Podcasts by Category
- 978 - IT շաբաթ․ «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»
Հոկտեմբերի 2-4-ը Երևանում և Վանաձորում անցկացվեց «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը՝ միավորելով ճարտարագետներին, տեխնոլոգիական ընկերություններին, հետազոտողներին, ուսանողներին և ոլորտի առաջատարներին։ Միջոցառումների շարքի այս տարվա խորագիրն էր՝ «Ֆիզիկական ԱԲ․ ճարտարագիտական բանականությունը իրական աշխարհում»: Միջոցառմանը մասնակցեն պետական կառույցների ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ և ոլորտի հեղինակավոր մասնագետներ:
Mon, 05 Oct 2026 - 02min - 977 - Խոշոր պլան․ «Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»Thu, 01 Oct 2026 - 10min
- 976 - IT շաբաթ․ Նոյեմբերի 20-22-ը կանցկացվի Դիջիթեք 2026-ը
«Աշխարհի նոր ԱԲ հանգույցը» խորագրի ներքո Նոյեմբերի 20-22-ին «Մերիդիան» էքսպո-կենտրոնում՝ արդեն 21-րդ անգամ կանցկացվի Դիջիթեք 2026 միջոցառումը, որը կհամախմբի տեխնոլոգիական ոլորտի առաջնորդների, ներդրողների եւ քաղաքականություն մշակողների՝ Եվրոպայից, Արաբական ծոցի երկրներից և Կենտրոնական Ասիայից՝ նպատակ ունենալով արագացնել արհեստական բանականության գլոբալ արժեշղթայի զարգացումը։
Wed, 30 Sep 2026 - 05min - 975 - Խոշոր պլան․ Երևանի նորաձևության շաբաթTue, 29 Sep 2026 - 14min
- 974 - Հայ դպրոցականներ հաջողությունները՝ ԱԲ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել օրերս Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցացվածԱրհեստական բանականության միջազգային օլիմպիադայում : Հայաստանն այս տարի ներկայացրել է միանգամից երկու թիմ՝ յուրաքանչյուրում չորսական աշակերտ։ Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 2 բրոնզե մեդալ, 3 մասնակից արժանացել է պատվավոր հիշատակման, իսկ թիմային մրցափուլում Հայաստանի թիմը զբաղեցրել է 5-րդ տեղը՝ 131 երկրի ներկայացուցիչների թվում։
Mon, 14 Sep 2026 - 04min - 973 - IT շաբաթ․ Գործարկվել է տարածաշրջանի ամենամեծ ԱԲ գործարանը
Հայաստանում պաշտոնապես գործարկել է Firebird AI ընկերության տարածաշրջանի ամենամեծ արհեստական բանականության գործարանը։ Հրազդանի մերձակայքում գտնվող գործարանը Հայաստանը դիրքավորում է որպես ԱԲ հաշվարկային հզորությունների ռազմավարականկենտրոն։ Firebird-ը նաեւ հայտարարել է, որ NVIDIA-ն մտադիր է ներդրում կատարել ընկերությունում՝ այս տարի CoreWeave-ի կատարած ավելի վաղներդրումից հետո: Կապիտալ ներդրումները կօգնեն Firebird-ին ընդլայնել իր գլոբալ ենթակառուցվածքն ու գործառնական ներկայությունը, ինչպես նաեւ ստեղծել ամենամեծ ևամենաառաջադեմ հաշվողական կլաստերները զարգացող շուկաներում։
Wed, 19 Aug 2026 - 04min - 972 - IT շաբաթ․ Բանկային մոբայլ հավելվածներում ներդրվել է STOP գործիքը
Հուլիսի 1-ից բանկերի մոբայլ հավելվածներում ներդրվել էառցանց եղանակով կատարվող ֆինանսական գործառնությունների արգելափակմանհնարավորությունները STOP գործիքը։ Եթե հաճախորդը նախապես արգելել է այս կամ այն ծառայությունը, ապա նույնիսկ հեռախոսին կամ բանկային հավելվածին տիրացած խարդախները չեն կարողանա գումար հանել կամ այլ գործարքներ կատարել, այդ թվում՝ վարկերի, ավանդների, դրամական փոխանցումների հետ կապված գործառնություններ և այլն։
Wed, 12 Aug 2026 - 04min - 971 - IT շաբաթ․ Կգործարկվի Firebird AI ընկերության՝ Հրազդանում գտնվող ԱԲ գործարանը
Firebird AI ընկերության Հրազդանում գտնվող արհեստական բանականության տվյալային կենտրոնում ներդրումների ծավալը կազմում է $ 500 միլիոն , իսկ երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ $ 5 միլիարդի՝ շահագործման հանձնելով ևս շուրջ 42,000 գրաֆիկական պրոցեսոր։
«ՀՀ կառավարության և Firebird ընկերության համատեղ համագործակցության շնորհիվ Հայաստանըտեխնոլոգիաների սպառողից վերածվում է աշխարհին արհեստական բանականության բարձր տեխնոլոգիականարդյունք և լուծումներ առաջարկող երկրի, որը պատրաստ է սահմանել ապագայի խաղի կանոնները։
Fri, 07 Aug 2026 - 03min - 970 - IT շաբաթ․ Մեկնարկել է Seaside Startup Summit Armenia-ն
Մեկ շաբաթ շարունակ Սևանի ափին` ոչ ֆորմալ ճամբարային ձևաչափով, կհամախմբվեն աշխարհի տարբեր երկրների ստարտափների հիմնադիրներ, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ, մենթորներ, ոլորտի առաջատարփորձագետներ և նորարարության էկոհամակարգի առաջնորդներ։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և «Startup Armenia» գիտակրթական հիմնադրամը հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը իրականացնում է «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը։
Fri, 31 Jul 2026 - 03min - 969 - «Խոշոր պլան»․ Միացի՛ր Երևանի քաղաքապետարանին կից երիտասարդական խորհրդինThu, 23 Jul 2026 - 15min
- 968 - IT շաբաթ․ Հայաստանում կստեղծվի IMEI-ների բազա
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել IMEI-ների՝ բջջային հեռախոսների եզակիհամարների միասնական բազայի ստեղծման մասին օրինագծին։ IMEI-ը 15-նիշանոց համար է, որն ունի յուրաքանչյուր սարք և աշխատում էորպես հեռախոսի յուրօրինակ «անձնագիր»։ Օրինագծի հեղինակների մտահղացմամբ՝ նմանբազան պետք է կօգնի պայքարել հեռախոսների մաքսանենգության դեմ և հեշտացնելգողացված սարքերի որոնումը։
Fri, 10 Jul 2026 - 05min - 967 - Խոշոր պլանFri, 10 Jul 2026 - 14min
- 966 - IT շաբաթ․ Ինչպես անվտանգ և պատասխանատու օգտագործել մեդիան
Տեղեկատվական հոսքերի արագ աճը, սոցիալական մեդիայի ակտիվ օգտագործումը և կեղծ տեղեկատվության տարածումը ստիպում են մարդկանց լինել ավելի ուշադիր ու քննադատաբար վերաբերվել ստացվող տեղեկատվությանը։Մեդիանախաձեռնությունների կենտրոնը կարևորում է երիտասարդների հետ աշխատանքը, նրանց տրամադրելով գործնական գիտելիքներ և գործիքներ՝ օգնում է անվտանգ ուպատասխանատու օգտագործել մեդիան։
Wed, 24 Jun 2026 - 06min - 965 - Խոշոր պլան․ Երիտասարդական նոր ՀԿ՝ YouthtopiaThu, 18 Jun 2026 - 12min
- 964 - IT շաբաթ․ Հայաստանում բացվել է առաջին ԱԲ գործարանըThu, 11 Jun 2026 - 04min
- 963 - Խոշոր պլան․ Երիտասարդների զբաղվածության և ձեռներեցության ծրագիրThu, 04 Jun 2026 - 15min
- 962 - «Խոշոր պլան»Fri, 22 May 2026 - 09min
- 961 - IT շաբաթ․ Հայաստանում կանցկացվի կանցկացվի RISE Powered by Silicon Mountains 2026 տեխնոլոգիական ցուցահանդես և ֆորու
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի RISE Powered by Silicon Mountains 2026 երկօրյա բարձր տեխնոլոգիական ցուցահանդես և ֆորում։ Հունիսի 3-4-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկ հարթակում կհամախմբվեն գիտությունը, ճարտարագիտությունը, միտքը և նորարարությունը։Երկօրյա միջոցառման կարեւոր բաղադրիչներից մեկը լինելու է Հայաստանում մշակված եւ արտադրված պաշտպանական արտադրանքների ցուցադրությունը։
Fri, 22 May 2026 - 06min - 960 - «Խոշոր պլան»․ Քաղաքացիական կրթության գործիքների ToolGather տոնավաճառFri, 15 May 2026 - 11min
- 959 - IT շաբաթ․ «ԱԲ սերունդ» ծրագիրը ունի 207 շրջանավարտ
Հայաստանի 7 մարզի 14 ավագ դպրոցում 2023-ի սեպտեմբերից փորձնական իրականացվեց «ԱԲ սերունդ» ծրագիրը։ 207 աշակերտ հնարավորություն ստացավ ծանոթանալ և կիրառական պատկերացումներ ձևավորելարհեստական բանականության վերաբերյալ: Օրերս «ԱԲ սերունդ» ծրագրի շրջանավարտները ստացանիրենց ավարտական դիպլոմները և դարձան առաջին սերունդը,որն ավարտեց դպրոցն արհեստականբանականության ուղղությամբ։
Mon, 04 May 2026 - 03min - 958 - Խոշոր պլան․ Դեբետ գյուղում կկայանա TedxDet-ըThu, 30 Apr 2026 - 14min
- 957 - IT շաբաթ․ Քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը
Երեխաների թվային պաշտպանվածությունն առաջնահերթություն է, պետությունը պետք է վստահ լինի,որ թվային միջավայրում երեխաներին պաշտպանելու համար բավարար գործիքներ ու կարգավորումներ է ստեղծել։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտինախարարության hանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը տեղեկացնում է , որՀայաստանում, մի քանի գերատեսչությունների ներգրավվածությամբ, քննարկվում է մինչև16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը:
Mon, 20 Apr 2026 - 03min - 956 - «Խոշոր պլան»․ ԱՄՆ դեսպանատան կրթական ծրագրերըThu, 16 Apr 2026 - 13min
- 955 - IT շաբաթ․«Կառուցելով իրական բազմալեզու ինտերնետ»․ Երևանում անցկացվեց տարածաշրջանային համաժողովThu, 16 Apr 2026 - 03min
- 954 - «Խոշոր պլան»․ Ապրիլի 11-ին կկայանա «USOOMFest 2026» կրթական ցուցահանդեսը
Ապրիլի 11-ին կանցկացվի «USOOMFest 2026» կրթական ցուցահանդեսը։ Այն անցկացվելու է երկու բաղադրիչով,բուն ցուցահանդեսը կայանալու է Ալ․ Սպենդիարյանիանվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ մասնակից ուսումնականկենտրոնները ներկայացնելու են իրենց կրթական ծրագրերը։ Երկրորդ հատվածը լինելու է թատրոնի բակում, որտեղ լինելու են ցուցադրական ելույթներ, ինտերակտիվ միջոցառումներ, մրցույթներ՝ ներգրավելով այցելուներին։
Thu, 09 Apr 2026 - 13min - 953 - «Խոշոր պլան»․ Վաղարշապատում կանցկացվի «ԴեմԱռԴեմ 2026» մարզային ֆորումը
«Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ը կազմակերպում է«ԴեմԱռԴեմ․ սերունդների երկխոսություն» մարզային ամենամյա ֆորումը, որը տեղի կունենա մարտի 28-ին Վաղարշապատի մշակույթի պալատում։ Ֆորումիառանցքում 8 պատանի խոսնակներ են, որոնք կներկայացնեն իրենց փորձառությունը և ոգևորիչպատմությունները։ Յուրաքանչյուր պատանի խոսնակի հետ աշխատում են պրոֆեսիոնալ մենթոր, որն օգնում է երեխաներին պատրաստել գրագետ և տպավորիչ ելույթ։ Միջոցառմանը ներկա են լինելու ինչպես պատանիներ և երիտասարդներ բոլոր մարզերից, այնպես էլ շուրջ 200 փորձառու մասնագետներ և հաջողակ գործարարներ։
Wed, 25 Mar 2026 - 11min - 952 - IT շաբաթ․ Երևանում անցկացվեց է Ռոբոտների հաքաթոնը
Մետաղի բախումներ, շարժիչների աշխատանք, գլորվող անիվներ և լարված սպասում․ Երևանում ռոբոտները դուրս էին եկել մրցադաշտ։ Բարձր տեխնոլոգիականարդյունաբերության նախարարության աջակցությամբ՝ մարտի 17-ից 19-ը Երևանում կայացավ «Ռոբոտների հաքաթոն», որը իր շուրջը համախմբեց Հայաստանի բոլոր մարզերի ներկայացուցիչներին։ Եռօրյա տեխնոլոգիական մրցույթի նպատակն էր խթանել ռոբոտաշինության, ծրագրավորման և մեխանիկայի զարգացումը Հայաստանում՝ միաժամանակ ձևավորելով նորարարական մտածողություն և խրախուսելով թիմային աշխատանքը։
Fri, 20 Mar 2026 - 06min - 951 - Խոշոր պլան․ Անկախության սերունդFri, 13 Mar 2026 - 11min
- 950 - IT շաբաթ․ ԲՏԱ նախարարն ամփոփել է 2025 թվականըFri, 27 Feb 2026 - 04min
- 949 - ՌադիոերեկոFri, 27 Feb 2026 - 17min
- 948 - Խոշոր պլան․ «Հզոր Միտք»-ը շարունակում է հզորացնել մարզերի երիտասարդներին
5–րդ տարին անընդմեջ «Հզոր Միտք» ՀԿ-ն իրականացնում է «Հզոր համայնք» խորագրով միջոցառումը,որի նպատակն է մարզերի երիտասարդների շրջանում կյանքի կոչել նոր գաղափարներ ու ծրագրեր, միմյանց միջև հաստատել նոր ծանոթություններ, կապեր ստեղծել տարբեր ոլորտներում հաջողության հասած անձանց հետ: Այս անգամ «Հզոր Համայնք» խորագրով միջոցառումը Երևանում մեկ հարկի տակ է համախմբում շուրջ 600 պատանիների Հայաստանի մարզերից ու Ջավախքից, որոնց միանալուեն նաև գործարարներ ու տարբեր ոլորտներում հաջողած մասնագետներ։
Thu, 26 Feb 2026 - 13min - 947 - IT շաբաթ․ Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր կարող է արգելվել օրենքով
Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր արգելելու հարցը վերջին շրջանում կրկին քննարկվում է։ Թեման բազմիցս բարձրաձայնվել է ՀՀ կառավարության նիստերում։ Քննարկումների կենտրոնում մեկ հարց է․ ինչպե՞ս պաշտպանել երեխաներին սոցիալական ցանցի մարտահրավերներից։ Օրերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ այժմ ԲՏԱ նարարության հետ օրենսդրական կարգավորումներեն քննարկում:
Tue, 24 Feb 2026 - 03min - 946 - ԿարդաLove — Օր 2Mon, 16 Feb 2026 - 02min
- 945 - ԿարդաLove - Հասմիկ Կարապետյան
Փառատոնային հարցազրույցների շարքն ավարտում ենք Արմինե Դանիելյանի և ժամանակակից գրող, լրագրող Հասմիկ Կարապետյանի հետ։Հեղինակի հետ քննարկվել են հայ գրականության ժամանակակից ընկալումները, ինչպես նաև «մեյնսթրիմային»՝ շատ քննարկվող գրքերի ֆոնին ստվերում մնացած, բայց ընթերցմանն արժանի գործերի հիմնախնդիրը։ԿարդաLove գրքի և կրթության փառատոնի մեդիա գործընկերն է Իմ ռադիոն։
Sun, 15 Feb 2026 - 12min - 944 - ԿարդաLove - ՋեսահSun, 15 Feb 2026 - 13min
- 943 - ԿարդաLove - Աշոտ Ստեփանյան
Փառատոնային հարցազրույցների շարքը շարունակում ենք Արմինե Դանիելյանի և ժամանակակից գրող Աշոտ Ստեփանյանի հետ։Հեղինակի հետ քննարկվել են արդի գրականության հարցադրումները, գրող-ընթերցող կապն ու ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը ժամանակակից աշխարհում։ԿարդաLove գրքի և կրթության փառատոնի մեդիա գործընկերն է Իմ ռադիոն։
Sun, 15 Feb 2026 - 15min - 942 - ԿարդաLove - Սեդա Վարդանյան
Փառատոնային հարցազրույցների շարքը շարունակում ենք Մարիամ Ալոնյանի և հոգեբան Սեդա Վարդանյանի հետ։
Հոգեբանը ներկայացրել է գրքային թերապիայի (բիբլիոթերապիայի) առանձնահատկությունները և դիտարկել գիրքը որպես հոգեբանական առողջության կարևորագույն գործիք։
ԿարդաLove գրքի և կրթության փառատոնի մեդիա գործընկերն է Իմ ռադիոն։
Sun, 15 Feb 2026 - 12min - 941 - ԿարդաLove - Աշոտ ԱղաբաբյանSun, 15 Feb 2026 - 11min
- 940 - ԿարդաLove - Օր 1Sat, 14 Feb 2026 - 02min
- 939 - ԿարդաLove — Մհեր ԱրշակյանSat, 14 Feb 2026 - 09min
- 938 - ԿարդաLove - Հուսիկ ԱրաSat, 14 Feb 2026 - 11min
- 937 - ԿարդաLove - Դավիթ ՏոնոյանSat, 14 Feb 2026 - 09min
- 936 - ԿարդաLove - Հովիկ ՉարխչյանSat, 14 Feb 2026 - 11min
- 935 - IT շաբաթ․ Հայաստանում ապրիլից կսկսի աշխատել YouTube-ի մոնետիզացիան
YouTube-ը հայտարարել է, որ Հայաստանում կսկսի աշխատել վիդեոարտադրության այդ հարթակում ստեղծվածբովանդակության դրամայնացումը՝ մոնետիզացիան։Եթե Ձեր ալիքն ունենա 500 բաժանորդ, Դուք կկարողանաք հայտ ներկայացնել YouTube-ի գործընկերային ծրագրին մասնակցելու համար: Սակայն, բացի բաժանորդներից, հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է նաև ունենալ պահանջներին համապատասխանող 3 տեսանյութ և վերջին 12 ամսվա ընթացքում հանրամատչելի տեսանյութերիդիտումների 3000 վավեր ժամ։
Fri, 13 Feb 2026 - 04min - 934 - Խոշոր պլան․Fri, 13 Feb 2026 - 18min
- 933 - IT շաբաթ․ WhatsApp հավելվածի հաշիվները կոտրվում են
Վերջին օրերին ՀՀ-ում կրկին նկատվում է WhatsApp հավելվածի հաշիվների զանգվածային «գողություն»,որի դեպքում հանցագործներին անհրաժեշտ չէ, որ դուք սեղմեք որևէ հղման կամ նրանց փոխանցեքSMS հաղորդագրության միջոցով ստացած կոդը։ ՆԳՆ Կիբեռոստիկանությանը բաժինը զգուշացնում Տեխնիկական «լեզվով» ասված՝ հանցագործներըկարողանում են թիրախավորել բջջային ցանցերի SS7 պրոտոկոլը ( բջջային օպերատորների միջևգործող «փոստային ծառայությունը») և որսալ միջազգային բջջային ընկերությունից ուղարկվածSMS հաղորդագրությունները:
Mon, 26 Jan 2026 - 02min - 932 - Խոշոր պլան․ Փորձիր փոխանակման ծրագրեր ԱՄՆ-ումThu, 22 Jan 2026 - 15min
- 931 - Կիբեռհանցագործությունների բացահայտման գործում ի՞նչ մարտահրավերներ կան ՀայաստանումThu, 22 Jan 2026 - 06min
- 930 - IT շաբաթ․ Երեխաների առցանց անվտանգության ու թվային գրագիտության բարձրացման վերաբերյալ կնքվել է հուշագիր
Հայաստանում երեխաների առցանց անվտանգությանապահովմանն ու թվային գրագիտության բարձրացման նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությաննախարարությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ եռակողմհամագործակցության այս ձևաչափը ամիսներ շարունակ իրականացված համակարգված աշխատանքիտրամաբանական շարունակությունն է։ երեխաների առցանց անվտանգության ապահովման տեսանկյունից՝տեխնոլոգիական արագ զարգացումները, բացի նոր հնարավորություններից, առաջ են բերում նաև լուրջ ռիսկեր։ «Պետության առաջնային պարտավորությունն է ոչ միայն արձագանքել տեխնոլոգիական զարգացումներին, այլև կանխատեսել դրանցից բխող կիբեռվտանգները:
Tue, 30 Dec 2025 - 03min - 929 - IT շաբաթ․ ԱԺ-ն ընդունել է «Կիբեռանվտանգության մասին» օրենքը
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացրած «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնիմասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերիփաթեթը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշելէ, որ վերջինս կկարգավորի Հայաստանում կիբեռպաշտպանության, կիբեռանվտանգության և կիբեռհիգիենայի կանոնները՝ թիրախավորելով երկրի համար կարևոր ենթակառուցվածքների և կենսական նշանակության ոլորտներում ծառայությունների կիբեռպաշտպանությունը թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում։
Fri, 19 Dec 2025 - 04min - 928 - «Բլոկադա»․ նոր ներկայացում Ստանիսլավսկու բեմում
Արցախցի մի ընտանիք Երեւանից հյուրերէ ընդունում՝ պատկերացում չունենալով, որ շուտով սկսվելու է բլոկադան։ Այս երկու՝ առաջին հայացքից միմյանցից տարբեր ընտանիքները, պետք է գոյատևեն շրջափակված Արցախում՝ մի տան մեջ, և ոչ ոք չգիտի՝ թե ինչով կավարտվի ամեն ինչ․․․
Ներկայացման պրոդյուսերները Սոֆիա Ղուլյանն ու Արմեն Պետրոսյանն են, որի մոտ էլ հենց առաջացել է ներկայացման գաղափարը։ Պիեսի հեղինակն Անի Մաղաքյանն է, հերոսներին մարմնավորում են Լևոն Հարությունյանը,Մարջան Ավետիսյանը, Վաչե Երիցյանը, Մարիամ Ալեքսանյանը, Բորիս Մելքոնյանը և Էլեն Գևորգյանը։Նրանք բոլորն էլ նշում են, որ նման թիմում աշխատանքը հաճելի է, սակայն թեման՝ բարդու պատասխանատու։
Thu, 18 Dec 2025 - 02min - 927 - Խոշոր պլան․ Էրազմուս ուսանողական ցանցFri, 12 Dec 2025 - 16min
- 926 - IT շաբաթ․ HelloBit․ կրիպտո ներդրումային հարթա՞կ, թե՞ «ֆինանսական բուրգ»
Տեխնոլոգիական առաջընթացն իր հետ բերում է, ֆինանսական խարդախությունների թվի աճ։ Հայաստանում արագ տարածվում են ներդրումային հարթակներ ներկայացող «ֆինանսական բուրգերը», որոնք առաջարկում են բարձր եկամտաբերությամբ ներդրումներև բարձր տոկոսներ հարթակ հրավիրված անձանց դիմաց: Վերջին շաբաթներին մեծ աղմուկ հանած HelloBit առցանց հարթակն օրեր առաջ սառեցրեց օգտատերերի հաշիվները, ինչի հետևանքով հազարավոր քաղաքացիներ ֆինանսական կորուստներ, անձնական տվյալների արտահոսք և հոգեբանականծանր ապրումներ ունեցան։
Fri, 14 Nov 2025 - 05min - 925 - Խոշոր պլան․ «Առողջ Հայաստան»Thu, 13 Nov 2025 - 11min
- 924 - IT շաբաթ․Հայստանում անցկացվում է «Մեդիագրագիտության շաբաթը»Thu, 13 Nov 2025 - 04min
- 923 - Խոշոր պլան․ Ալտերնատիվ կենտրոններ մարզերումThu, 13 Nov 2025 - 14min
- 922 - IT շաբաթ․ Մեկնարկել է Plug and Play միջազգային ինկուբացիոն ծրագիրը
Ինժեներական քաղաքում տեղի է ունեցել Plug and Play միջազգային ինկուբացիոն ծրագրի պաշտոնական մեկնարկը։ Ծրագիրը մեկնարկել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ևPlug and Play միջազգային աքսելերատորի համագործակցությամբ։ Plug and Play-ի մուտքըՀայաստանի տեխնոլոգիական միջավայր նպատակ ունի աջակցել տեղական ստարտափներին՝ միջազգայինփորձի, գիտելիքի և կապերի միջոցով։ Ծրագրի ընթացքում Հայաստան կժամանեն բարձ որակավորում ունեցող միջազգային մասնագետներ, ովքեր կմատուցեն անհատական մենթորություն և խորհրդատվություն՝ բիզնեսի զարգացման, գործընկերային կապերի ձևավորման և նորարարական գաղափարների իրագործման ուղղություններով։
Tue, 28 Oct 2025 - 03min - 921 - Խոշոր պլան․ Ուսանողական Fest 2025Thu, 23 Oct 2025 - 15min
- 920 - IT շաբաթ․ Վինսենթ Ռոշը արժանացել է «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի
«Analog Devices Inc.» (ADI) ընկերության գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը արժանացել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտումհամաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի»։ Նրա ղեկավարած ամերիկյան ընկերությունը ինտելեկտուալ լուծումներ է տրամադրում առաջատար արտադրություններիոլորտում: Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած 16-րդ դափնեկիր դոկտորՌոշն, շնորհակալություն հայտնելով ՀՀ պետական մրցանակի արժանանալու համար նշեց, որ մեծ պատիվ և պատասխանատվություն է այս ճանաչմանն արժանանալը աշխարհի առաջամարտիկներին և համայնքներին միավորող երկու արժեքների՝ նորարարության ու գործած ազդեցության համար։
Thu, 23 Oct 2025 - 03min - 919 - Առցանց դպրոցը՝ Հայաստան–սփյուռք կրթական կապի ձեւաչափWed, 22 Oct 2025 - 19min
- 918 - IT շաբաթ․ «ԴիջիԹեք»-ը առաջին անգամ անցկացվեց «Գիշեր–ցերեկ» ձևաչափով
Հոկտեմբերի 10-12-ը Մերիդիան էքսպո կենտրոնում երեք օր, երեք գիշեր ձեւաչափով անցկացվեց «ԴիջիԹեք 2025»-ը։ Ցերեկային ժամերին բիզնես հատվածն էր՝ ավանդական ցուցահանդեսով և կոնֆերանսով, իսկ երեկոյան ևգիշերային ժամերին՝ մշակութային ծրագիր։ Արդեն 20-րդ անգամ անցկացվող հոբելյանական միջոցառման կազմակերպիչն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է։
Thu, 16 Oct 2025 - 04min - 917 - IT շաբաթ․ Հոկտեմբերի 10-12-ը կանցկացվի «ԴիջիԹեք 2025»-ը
Այս տարի առաջին անգամ երեք օր, երեք գիշեր ձեւաչափով հոկտեմբերի 10-12-ը կանցկացվի «ԴիջիԹեք 2025»-ը։ Ցերեկային ժամերին բիզնես հատվածն է՝ ավանդական ցուցահանդեսով և կոնֆերանսով, իսկ երեկոյան և գիշերային ժամերին՝ մշակութային ծրագիր։ 40 000 այցելու շուրջ 20 երկրից, ավելի քան 100 տեխնոլոգիականառաջնորդ, 250 առաջատար ընկերություն՝ ցուցահանդեսային հատվածում․ ահա այսպիսին է տեխնոլոգիական տոնի կանխատեսումը։
Արդեն 20-րդ անգամ անցկացվող հոբելյանական միջոցառման կազմակերպիչը Առաջատար տեխնոլոգիաներիձեռնարկությունների միությունը։Fri, 03 Oct 2025 - 05min - 916 - Խոշոր պլան․ «Երիտասարդական ֆորում 2025»Thu, 25 Sep 2025 - 15min
- 915 - IT շաբաթ․ Մեկնարկում է «Գիտության շաբաթ 2025»–ը
Սեպտեմբերի 30-ին 2-րդ անգամ կմեկնարկի «Գիտության շաբաթ 2025․ Հայաստան» միջոցառումը։ Գլխավորմիջոցառումները տեղի են ունենալու Ազատության հրապարակում, սակայն դրանից բացի լինելու են ապակենտրոնացված միջոցառումներ տարբեր դպրոցներում ու մանկապարտեզներում։ Ընդհանուրծրագիրը բաժանված է 3 թեմատիկայի։ Առաջինի պարագայում գիտական ինստիտուտները ցույցեն տալու գիտության կարևորությունը՝ կապված տարբեր ոլորտների հետ՝ բնապահպանությունից մինչև անվտանգություն։ Երկրորդ հատվածում շեշտը դրվում է մասնագիտական կողմնորոշման վրա։ Երրորդ հատվածի հիմքում գիտաֆանտաստիկան է:
Wed, 24 Sep 2025 - 05min - 914 - Խոշոր պլան․ «Համայնքային խորհուրդներ ԼՂ-ից տեղահանվածների համարFri, 19 Sep 2025 - 14min
- 913 - IT շաբաթ․ Հայ պատանի ճարտարագետները հաղթել են Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի բաց մրցաշարում
Հայ պատանի ճարտարագետների թիմը հաղթել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի բաց մրցաշարում` Հայաստանի համար ապահովելով աննախադեպ ցուցանիշներ։ Սլովենիայումկայացած մրցաշարին այս տարի մասնակցել է 214 թիմ 45 երկներից։ Հայաստանը ներկայացնող երեք թիմերը` «Արմաթ» -ը , «GDL»-ն և«BigBots»-ը ստացել են համապատասխանաբար ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։ Մասնավորապես մրցաշարի «Ապագա նորարարներ» անվանակարգում հաղթել է Հայաստանի «Արմաթ» թիմը, որի կազմում ռոբոտաշինության օլիմպիադայի չեմպիոններ են դարձել Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի դպրոցի Արմաթ ճարտարագիտական աշխատանոցի ճարտարագետները։
Tue, 16 Sep 2025 - 02min - 912 - Խոշոր պլան․ Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջը բացել է դռներըThu, 28 Aug 2025 - 21min
- 911 - IT շաբաթ․ Ստեղծվելու է «Տեղեկատվական համակարգերի կարգավորման» մասին օրենք
«Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին» ստեղծվելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն՝այդ մարմինը զբաղվելու է կիբեռմիջադեպերի բացահայտմամբ՝ Հայաստանի կառավարությունըհավանության արժանացրեց։ Նախագծի զեկուցող, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությաննախարար Մխիթար Հայրապետյանը, որ «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանվում ենկենսական նշանակություն ունեցող ոլորտները և կրիտիկական ենթակառուցվածքները թե՛ պետական,և թե՛ մասնավոր հատվածում, սահմանվում են չափանիշներ՝ ռիսկերի և ազդեցության գնահատմամբ,սահմանվում են ստանդարտներ, որոնցով պետք է ապահովվեն հանրային, պետական ապարատի ումասնավոր հատվածի կրիտիկական քաղաքացիական ենթակառուցվածքներ շահագործող ընկերությունները։
Tue, 19 Aug 2025 - 03min - 910 - IT շաբաթ․ Խարդախությունների թիրախում iPhone–ի օգտատերերն են
Վերջին շրջանում նկատվում է խարդախությունների աճ, որոնք ուղղված են iPhone օգտատերերին, հատկապեսTelegram հարթակում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մեդիափորձագետ Արթուր Պապյանը:Ըստ մասնագետի, խաբեբաները կարող են արգելափակել սարքը, գողանալ կամ ջնջել տվյալները և սպառնալիքներով փրկագին պահանջել։
Fri, 15 Aug 2025 - 04min - 909 - IT շաբաթ․ Sevan Startup Summit–ն ամփոփել է արդյուքները
«Սևան Ստարտափ Սամմիթ» ոչ ֆորմալ վրանային բիզնես ֆորումն օրերս ամփոփել է արդյունքները։7-օրյա քննարկումներից, մենտորային հանդիպումներից և ակտիվ ժամանցային ծրագրերից հետո Starter, Booster ծրագրերի, Sevan Agritech Summit Fire code մարանթոնի հաղթողներն արժանացել են մրցանակների։ Այս տարի սամմիթը նաեւ 8 ոլորտային մեծ միջոցառում հյուրընկալողհարթակ էր։ միջոցառումները բարձրաձայնում էին թեմաներ, ինչպիսիք են ագրոտեխնոլոգիաներիզարգացումը, էներգոխնայողությունը, կլիմայական փոփոխություններն ու կեսնաբազմազանությունը,ֆինթեք եւ վայնթեք ոլորտների բարելավումը։ Սամմիթի ընթացքում դասախոսություններով ենհանդես եկել տարբեր ոլորտներում հաջողությունների հասած մասնագետներ, մենտորներ և ստարտափների հիմնադիրներ, ովքեր ստարտափերներին օգնում են ներդրողների համար լինել ներկայանալի, հաշվի առնել յուրաքանչյուր մանրուք, զարգացնել իրենց գաղափարներն ու դրանք վերածել բիզնես պլանի։
Tue, 05 Aug 2025 - 03min - 908 - Խոշոր պլան․ Ուսուցում և աշխատանք՝ զբաղվածության նոր ծրագրերThu, 31 Jul 2025 - 18min
- 907 - Ազգային կապի ամրապնդումը՝ ընդհանուր արժեքների միջոցով․ Քրիստոֆեր Պատվականյան
Քրիստոֆեր Պատվականյանը ծնվել և մեծացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ապրելով մի աշխարհում, որտեղ հայկականությունը հաճախ հեռու է առօրյայից, Քրիստոֆերն իր հայկական ինքնությունը պահպանել է ընտանեկան արժեքների ու պատմությունների միջոցով։
Ավարտել է Հարվարդի համալսարանը, զբաղվել է տարբեր նախաձեռնություններով ԱՄՆ-ում, սակայն մոտ մեկ տարի առաջ որոշել է փոխել ամեն ինչ՝ տեղափոխվել Հայաստան։ Այսօր ապրում է Երևանում, խորապես ուսումնասիրում է իր տոհմածառը: Դասավանդել է նաև ԹՈՒՄՈ-ում՝ տվյալագիտություն, և ներկայումս աշխատում է իր գրքի վրա՝ «Խուստուփի ստվերներում» վերնագրով։
Քրիստոֆերը նաև հիմնադրել է «Թիվիալ» հասարակական կազմակերպությունը, որի առաքելությունն է՝ սփյուռքի և Հայաստանի երիտասարդների կապի ամրապնդումը՝ կրթության, տեխնոլոգիաների և ընդհանուր արժեքների միջոցով։
Նրա պատմությունը վերագտած հայրենիքի, մնալու ընտրության և ստեղծագործ ուղու մասին է։
Thu, 31 Jul 2025 - 19min - 906 - IT շաբաթ․ WIN4Education–ն ընդունում է հայտեր
Կանանց դերը գիտության տեխնոլոգիաների ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում մեծացնելու նպատակով FAST հիմնադրամը իրականացնում է WIN4Education-ը կարողությունների զարգացմանև մենտորության անվճար ծրագիրը, որի նպատակն է բացահայտել և զարգացնել ԳՏՃՄ կրթությանոլորտում կանանց և երիտասարդների ձեռնարկատիրական ներուժը Հայաստանում և Վրաստանում։
Ծրագիրը բաց է հայաստանաբնակ բոլոր չափահաս քաղաքացիների համար՝ նախապատվությունը տալով մարզաբնակ կանանց և 18-35 տարեկան երիտասարդներին, որոնք ունեն ԳՏՃՄ ոլորտում կրթության կամ դասավանդման փորձ։ Գրանցումը բաց է մինչև օգոստոսի 10-ը։
Mon, 28 Jul 2025 - 03min - 905 - Խոշոր պլան․ Տարածքային կայուն զարգացում Լոռու և Տավուշի մարզերումFri, 25 Jul 2025 - 18min
- 904 - Խոշոր պլան․ Գաղափարաթոն՝ Գեղարքունիքի մարզումThu, 17 Jul 2025 - 16min
- 902 - IT շաբաթ․ Plug and Play-ը մասնաճյուղ կհիմնի Հայաստանում
Plug and Play-ը մասնաճյուղ կհիմնի Հայաստանում և առաջիկա երեք տարվա ընթացքում կիրականացնի ինկուբացիոն, նախաաքսելերացիոն և աքսելերացիոն ծրագրեր։ Օրերս Կառավարության նիստում հաստատվել է մի նախագիծ, որը ճանապարհ կհարթի միջազգային ճանաչում ունեցող Plug and Play Tech Center աքսելերատորի հետ երկարաժամկետ պայմանագրի ստորագրման համար։ Միջազգային հեղինակավոր աքսելերատորի մուտքը և երկարաժամկետ գործունեությունը մեծ ազդեցություն կունենա հայաստանյան ստարտափ էկոհամակարգի զարգացման և մրցունակության վրա:
Thu, 10 Jul 2025 - 04min - 901 - IT շաբաթ․ Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 16-րդ դափնեկիրը Վինսենթ Ռոշն է
Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակն այս տարիկստանա ամերիկյան «Analog Devices Inc.» (ADI) ընկերության գործադիր տնօրեն և տնօրեններիխորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը։ Մրցանակի գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովիաշխատանքները համակարգող, «Synopsys Armenia»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշեց, որ 15 տարի առաջ «Synopsys»-ի սկսած նախաձեռնությունը նպատակաուղղված էր Հայաստանի տեսանելիությանև ճանաչելիության բարձրացմանը նպաստելուն: Այս տարի աշնանը Հայաստանը հյուրընկալելու է 16-րդ դափնեկրին: Այցելությունը տեղի է կունենա հոկտեմբերի 14-16-ը։
Thu, 03 Jul 2025 - 02min - 900 - IT շաբաթ․ Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան՝ տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նախագիծը, այս մասին հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ Հայաստանը միանումէ արհեստական բանականության գլոբալ շարժին՝ ոչ որպես դիտորդ, այլ որպես նոր հնարավորու թյուններ ստեղծող։ Firebird ընկերությունը, ՀՀ կառավարությունն ու NVIDIA-ն ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում են համատեղ նախագիծ, որն արմատապես փոխելու է մեր տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը։
Fri, 20 Jun 2025 - 03min - 899 - Խոշոր պլան․ Newmag Summerfest-ը՝ նոր կոնցեպտովThu, 19 Jun 2025 - 21min
- 898 - Խոշոր պլան․ «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագիրThu, 12 Jun 2025 - 18min
- 897 - IT շաբաթ․ Հայկական Docus ստարտափն աշախտում է արհեստական բանականությամբ
Առողջապահության ոլորտում տեխնոլոգիական և գիտական առաջընթացի խթանման,բժշկի և բուժառուի միջեւ հաղորդակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ հիվանդությունների վաղ կանխարգելման մշակույթի ձեւավորման նպատակով արհեստական բանականությամբ աշխատող առողջապահական օգնական` հայկական Docus ստարտափը մշակել է համակարգ, որի միջոցով մարդիկ կարող են հետեւել իրենց առողջականվիճակին, ստանալ լաբորատոր հետազոտությունների վերլուծություն եւ անհատականացված առաջարկներ։
Tue, 10 Jun 2025 - 04min - 896 - Խոշոր պլան․ «Ազատ դպրոց»՝ նորարարական կրթական հաստատություն ԵրևանումFri, 06 Jun 2025 - 15min
- 895 - IT շաբաթ․ Դիլիջանում կանցկացվի CyberGEN կիբեռանվտանգությանը նվիրված համաժողով
Կիբեռանվտանգությանը նվիրված 4-րդ ամենամյա CyberGEN համաժողովը կանցկացվի Հունիսի 14-21-ը Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում։ Կիբեռանվտանգության շաբաթը կմեկնարկի «BSides Yerevan 2025»կիբեռանվտանգության ոչ ֆորմալ համաժողովով, որը տեղի կունենա հունիսի 14-15-ը Ինժեներական քաղաքում։
Tue, 03 Jun 2025 - 06min - 894 - Խոշոր պլան․ «ԿՈՄԻՏԱՍԱԿԱՆ» ամառային դպրոց՝ Կոմիտասի թանգարանումThu, 29 May 2025 - 15min
- 893 - IT շաբաթ․ E-Logi Fest-ը կհամախմբի լոգիստիկայի, էլեկտրոնային առևտրի և տեխնոլոգիաների առաջատարներին
Մայիսի 30-ից մինչև հունիսի 1-ը Երևանի «ՄԵՐԻԴԻԱՆ» կենտրոնում տեղի կունենա E-Logi Fest 2025 միջոցառումը, որը համախմբելու է լոգիստիկայի, էլեկտրոնային առևտրի և տեխնոլոգիաների առաջատարներին: Այն ներառում է ցուցահանդես, գագաթնաժողով և փառատոն, որոնք ուղղված են համագործակցության խթանմանը, նորարարությունների ցուցադրմանը և շուկայի նոր հնարավորությունների բացահայտմանը:
Fri, 23 May 2025 - 05min - 892 - Խոշոր պլան․ Երբ գիրքը տոն էFri, 23 May 2025 - 15min
- 891 - Ռադիոերեկո․ Բելլա Պապիկյանի առաջին մենահամերգը ԵրևանումThu, 15 May 2025 - 21min
- 890 - Խոշոր պլան․ Արդյո՞ք ուսանողի ձայնը լսելի էThu, 15 May 2025 - 16min
- 889 - Խոշոր պլան․ «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը կգործի ամբողջ երկրումFri, 02 May 2025 - 17min
- 888 - IT շաբաթ․ Sevan startup Summit-ը կանցկացվի Հայաստանում
«Սևան ստարտափ սամմիթ 2025» այս տարի կանցկացվի Հայաստանում։ Հուլիսի 20-26-ը տեխնոլոգիականէկոհամակարգի ներկայացուցիչները Սեվանի ափին կքննարկեն նորարարության զարգացումները,կհյուրընկալվեն ստարտափ էկոհամակարգի ձևավորման և զարգացման գործում ներդրում ունեցածբազմաթիվ ներկայացուցիցչներ։ «Ստարտափ Արմենիա»գիտակրթական հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանի խոսքով՝ «Սևան ստարտափ սամմիթ»-ըիր դիրքերն է հաստատել նաև մի շարք այլ երկրներում՝ դառնալով միջազգային ճանաչում ունեցողբրենդ։
Wed, 23 Apr 2025 - 04min - 887 - «Նարգիզի բույրը» – գրքի շնորհանդեսMon, 14 Apr 2025 - 02min
- 886 - Խոշոր պլան․ Կրթաթոշակի հնարավորություն ուսանողների համարThu, 10 Apr 2025 - 17min
- 885 - IT շաբաթ․ «Ներուժ 6.0» ծրագրի դիմումները կընդունվեն մինչև մայիսի 30–ը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությաննախարարության «Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների դրամաշնորհային ծրագիրըդիմումներ կշարունակի ընդունել մինչև մայիսի 30-ը։ Նախարարության ծրագրերի վարչությանպետ Հայկ Ենգիբարյանը նշեց, որ արդեն 6-րդ անգամ է ծրագիրն իրականացվում։ Դիմումների ընդունման ժամկետը երկարաձգում են հնարավորություն տալով սփյուռքահայերին ավելի լավ պատրաստվել, քանի որ զանգեր, ու նամակներ են եղել այն մասին, որ դեռևս չեն հասցնում իրենց ստարտափները կազմել ու ներկայացնել։
Thu, 10 Apr 2025 - 05min - 884 - Խոշոր պլան․ Թվային քաղաքացիական կրթությունThu, 03 Apr 2025 - 17min
- 883 - Խոշոր պլան․ Բիզնես կրթությունը ՀայաստանումFri, 28 Mar 2025 - 18min
- 882 - IT շաբաթ․ Արհեստական բանականությունը բոլորի համարFri, 28 Mar 2025 - 13min
- 881 - Խոշոր պլան․ Հայաստանում Շվեդիայի շրջանավարտների ցանցի գործունեությունըThu, 13 Mar 2025 - 15min
- 880 - IT շաբաթ․ Հայաստանում ավելացել են թվային խարդախությունները
Վերջին տարիներին Հայաստանում աճել են էլեկտրոնային, թվային գործիքակազմի օգտագործմամբ ֆինանսականխարդախությունները։ Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանը նշումէ, որ այժմ մարդիկ որ ավելի շատ են օգտվում էլեկտրոնային վճարման միջոցներից ու այլ գործիքներից։ Բացի այդ համացանցում ավելացել են ֆինանսական խարդախությունների դեպքերը։
Thu, 13 Mar 2025 - 04min - 879 - Խոշոր պլան․ ReArmenia հարթակը համախմբում է աշխարհի հայերինFri, 07 Mar 2025 - 18min
- 878 - IT շաբաթ․ Տեղի ունեցել ԱՏՁՄ 24-րդ համաժողովը
Օրեր առաջտեղի ունեցավ առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 24-րդ տարեկան համաժողովը, որին մասնակցեցին տեխնոլոգիական ոլորտի 300-ից ավելի ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների։Համաժողովի ընթացքում անցկացվեցին ԱՏՁՄ նախագահի և խորհրդի անդամների ընտրությունները, որոնց արդյունքում ԱՏՁՄ նախագահ վերընտրվեց Team ընկերությունների խմբի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։
Thu, 06 Mar 2025 - 03min
Podcasts similar to Իմ ռադիո
El Partidazo de COPE COPE
Herrera en COPE COPE
Dante Gebel Live Dante Gebel
Es la Mañana de Federico esRadio
La noche de Cuesta esRadio
La Trinchera de Llamas esRadio
Hondelatte Raconte Europe 1
Affaires sensibles France Inter
LEGEND Guillaume Pley
El colegio invisible OndaCero
La Rosa de los Vientos OndaCero
Les grands dossiers de l'Histoire par Franck Ferrand Radio Classique
Espacio en blanco Radio Nacional
Enquêtes criminelles RTL
Entrez dans l'Histoire RTL
Le grand récit RTL
Les Grosses Têtes RTL
L'Heure Du Crime RTL
Parlons-nous RTL
El Larguero SER Podcast
Nadie Sabe Nada SER Podcast
SER Historia SER Podcast
Todo Concostrina SER Podcast
Un Libro Una Hora SER Podcast
Other Education Podcasts
Easy German: Learn German with native speakers | Deutsch lernen mit Muttersprachlern Cari, Manuel und das Team von Easy German
Einschlafen mit Biografien Schønlein Media
Geschichten aus der Geschichte Richard Hemmer und Daniel Meßner
6 Minute English BBC Radio
IELTS TIME Tracy Wang
El Daheeh - الدحيح Global Digital Media
Deutsch Podcast - Deutsch lernen Deutsch-Podcast
Coffee Break German Coffee Break Languages
Kendine İyi Davran Beyhan Budak
Tourism Talks Tourism Talks
Learning English Grammar BBC Radio
Learning English May Htar Zaw
VOA Learning English Podcast - VOA Learning English VOA Learning English
Learning English Conversations BBC Radio
German Language Podcasts by German Language Coach Stefan Oloffs
MINIMO • Histoires pour enfants Minimo Productions
เพลงหมอเขียว หมอเขียว
لام تا کلام Solmaz Barghgir
آموزش زبان اسپانیایی نصرت radio zaban
اعتماد به نفس H T
