականությունում չտեղավորվող մտքեր։ Դավիթի հետ շատ հետաքրքիր զրույց ունեցանք կանանց խնդիրների, առողջության, գրքերի, ֆիլմերի ու շատ այլ կարևոր հարցերի շուրջ։ Եթե դուք էլ կողմնակից չեք «երեխուն թարս սիլելուն» ու հետաքրքիր է, թե «ալամաշխարհի» ուրոլոգն ինչ է մտածո...
Wed, 14 Feb 2024 - 7 - Գեզլայթի, գոսթինգի ու գիշերվա կեսին ինչկա-ի մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ
Գեզլայթի, գոսթինգի ու գիշերվա կեսին ինչկա-ի մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Ձեզ մոտ ամեն ինչ լավ էր, դուք ունեիք ֆանտաստիկ էմոցիաներ, աշխարհը, կարծես թե, սկսել էր նոր գույներով երևալ, դուք սիրված ու գնահատված էիք… ու նա կորավ՝ առանց բացատրության, առանց ցտեսությունի, ու բնականաբար հաջորդիվ ձեր բոլոր զանգերն ու նամակները մնացին անպատասխան։ Ծանո՞թ է։ Եթե այո, ապա դուք ենթարկվել եք գոսթինգի։ Կամ, այնպես է ստացվել, որ, անկախ ձեռքի տակ ունեցած փաստերից՝ դավաճանության, ստերի և այլնի վերաբերյալ, միշտ դուք...
Sat, 13 Jan 2024 - 6 - Երազանքների ու նպատակների մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ
Երազանքների ու նպատակների մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Իսկ դուք երբևէ մտածե՞լ եք՝ որն է երազանքների ու նպատակների տարբերությունը, կամ վերլուծե՞լ եք, արդյոք, ունե՞ք երազանքներ, թե՞ ոչ, կամ ի՞նչն է խոչընդոտում այդ երազանքների ու նպատակների իրականացմանը։ Հաճախ մենք ընկճվում ենք, որ ամեն տարի Ամանորի գիշերը սրտի տրոփյունով պահված երազանքներն այդպես էլ չեն կատարվում, սակայն երբևէ չենք վերլուծում՝ ինչ ենք արել այդ երազանքին հասնելու համար, ինչ գին ունի երազանքն ու ինչպես է երազանքը դառնում նպատ...
Sat, 30 Dec 2023 - 5 - Սիրային եռանկյունի | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ
Սիրային եռանկյունի | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Սիրային եռանկյունու մասին բազմակողմանի վերլուծություն, համենայն դեպս մենք, չենք հանդիպել։ Փոխարենը քննադատությունների պակաս նման դեպքերում հաստատ չի լինում, և քննադատում են կա՜մ կնոջը՝ իրեն չհետևելու և ամուսնու համար այլևս գրավիչ չլինելու համար, կա՜մ սիրուհուն՝ ընտանիք քանդելու և «էն գյոզալ տղու խելքն ուտելու» համար։ Ու թե ուր մնաց տղամարդը, իր գիտակցությունն ու արժեքները՝ դե հիմա.. Հենց դա էլ քնարկել ենք էպիզոդում։
Fri, 22 Dec 2023 - 4 - Հոր և աղջկա հարաբերություններ | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ
Հոր և աղջկա հարաբերություններ | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Մեր՝ աղջիկներիս կյանքի առաջին տղամարդը հայրն է, կամ տան տղամարդը՝ պապիկ, քեռի, հորեղբայր.. ԵՎ կախված նրանից՝ ինչ հարաբերություններ ունենք նրա հետ և ինչ վերաբերմունք ենք ստանում, կանխորոշվում է մեր հետագա կյանքի ենթագիակցական և հաճախ գիտակցական ընտրությունները տղամարդկանց միջև։ Որպես երկու մեծացած աղջիկ երեխա՝ քննարկել ենք՝ ինչ պետք չի անել, ու ինչ կարելի է անել, իսկ Շալիկոն, որպես աղջիկ երեխայի հիանալի հայրիկ, կիսվել է իր փորձով, աղջիկ ունենալու հիա...
Thu, 21 Dec 2023 - 3 - Առողջ Նարցիսիզմն ու դրա կարևորությունը | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ
Առողջ Նարցիսիզմն ու դրա կարևորությունը | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ «Հիմա եթե ես ինձ շատ եմ սիրում, նշանակումա ես նարցի՞ս եմ»։ Այս հարցն ամենահաճախ տրվողն է միշտ եղել, երբ մենք խոսել ենք նարցիսներից։ Պատճառն այն է, որ նարցիսիզմը շատ հաճախ ու հիմնականում ներկայացվում է որպես արատավոր երևույթ։ Մինչդեռ կա առողջ նարցիսիզմ, որի դրսևորումն ուղղակի անհրաժեշտ է յուրաքանչյուրիս կյանքում։ Աննայի հետ քննարկել ենք առողջ նարցիսիսզմի կարևորությունը, նարցիստիկ խանգարման պատճառները, հետևանքներն ու այլ հետաքրքիր բացահայտում...
Tue, 28 Nov 2023 - 2 - Ինքնագնահատական և ներքին հենարաններ | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ
Ինքնագնահատական և ներքին հենարաններ | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ «Ինքնագնահատականով չեն ծնվում»,-ասաց Նելլին, ու ճիշտ ասաց։ Այո, ինքնագնահատականը ամբողջ կյանքում ձևավորվող փոփոխական է, ու, կախված մեր ընտանիքից, մեր շրջապատից, սոցիումից, որտեղ ապրում ենք, կենցաղից, որը վարում ենք և մեր ունեցած աշխատանքից, ամեն բան կարող է դրական կամ բացասական կերպով ազդել մեր ինքնագնահատականի վրա։ Ցավոք, մեր օրերում ինքնագնահատականը սկսվում և ավարտվում է արտաքինով, բայց հարցն ավելի էկզիստենցիալ է, քան շատերս կարծում են...
Tue, 28 Nov 2023 - 1 - Ինչու ենք մենք խուսափում հարաբերություններից | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ
«Ես շատ եմ ուզում ունենալ հարաբերություններ, բայց դե նորմալ տղա/աղջիկ չկա», «բոլորը դավաճանում են», «բոլորն էլ նույնն են, ավելի լավա մնամ մենակ», ու էլի բազում նման արտահայտություններ, որոնք շատ հաճախ լսում ենք աղջիկներից, ովքեր չունեն հարաբերություններ։ Ու սա բնավ չի նշանակում, որ բոլոը պարտադիր պետք է կառուցեն հարաբերություններ, որովհետև, այո, կարելի է լինել մենակ, բայց ոչ միայնակ, ու լինել երջանիկ։ Բայց մենք քննարկել ենք հենց այն դեպքը, երբ չենք ուզում լինել մենակ, բայց և չի ստացվում կառու...
Wed, 22 Nov 2023
Podcasts similares a AYL KARTSIQ
El Partidazo de COPE COPE
Herrera en COPE COPE
La Linterna COPE
Es la Mañana de Federico esRadio
La noche de Cuesta esRadio
La Trinchera de Llamas esRadio
Hondelatte Raconte Europe 1
Affaires sensibles France Inter
LEGEND Guillaume Pley
El colegio invisible OndaCero
La Rosa de los Vientos OndaCero
Les grands dossiers de l'Histoire par Franck Ferrand Radio Classique
Espacio en blanco Radio Nacional
Entrez dans l'Histoire RTL
Le grand récit RTL
Les Grosses Têtes RTL
L'Heure Du Crime RTL
Parlons-nous RTL
El Larguero SER Podcast
Nadie Sabe Nada SER Podcast
SER Historia SER Podcast
Todo Concostrina SER Podcast
Un Libro Una Hora SER Podcast
HISTORIAS DE LA HISTORIA VIVA RADIO
