Filtrar por gênero

Իմ ռադիո

Իմ ռադիո

Im Radio

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիք: FM 103.8

795 - Խոշոր պլան. «Ալիք» երիտասարդական նախաձեռնություն
0:00 / 0:00
1x
  • 795 - Խոշոր պլան. «Ալիք» երիտասարդական նախաձեռնություն

    Խոշոր պլան. «Ալիք» երիտասարդական նախաձեռնություն

    Fri, 26 Apr 2024 - 19min
  • 794 - IT շաբաթ․ «Բլոկչեյն և Վեբ3 տեխնոլոգիաներ» կրթական նոր ծրագիր պոլիտեխնիկական համալսարանում

    Պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկում է «Բլոկչեյն և Վեբ3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող կրթական ծրագիրն, որը իրականցվում է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության և Web3 Հայաստան հիմնադրամի հետ համատեղ։ Ուսումնական ծրագիրը ստեղծվել է այս նորարար տեխնոլոգիական ոլորտում հմուտ մասնագետների աճող պահանջարկը լուծելու համար՝ խթանելով ակադեմիական գերազանցության և իրական աշխարհի խնդիրների լուծման միջավայրը: Նոր ծրագրի ընդունելությունը սկսվում է այս տարվա սեպտեմբերից։

    Sat, 20 Apr 2024 - 03min
  • 793 - Խոշոր պլան. «Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա»

    Շարունակվում է «Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա» ծրագիրը: Նպատակն է ձևավորել քաղաքական ձգտումներ ունեցող երիտասարդների նոր սերունդ, որը ունի արդյունավետ առաջնորդ դառնալու և Հայաստանում ժողովրդավարության, քաղաքացիական ներգրավման ջատագով լինելու մոտեցումներ:

    Fri, 19 Apr 2024 - 18min
  • 792 - IT շաբաթ․ Ավարտվեց AMADEE-24 Մարսի հետազոտական ծրագիրը

    Լիակատար մեկուսացման պայմաններում 6 անալոգ տիեզերագնաց` Ավստրիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Իտալիայից և Իսպանիայից, 12 տարբեր մարսագնացների և ռոբոտատեխնիկայի միջոցով մարտի 12–ից ապրիլի 5–ը իրենց առաքելությունն իրականացրեցին Արարատի մարզի Արմաշ գյուղում կառուցված «Մարսյան կայանում»։ Գրեթե մեկ ամիս տևած առաքելության ընթացքում անցկացրել են փորձեր՝ նախապատրաստվելով ապագա մարդկային և ռոբոտային Մարսի հետախուզական առաքելություններին: Հայկական և Ավստրիական տիեզերական ֆորումների համագործակցությամբ կայացավ «AMADEE-24» դեպի Մարս 14-րդ միջազգային սիմուլյացիան։ Ընտրությունը կանգ է առել Հայաստանի վրա, քանի որ Մարսի երկրաբանական և տեղագրական նմանակն է։ Գտնվելու վայրը հարմար է սարքավորումների վարքագիծը գործառնական շղթայում մարդու միաժամանակյա մասնակցությամբ և գործիքների օգտագործմամբ ուսումնասիրելու համար, մշակելու այնպիսի հարթակներ, որոնք թույլ կտան թեստավորելու կյանքի հայտնաբերման երկրաբանկական գործիքները փորձերի համար և այլն։ 


    Sun, 14 Apr 2024 - 06min
  • 791 - Խոշոր պլան․ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրն ընդունում է հայտեր

    Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հայտերի ընդունումը: Ծրագրին այս տարի կարող են մասնակցել ինչպես համայնքում ակտիվ, այնպես էլ իրենց գործունեությունը նոր սկսած 20-35 տարեկան սփյուռքահայ երիտասարդները: Ծրագիրը մեկամյա է. ընդգրկում է 2024 թ. սեպտեմբեր-2025 թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածը և ընթանում է երկու փուլով: Հայաստանում կանցկացվի տասնհինգօրյա դասընթաց` սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 7-ը։

    Fri, 12 Apr 2024 - 20min
Mostrar mais episódios