Filtrar por gênero

Հարց մասնագետին🎙️

Հարց մասնագետին🎙️

SSS of YSMU

«Հարց մասնագետին» podcast-ների շարք. podcast-ներ ամենաակտուալ, ամենահետաքրքրական բժշկական հարցերի շուրջ, ԵՊԲՀ-ի և ԵՊԲՀ-ից դուրս յուրաքանչյուր ոլորտի լավագույն մասնագետների հետ: Podcast-ները կարող եք գտնել ինչպես Spotify-ի, այնպես էլ տելեգրամի մեր ալիքներում: Podcast-ները մեր առօրյա կյանքում շատ քննարկվող հարցերի շուրջ են՝ մինչև 30 րոպե տևողությամբ, ինչը թույլ է տալիս լսել դրանք ցանկացած օր, օրվա ցանկացած ժամի, ցանկացած հատվածից. դուք յուրաքանչյուր podcast-ի ծրագիրը կտեսնեք ալիքում տեղադրված և կարող եք լսել այդ թեմայից միայն ձեզ հուզող հարցի պատասխանը ծրագրում նշված րոպեից սկսված: Podcast-ներ

34 - Գաստրոէզոֆագեալ Ռեֆլյուքս հիվանդություն
0:00 / 0:00
1x
  • 34 - Գաստրոէզոֆագեալ Ռեֆլյուքս հիվանդություն

    Ողջույն սիրելի հետևորդներ 🫶🏻

    👩🏻‍⚕️Այսօրվա մեր հյուրն է՝ ԵՊԲՀ ավագ դասախոս, բգթ, գաստրոէնտերոլոգ, լյարդաբան՝ Մանիկ Բենիամինի Գեմիլյանը

    Մեր քննարկման թեման ԳԷՌՀ-ն է, որի շրջանակներում քննարկվեցին առաջացման պատճառները, թիրախային խումբը, ախտորոշումը, բուժումը և կենսակերպային փոփոխությունների ազդեցությունը հիվանդության վրա:

    Wed, 10 Dec 2025 - 09min
  • 33 - Սննդային Թունավորումներ

    Ողջույն սիրելի հետևորդներ 🫶🏻 📖 Այսօրվա մեր թեման սննդային թունավորումներն են: 👩🏻‍⚕️ Այսօրվա մեր հյուրն է Աջափնյակ Բկ-ի բժիշկ-գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգ, սննդաբան և համաճարակաբան Ինեսսա Խաչատրյանը: 👩🏻‍⚕️ Հարցազրույցը վարել է Ալինա Խաչատրյանը: 📝 Ծրագիրը՝ 00:29 - 1. Ի՞նչ է իրենից ներկայացնում սննդային թունավորումը և արդյո՞ք այն կարող ենք նույնացնել աղիքային ինֆեկցիաների հետ։ 00:58 - 2. Որո՞նք են սննդային թունավորման հիմնական պատճառները։ 01:26 - 3. Ո՞ր եղանակին է ավելի հաճախ դիտվում սննդային թունավորումների բռնկում։ 02:17 - 4. Ի՞նչ ախտանշաններ է ունենում մարդը սննդային թունավորման դեպքում։ 02:56- 5. Ինչպե՞ս խուսափել սննդային թունավորումից։ 04:24 - 6. Ե՞րբ դիմել բժշկի։ 05:02 - 7. Ի՞նչ կարելի է անել տան պայմաններում: 05:55 - 8. Ինչպե՞ս ենք բուժում սննդային թունավորումը։ 07:17 - 9. Ամանորին ընդառաջ նշենք սննդային թունավորման պատճառները, և թե ինչպես խուսափենք դրանից։

    Fri, 27 Dec 2024 - 09min
  • 32 - Անէսթեզիա

    Ողջույն սիրելի հետևորդներ 🫶🏻 📖 Այսօրվա մեր թեման անէսթեզիան է: 👩🏻‍⚕️ Այսօրվա մեր հյուրն է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի բժիշկ-անէսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, ԵՊԲՀ անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի դասախոս Լիլիթ Թունյանը: 👩🏻‍⚕️ Հարցազրույցը վարել է Ալինա Խաչատրյանը: 📝 Ծրագիրը՝ 00:27 - 1. Մարդկանց մեծամասնությունը անզգայացման ցանկացած տեսակ անվանում է նարկոզ: Ո՞ր տեսակն է նարկոզը, և, երբ ենք այն կիրառում: 01:00 - 2. Ինչպե՞ս ենք որոշում, թե ո՞ր տեսակն է անհրաժեշտ տվյալ վիրահատության ժամանակ: Կա՞ն դեպքեր, երբ պացիենտը կարող է ընտրել անզգայացման տեսակը: 01:38 - 3. Ի՞նչ եղանակներով են կատարում անէսթեզիա: 1:57 - 4. Նարկոզից հետո որքա՞ն է հավանական հիշողության հետ կապված խնդիրների առաջացումը, անուշադրությունը, ցրվածությունը, գլխացավերը: 02:59 - 5. Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ նարկոզի հետևանքով: 03:33 - 6. Ողնուղեղային անզգայացումից հետո պացիենտները վախենում են ունենալ մեջքի ցավեր, կամ հաշմանդամ դառնալ որևէ նյարդի վնասման հետևանքով: Որքա՞ն է սա հավանական: 04:18 - 7. Ողնուղեղային անզգայացումը՝ ողնաշարային ճողվածքների բուժման մեթոդ: 05:00 - 8. Չարորակ հիպերթերմիա: 06:43 - 9. Կա՞ն արդյոք նարկոզի հակացուցումներ: 07:50 - 10. Ըստ հայտնի «Նարկոզ» ֆիլմի պացիենտը վիրահատության ընթացքում անզգայացումից հետո կորցնում է իր շարժողական ֆունկցիան, սակայն զգացողությունները և գիտակցությունը պահպանված է մնում: Արդյո՞ք դա հնարավոր է: 9:21 - 11. Պացիենտները շատ-շատ են կիրառում նարկոզի տակ զոնդ կուլ տալ արտահայտությունը: Արդյո՞ք գաստրոսկոպիան անցնում են անզգայացմամբ, թե՞ ուղղակի սեդացիա են անում:

    Fri, 13 Dec 2024 - 09min
  • 31 - Վահանաձև Գեղձի Հետազոտություններ

    Ողջույն սիրելի հետևորդներ 🫶🏻 📖 Այսօրվա մեր թեման վահանաձև գեղձի հետազոտություններն են: 👩🏻‍⚕️ Այսօրվա մեր հյուրն է բժիշկ սոնոգրաֆիստ Նելլի Հախվերդյանը: 👩🏻‍⚕️ Հարցազրույցը վարել է Ալինա Խաչատրյանը: 📝 Ծրագիրը՝ 00:21 - 1. Որո՞նք են վահանաձև գեղձի հետազոտման հիմնական մեթոդները: 01:09 - 2. Ի՞նչ ենք տեսնում գեղձի սոնոգրաֆիայով: 01:34- 3. Ի՞նչ գանգատներ ունենալու դեպքում պացիենտը պետք է անցնի սոնոգրաֆիա: 02:17- 4. Արդյո՞ք անհրաժեշտ է անցնել վահանաձև գեղձի պրոֆիլակտիկ հետազոտություն, և եթե այո, ապա, ո՞ր տարիքից ու ի՞նչ հաճախականությամբ: 03:07 - 5. Ի՞նչ է իրենից ներկայացնում վահանաձև գեղձի էլաստոգրաֆիան և, երբ կատարել այն: 03:22 - 6. Արդյո՞ք հանգույցների հետազոտման համար այն պարտադիր հետազոտություն է: 03:45 - 7. Սոնոգրաֆիկ ինչպես ենք տարբերում հանգույցը բարորա՞կ է, թե՞ չարորակ: 04:31 - 8. Արդյո՞ք հանգույցի չափսերը խոսում են չարորակ լինելու մասին: 04:58 - 9. Ախտորոշումից հետո բուժմանը զուգահեռ ինչպե՞ս ենք հսկում հանգույցները: 05:28 - 10. Վահանաձև գեղձի ցանկացած բնույթի հանգույց կարո՞ղ է բերել հորմոնալ շեղումների: 05:50 - 11. Վահանաձև գեղձի սոնոգրաֆիան ունի՞ որևէ հակացուցում:

    Fri, 22 Nov 2024 - 06min
  • 30 - Վահանաձև Գեղձի Հանգույցներ

    Բարի երեկո սիրելի հետևորդներ 🫶🏻 📖 Այսօրվա մեր թեման վահանաձև գեղձի հանգույցներն են: 👩🏻‍⚕️ Այսօրվա մեր հյուրն է բժիշկ էնդոկրինոլոգ, բարակ ասեղային բիոպսիայի մասնագետ Մերի Կարապետյանը: 👩🏻‍⚕️ Հարցազրույցը վարել է Ալինա Խաչատրյանը: 📝 Ծրագիրը՝ 00:20 - 1. Ի՞նչ են իրենցից ներկայացնում վահանաձև գեղձի հանգույցները: 00:54 - 2. Որո՞նք են հանգույցների առաջացման պատճառները: 01:24 - 3. Ո՞ր տարիքում է հիմնականում հանդիպում ու, ո՞ր սեռի մոտ: 01:49 - 4. Ի՞նչ գանգատներով է դիմում պացիենտը: 03:01 - 5. Դրանք բարորա՞կ, թե՞ չարորակ գոյացություններ են: 03:31 - 6. Ախտորոշում: 04:50 - 7. Արդյո՞ք բարակասեղային բիոպսիայից հետո հնարավոր է չարորակացում: 05:31 - 8. Ախտորոշումն ու բուժումը ուշացնելու դեպքում ի՞նչ բարդությունների կարող են հանգեցնել: 07:21 - 9. Բուժումը: 08:08 - 10. Արդյոք հորմոնալ դեղորայքով, օրինակ նատրիումի լևոթիրօքսինով հնարավոր է բուժել վահանաձև գողձի հանգույցները:

    Fri, 08 Nov 2024 - 09min
Mostrar mais episódios